ԹՈՓ 5 դերբի, որոնք, ցավոք, վաղուց ոչ ոքի չեն հուզում

Տարեց տարի ֆուտբոլն ավելի ու ավելի շատ է փոխվում: Ու ցավոք՝ դեպի վատը: Գումարները ֆուտբոլիստներին դարձնում են բառի բուն իմաստով առ ու ծախի առարկա, ինչպես օրինակ կանաչին կամ լավ սմարթֆոնը: Այլևս չեն մնացել ակումբային արժեքներ: Ֆուտբոլում այսօր կարևորը ոչ թե բուն խաղն է, այլ թրենդի մեջ լինելը: Կարճ ասած՝ այսօր նայում են այն, ինչը լավ վաճառվում է: Իսկ այսօրվա ֆուտբոային աշխարհում լավ վաճառվում են Մեսսին, Ռոնալդուն, Իբրահիմովիչը ու Մոուրինյոն: Մնացյալ ավանդական խաղերը, ավանդապաշտ թիմերը մղվել են երկրորդ պլան: Ստորև ներկայացվում են դերբիներ, որոնք տարիներ առաջ կստիպեին շատ շատերին թողնել ամեն ինչ ու գիշերվա 1000-ին ֆուտբոլ դիտել:

«Դեպորտիվո» – «Սելտա»

Ինչո՞ւ չեն դիտում – հետաքրքրության պակաս

Իսպանիայում շատ են բազմատեսակ դերբիները: Մադրիդյան դիմակայությունը անկախ իր հետաքրքրությունից, միշտ շատ հանդիսական ու հեռուստադիտող է հավաքում: Կատալոնյան դերբիում «Բարսելոնա» – դիտելիությունը ապահովված է: Բասկյան երկրամասի դերբին թեպետ իր նշանակությամբ երբեք էլ մեծ չի եղել, բայց տարածաշրջանի մասին խոսակցությունը գրավում է շատերին: Բացի դրանից, այն համարվում է հին մայրցամաքի ամենախաղաղ դերբիներից մեկը: Ժամանակին…մոտ 10-15 տարի առաջ, երբ «Սևիլիան» դեռ ուժեղ թիմ չէր, երբ «Ատլետիկոն» Լա Լիգայում չէր, Լա Լիգայում կար Գալիսիական դերբի: Վիգո և Լա Կարունիա քաղաքները նավահանգստային քաղաքներ են, ու զբոսաշրջիկ գրավելու հարց կա միշտ: Ի տարբերություն Բասկոնիայի քաղաքների՝ Վիգոն ու Լա Կորունիան ունեն տարբեր քաղաքական հայացքներ: Մրցակցությունը ֆուտբոլային խաղադաշտում երբեմն հասնում էր թշնամանքի: Դարասկզբում «Դեպորտիվոն» Իսպանիայի ամենազորեղ թիմն էր, հասավ ՉԼ կիսաեզրափակիչ, իսկ խաղացողները… Մակայ, Տրիստան, Վալերոն, Ջալմինիա, Մանուել Պաբլո… Իսկ «Սելտայում» փայլում էր ռուսական սուպեր-դուետը՝ Մոստովոյ-Կարպին: «Սելտան» էլ հասավ մինչև ՉԼ քառորդ եզրափակիչ: Սակայն հաջողությունները մնացին սարերի հետևում, «Դեպորը» պայքարում է գոյը պահպանելու համար, իսկ «Սելտան» միայն այս տարի ուշքի եկավ: Անկախ այս ամենից, Իսպանիայում այս դերբին այլևս որևէ ուշադրություն չի գրավում:

Cel vs Dep

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ