Թոփ 5 հանդիպումներ, որոնք պետք է դիտել այս հանգստյան օրերին

Նախորդ շաբաթ ավարտվեցին եվրոպական թոփ առաջնությունները: Սակայն այս շաբաթ ֆուտբոլի երկրպագուներին սպասվում են դիտարժան ու անչափ հետաքրքիր հանդիպումներ:

  • Գերմանիայի գավաթ, Եզրափակիչ
  • «Բավարիա» – Դորտմունդի «Բորուսիա»
  • «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտ, Բեռլին
  • Մայիսի 21, ժամը 22:00

1

 Շաբաթ օրը Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կհանդիպեն Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն «Բավարիան» և փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան»:  Դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է նվաճել իր առաջին տիտղոսը «Բորուսիայի» հետ, իսկ ահա մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի Գերմանիայի գավաթը կարող է լինել վերջինը «Բավարիայում»:

«Բավարիան» Գերմանիայի գավաթում վերջին 28 խաղերում ընդամենը 2 անգամ է պարտվել և այն էլ «Բորուսիային»:

Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն «Բավարիայի» ֆուտբոլիստներ Հոլգեր Բադշտուբերը, Արյեն Ռոբենը, Խավի Մարտինեսը, իսկ ահա «Բորուսիային» չեն կարող օգնել Իլկայ Գունդոգանը և Նեվեն Սուբոտիչը:

  • Իտալիայի Գավաթ. Եզրափակիչ
  • «Միլան» – «Յուվենտուս»
  • «Ստադիո Օլիմպիկո», Հռոմ
  • Մայիսի 21, ժամը 22:45

AC MILAN Vs JUVENTUS 

Իտալիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն «Յուվենտուսը» շաբաթ օրը կարող է նվաճել իր հերթական տիտղոսը: Չնայած որ ներկա պահին «Միլանը» գտնվում է շատ վատ մարզավիճակում, այնումենայնիվ, սա «ռոսոներիների» համար վերջին հնարավորությունն է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար: «Միլանը» Ա Սերիայի վերջին 6 խաղերում կարողացավ ընդամենը 8 միավոր վաստակել, իսկ «Յուվենտուսը» 9 միավորով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած «Նապոլիին»:

Ավելացնենք, որ «Յուվենտուսը» «Միլանի» դեմ վերջին 8 հանդիպումներից 7-ում հաղթանակ է տարել (բոլոր մրցաշարերում):

Այս խաղում «Միլանին» չեն կարող օգնել Ռոդրիգե Էլին և Լուկա Անտոնելին, իսկ ահա թուրինյան ակումբի կազմում խաղադաշտ դուրս չեն գա Մարտին Կասերեսը, Կլաուդիո Մարկիզիոն, Սամի Հեդիրան և Լեոնարդո Բոնուչին:

  • Ֆրանսիայի գավաթ. Եզրափակիչ
  • «Մարսել» – ՊՍԺ
  • «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ, Փարիզ
  • Մայիսի 21, ժամը 23:00 

marseil

Օլիմպիկ «Մարսելը», ով ձախողեց Ֆրանսիայի առաջնության 2015/16 մրցաշրջանը ՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, շաբաթ օրը հնարավորություն ունի ուրախացնելու իր երկրպագուներին: Սակայն «Մարսելին» հեշտ զբոսանք չի սպասվում: Ֆրանսիայի վերջին 5 տարիների չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» չի պատրաստվում բավարարվել միայն չեմպիոնությամբ: Ավելին Զլատան Իբրահիմովիչը մտադիր է իր վերջին տիտղոսը նվաճել ֆրանսիական ակումբի կազմում:

Մի քանի հետաքրքիր փաստ այս խաղի վերաբերյալ:

  • ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթում հաղթել է վերջին 11 հանդիպումները
  • ՊՍԺ-ն հաղթել է «Մարսելի» դեմ անցկացրած վերջին 9 հանդիպումները (բոլոր մրցաշարերում)
  • «Մարսելը» անառիկ է պահել սեփական դարպասը Ֆրանսիայի գավաթի վերջին 5 հանդիպումներում

Վնասվածքների պատճառով «Մարսելին» այս խաղում չեն օգնի Աբու Դիաբին, Անդրե Զամբո Անգուիսան, իսկ Ֆրանսիայի չեմպիոնների կազմում խաղադաշտ դուրս չեն գա Մարկո Վերտաին, իսկ ահա Խավիեր Պաստորեի մասնակցությունը դեռ կասկածի տակ է:

  • Իսպանիայի գավաթ. Եզրափակիչ
  • «Բարսելոնա» – «Սեվիլիա»
  • «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ, Մադրիդ
  • Մայիսի 22, ժամը 23:30

barca

Եվրոպա լիգայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոն «Սեվիլիան» հնարավորություն է ստացել մեկ շաբաթվա ընթացքում կրկնակի հաջողության հասնել, սակայն ի տարբերություն Եվրոպա լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղին, որտեղ իսպանացիները 2-րդ խաղակեսում կարծես վերածնվեցին, չնայած պետք է հաշվի առնել նաև մրցավարի սխալները, այնուամենայնիվ այս անգամ նրանց ավելի ծանր հանդիպում է սպասվում, քանի չորեքշաբթի օրը:

«Բարսելոնան» նախորդ հանգստյան օրերին  25-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն և Լուիս Էնրիկեի սաները մտադիր են նորից նվաճել երկրի գավաթը:

Հետաքրքիր փաստեր ՝

  • «Բարսելոնայի» և «Սեվիլիայի» միջև վերջին 9-ը հանդիպումներում գրանցվել է 2.5-ից ավել գոլ
  • «Բարսելոնան» Իսպանիայի գավաթում չի պարտվել վերջին 17 խաղերում
  • «Սեվիլյան» չի պարտվել Իսպանիայի գավաթի վերջին 9 խաղերում

«Բարսելոնայի» կազմում հանդիպմանը չեն կարող մասնակցել Կլաուդիո Բրավոն, Սերխի Սամպերը, Սանդրո Ռամիրեսը, իսկ ահա Եվրոպա լիգայի հաղթողների կազմում կբացակայեն Խոսե Անտոնիո Ռեյեսը, Բենոի Տրեմուլինան և Մայքլ Կրոն Դելին:

Եվ իհարկե չէինք կարող չանդրադառնալ Հայաստանի ընթացիկ առաջնության ամենակարևոր հանդիպմանը

  • Հայաստանի առաջնություն. 28-րդ տուր
  • «Միկա» – Ալաշկերտ
  • «Միկա» մարզադաշտ, Երևան
  • Մայիսի 21, ժամը 17:00

միկաէՀայաստանի Բարձրագույն խմբում չեմպիոնը որոշվելու է վերջին տուրի ընթացքում՝ այս շաբաթ օրը կայանալիք «Միկա»-«Ալաշկերտ» խաղը ավարտին: «Արարատից» և «Շիրակից» կրած պարտություններից հետո «Ալաշկերտը» խաղասեղանին դրեց իր պատմության մեջ առաջին Հայաստանի Բարձրագույն գավաթը նվաճելու շանսերը:  Եթե Աբրահամ Խաշմանյանի թիմը ցանկանում է դառնալ առաջնության հաղթող, ապա պարտավոր է գոնե ոչ-ոքի խաղալ մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում ընթացող «Միկայի» դեմ: «Ալաշկերտի» պարտության և «Շիրակի» հաղթանակի դեպքում Վարդան Բիչախչյանի սաները կդառնան առաջատարը և կնշեն իրենց չեմպիոնությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ