TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (ապրիլի 25 – մայիսի 1)

Մարզական շաբաթի ամենակարևորն ու քննարկվածը, հետաքրքիրն ու ուշագրավը առանձնացրել է «Վիվառո Նյուզը»: Հետ հայացք ենք գցում ու ամփոփում նախորդ շաբաթը: Ձեզ ենք ներկայացնում  ապրիլի վերջին շաբաթվա  TOP – 5-ը: 

Մելդոնիումի սպառնալիքը

Հիշեք, թե ինչ ոգևորություն էր տիրել Ծանրամարտի ԵԱ-ից հետո: Մեր ծանրորդների հաղթանակները, հուզիչ, տպավորիչ ու մարտական քննարկումներն ու անդրադարձերը:

Այս ալիքից հետո, երբ մնաց միայն ապրումների հաճելի հիշողությունները, հանկարծ կայծակնային արագությամբ տարածվեց Հռիփսիմե Խուրշուդյանի հնարավոր որակազրկման լուրը: Սա քննարկոմների նոր ալիք բարձրացրեց:

Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի օրգանիզմում հայտնաբերվել էր արգելված միլդրոնատ խթանիչ: Միլդրոնատը արգելված խթանիչների ցանկում է հայտնվել միայն 2016թ. հունվարից: Արդյունքում Հռիփսիմեն հայտնվեց որակազրկման շեմին:

Նրա հետ միասին երկու այլ մարզիկ նույնպես՝ ռուս Լեյսան Մախիյանովան և լեհ Կժիշտոֆ Շրամյակին: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախնական որոշմամբ սակայն, դեռ առանձին-առանձին պետք է քննվեր, հատ առ հատ հաշվի առնվեր հանգամանքները:

Արդյոք խախտվել է հակադոպինգային կանոնակարգը: Հռիփսիմեի դեպքում պարզաբանումը չուշացավ, Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը վստահեցրեց.

«Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»:

Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում միայն սպառնում է որակազրկում:

Ստացվում է, որ սա փոքրիկ անախորժ միջադեպ էր: Հաղթանակը Հռիփսիմեինն է, նա Եվրոպայի գործող չեմպիոնն է 75+ քաշային կարգում:

big_1461675285_1256849

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ