ԹՈՒՐՔԻԱ – ԽՈՐՎԱԹԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: D խումբ
  • Թուրքիա – Խորվաթիա
  • «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, Փարիզ
  • Հունիսի 12, ժամը 17:00

Խաղից առաջ

ԵՎՐՈ-2016-ի ամենաուժեղ խմբերից մեկը բացվում է «Պարկ դե Պրենսում» Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների խաղով: Երկու հավաքականներ, որոնք շատ հաճախ են հանդիպում միմյանց Եվրոպայի առաջնություններում, իսկ այս խաղից հետո մրցակցելու են նաև 2018թ. ԱԱ որակավորման փուլում:

Այս դիմակայությունում Խորվաթիայի հավաքականի օգտին խոսում է ոչ միայն իրենց հզոր կազմը, որը ավագ Դարիո Սռնան անվանել է ուժեղագույնը հավաքականի պատմության մեջ, այլև միմյանց դեմ խաղերի վիճակագրությունը: Թուրքերը միայն մեկ անգամ են հաղթել խորվաթներին` 2008թ., այն էլ` հետխաղյա 11 մետրանոցներով: Խորվաթիան հաղթել է թիմերի անդրանիկ հանդիպմանը` ԵՎՐՈ-1996-ին, ինչպես նաև ջախջախել մրցակցին 3-0 հաշվով ԵՎՐՈ-2012-ի որակավորման փլեյ-օֆֆում: Այսօր նրանց դիմակայության պատմությունում ավելանալու է նոր էջ:

Croatia+v+Turkey+Euro2008+Quarter+Final+37OjMYpubQcl

Թուրքիայի հավաքականը ԵՎՐՈ-2000-ում հասել է մինչև քառորդ-եզրափակիչ, ԵՎՐՈ-2008-ին` բարձրացել կիսաեզրափակիչ: Թուրքերը հույս ունեն, որ նրանց հերթական մասնակցությունը պետք է ևս մեկ քայլ առաջ տանի իրենց, սակայն նրանց ռեսուրսները այս անգամ ավելի քան սահմանափակ են: Իրենց հավակնությունները հիմնավորելու համար նրանք գոնե այսօր պետք է արժանի խաղ ցուցադրեն:

Խորվաթիան այսօր վերադառնալու է իր համար պատմական վայր` «Պարկ դե Պրենս», որտեղ 1998թ. թիմը հաղթեց Հոլանդիային և նվաճեց ընտրանու պատմության առայժմ ամենամեծ բարձունքը` 3-րդ տեղը Աշխարհի առաջնությունում: Գուցե այս մարզադաշտը իրոք հաջողակ է խորվաթների համար:

Հավանական մեկնարկային կազմեր

Թուրքիա. Բաբաջան – Գյոքհան Գյոնուլ, Մեհմետ Թոպալ, Հաքան Բալթա, Չաներ Էրկին – Օզան Թուֆան, Սելչուկ Ինան – Վոլկան Չեն, Հաքան Չալհանօղլու, Արդա Թուրան – Բուրակ Յիլմազ
Ամբողջական հայտացուցակը
Խորվաթիա. Սուբաշիչ – Սռնա, Չոռլուկա, Վիդա, Ստրինիչ – Բադեյլ, Մոդրիչ, Ռակիտիչ – Բրոզովիչ, Պերիշիչ, Մանջուկիչ
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Թուրքիան հաղթել է Եվրոպայի առաջնություններում իր բոլոր 3 մեկնարկային խաղերում:
  • Թուրքիան վերջին 8 պաշտոնական խաղերում անպարտելի է` սկսած 2014թ. հոկտեմբերից /5 հաղթանակ և 3 ոչ-ոքի/:
  • Թուրքիան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերի իր վերջին 4 խաղում 8 գնդակ է խփել:
  • Խորվաթիան Եվրոպայի առաջնությունների խմբային փուլերի իր վերջին 6 խաղերից միայն մեկում է պարտվել` տանելով 4 հաղթանակ և գրանցելով 1 ոչ-ոքի:
  • Մարիո Մանջուկիչը խփել է ԵՎՐՈ-2012-ում Խորվաթիայի 4 գոլերից 3-ը:
  • Իվան Ռակիտիչը 35 պահ է ստեղծել որակավորման փուլում` 2-րդ ցուցանիշը Կևին դե Բրույնեից հետո:

Միմյանց դեմ

15/11/11 Խորվաթիա 0-0 Թուրքիա
11/11/11 Թուրքիա 0-3 Խորվաթիա
20/06/08 Խորվաթիա 1-1 Թուրքիա*
31/03/04 Խորվաթիա 2-2 Թուրքիա
12/06/97 Խորվաթիա 1-1 Թուրքիա
11/06/96 Թուրքիա 0-1 Խորվաթիա

Խաղադրույքներ

Թուրքիայի հաղթանակ – 4.15
Ոչ-ոքի – 3.25
Խորվաթիայի հաղթանակ – 2.05

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ