TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (Ապրիլի 11-17)

Հաղթանակների  իսկական հրավառություն: Կամքի, պրոֆեսիոնալիզմի և ուժի հաղթանակները ուղեկցեցին մեկը մյուսին ամբողջ շաբաթվա ընթացքում: Շաբաթն ամփոփում ենք «Վիվառո Նյուզի» հետ:

Ֆորդե 2016. Նվեր՝ սահմանը պահող հայ զինվորին

12994294_836834396422424_3312635066731859792_n

Նայեք մրցաշարային աղյուսակին: Այո, Հայաստանը առաջինն է, ընդ որում գերազանցել է Թուրքիային: Իսկ այս պատկերը մենք տեսնում ենք միայն մեր ծանրորդների շնորհիվ: Նորվեգիայի Ֆորդեում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց առաջին հորիզոնականը՝ ետևում թողնելով Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և մյուս երկրների հավաքականներին:  Բայց, ամեն ինչ հերթով ու սկզբից:

Ապրիլի 12-ին մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այստեղ Հայաստանը մասնակցեց 15 մարզիկով, ամենամեծ պատվիրակություններից մեկը, բացի այդ էլ` առաջին անգամ կանանց ամբողջ թիմով:

Ամենահուզիչը  Նազիկ Ավդալյանի վերադարձն էր: Ավտովթարի արդյունքում ստացած ողնաշարի վնասվածքն անգամ չխանգարեց նրան դառնալ Եվրոպայի չեմպիոն: 6 տարվա դադարից հետո, Նազիկը աղմկոտ վերադարձավ ու հիշեցրեց Եվրոպային իր մասին՝ ընդամենը 1 տարի մարզումներից հետո: Վերջին անգամ նա 8 տարի առաջ էր Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Նազիկն արեց անհնարինը, կամքի զորեղ ուժ դրսևորեց ու ապացուցեց բոլորին, որ սպորտում միայն պայքարելով են հաղթում:

3579

«Սա ինձ համար մի նոր բանի սկիզբ էր»: Հենց այսպես բնորոշեց իր հաղթանակը Հռիփսիմե Խուրշուդյանը: 250 կգ երկամարտի արդյունքով Հռիփսիմեն նույնպես բարձրացրեց հայկական դրոշը:

Հայ ծանրորդները հավաքականի համար նվաճեցին 16 մեդալ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց նաև Անդրանիկ Կարապետյանը, նրա մրցակիցը Տիգրան Մարտիրոսյանն էր: Փոխչեմպիոնի կոչումն էլ բաժին հասավ Տիգրան Մարտիրոսյանին, որն ի դեպ Հյուսթոնի Աշխարհի առաջնությունը, կարելի է ասել, ձախողել էր:

Մեր թիմից Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը՝ երկու արծաթե մեդալ և Սիմոն Մարտիրոսյանն էլ կրկին բրոնզե մեդալ:

Կանանց հավաքականից Սոնա Պողոսյանը 4-րդ տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

Ընդհանուր առմամբ մեր ծանրորդները նվաճեցին 8 ոսկե մեդալ, ապահովեցին ևս 5 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Նրանք արդեն եկել են Հայաստան և չեմպիոններին վայել ընդունելության արժանացել:

4

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ