Թոփ 10 ֆուտբոլային հանդիպումներ, որոնք պետք է դիտել այս հանգստյան օրերին

Այս հանսգտյան օրերին եվրոպական թոփ-առաջնություններում կկայանան վերջին տուրի հանդիպումները:

Ձեզ ենք ներկայացնում են  թոփ 10 ֆուտբոլային հանդիպումներ, որոնք անպայման պետք է դիտել այս հանգստյան օրերին:

Բունդեսլիգա 34-րդ տուր

14.05.2016

«Վերդեր» – «Այնթրախտ» (17:30)

Չնայած, որ Գերմանիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոնը արդեն հայտնի է, այնումենայնիվ այնտեղ պայքարը շարունակվում է Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար: «Վերդերը», ով տարիներ առաջ գրեթե միշտ մասնակցում էր եվրոգավաթներին, հայտնվել է շատ ծանր վիճակում: Տվյալ պահին Բրեմենը ներկայացնող ակումբը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Սակայն եթե «Վերդերը» չկարողանա հաղթել «Այնթրախտին», իսկ  «Վոլֆսբուրգ» – «Շտուտգարտ» խաղում հյուրերը կարողանան 3 միավոր վաստակել, ապա բրեմենցիները կհայտնվեն 2-րդ դիվիզիոնում: Այս նույն իրավիճակում կարող է հայտնվել նաև «Այնթրախտը», ով պարտվելու դեպքում լքի Բունդեսլիգան:

# Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ                   Մարզավիճակ
15 ԱՅՆԹՐԱԽՏ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ 33 9 9 15 34 51 -17 36 ՊՊՊՀՀՀ
16 ՎԵՐԴԵՐ ԲՐԵՄԵՆ 33 9 8 16 49 65 -16 35 ՊՊՀՊՀՈ

«Մայնց» – «Հերտա» (17:30)

Տվյալ պահին երկու ակումբները գտնվում են Եվրոպա լիգայի գոտում, սակայն նրանցից մեկը կարող է զրկվել այդ ուղեգրից, եթե «Հոֆենհայմ» – «Շալկե» հանդիպումը ավարտվի հյուրերի հաղթանակով:

# Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
5 ՄԱՅՆՑ 33 14 7 12 46 42 +4 49 ՀՈՊՊՈՀ
6 ՀԵՐՏԱ 33 14 7 12 42 42 0 49 ՊՈՊՊՊՊ
7 ՇԱԼԿԵ 33 14 7 12 47 48 -1 49 ՊՈՊՊՀՈ

Իտալիա. Սերիա Ա 38-րդ տուր

14.05.2016

«Միլան» – «Ռոմա» (22:45)

Իտալիայի 2015/16 մրցաշրջանի չեմպիոնը նույնպես հայտնի է, սակայն հայտնի չէ, թե որ ակումբները կներկայացնեն Իտալիան հաջորդ տարի եվրոգավաթներում:

«Միլանին» և ակումբի ղեկավարությանը ի վերջո հաջողվեց ձախողել 2015/16 մրցաշրջանը: Վերջին տուրից առաջ այնպես է ստացվել, որ եթե «Միլանը» պարտվի «Ռոմային», ապա Եվրոպա լիգայում հանդես գալու համար միլանցիների միակ հույսը կլինի Իտալիայի գավաթը, որտեղ  նրանք եզրափակիչում մայիսի 21-ին կհանդիպեն «Յուվենտուսին»:Իր հերթին,«Ռոման» դեռ հույս ունի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը, որը նրան թույլ կտա հաջորրդ մրջաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, բայց հռոմեացիների հաղթանակը կարող է բավարար չլինել, քանի որ «Նապոլին» պետք է միավորներ կորցնի «Ֆրոսինյոնեի» դեմ խաղում, որն էլ քիչ հավանական է:

Balo

«Սասուոլո» – «Ինտեր» (22:45)

«Ինտերը» արդեն ապահովել է իր տեղը հաջորդ Եվրոպա լիգայի մրցաշարում: Սակայն «ներաձուրիները» կարող են օգնել իրենց «եղբայրներին», կամ կարող են չօգնել….

Նշենք, որ եթե «Սասուոլոն» հաղթի «Ինտերին», ապա կնվաճի Եվրոպա լիգայի ուղեգիր:

# ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ                Մարզավիճակ
1 ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 37 28 4 5 70 20 +50 88 ՀՀՀՀՀՊ
2 ՆԱՊՈԼԻ 37 24 7 6 76 32 +44 79 ՀՊՀՊՀՀ
3 ՌՈՄԱ 37 22 11 4 80 40 +40 77 ՈՈՀՀՀՀ
4 ԻՆՏԵՐ 37 20 7 10 49 35 +14 67 ՀՀՊՀՊՀ
5 ՖԻՈՐԵՆՏԻՆԱ 37 17 10 10 56 40 +16 61 ՊՀՊՊՈՈ
6 ՍԱՍՈՒՈԼՈ 37 15 13 9 46 39 +7 58 ՊՊՈՀՀՀ
7 ՄԻԼԱՆ 37 15 12 10 48 40 +8 57 ՊՀՈՊՈՀ

Իսպանիա. Լա լիգա 38-րդ

14.05.2016

«Դեպորտիվո» – «Ռեալ Մադրիդ» (19:00)

dep

«Գրանադա» – «Բարսելոնա» (19:00)

bar

Իսպանիա առաջնությունում գրեթե ամեն ինչ պարզ է: Սակայն բոլորս շատ լավ տեղյակ ենք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:

Մրցաշարային աղյուսակ ՝

# ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ              Մարզավիճակ
1 ԲԱՐՍԵԼՈՆԱ 37 28 4 5 109 29 +80 88 ՊՊՀՀՀՀ
2 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 37 27 6 4 108 34 +74 87 ՀՀՀՀՀՀ

Անգլիա. Պրեմիեր լիգա 38-րդ տուր

15.06.2016

«Սուոնսի» – «Մանչեսթեր Սիթի» (18:00)

Մինչ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալը Մանուել Պելեգրին կարող է տհաճ անակնկալ մատուցել ակումբի հաջորդ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: «Սիթին» դեռ չի ապահովել իր տեղը հաջորդ ՉԼ-ի խաղարկությանը, սակայն վերջին տուրում կարող է ուղղել այդ սխալը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ» (18:00)

Օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռքից բաց թողեց Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլի ուղեգիրը: Լուի վան Գալի սաները զիջեցին «Վեսթ Հեմին» և կիրակի օրը 4-րդ հորիզոնականը նշելու փոխարեն, պետք է սպասեն «Սուոնսի» – «Սիթի» հանդիպման հաշվին:

«Սթոք Սիթի» – «Վեսթ Հեմ» (18:00)

Երեքշաբթի օրը «Վեսթ Հեմը» կարողացավ դրամատիկ պայքարում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» և լավ հնարավորություն ունի զբաղեցնելու 5-րդ հորիզոնականը, սակայն դրա համար «Յունայթեդը» պետք է պարտվի «Բորնմութին»:

«Չելսի» – «Լեսթեր» (18:00)

Անգլիայի 2014/15 մրցաշրջանի չեմպիոնը կխաղա ԱՊԼ 2015/16 մրցաշրջանի չեմպիոն դեմ:

# ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1 ԼԵՍԹԵՐ 37 23 11 3 67 35 +32 80 ՀՀՈՀՈՀ
2 ՏՈՏԵՆՀԵՄ 37 19 13 5 68 30 +38 70 ՈՀՀՈՈՕ
3 ԱՐՍԵՆԱԼ 37 19 11 7 61 36 +25 68 ՈՈՀՈՀՈ
4 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 37 19 8 10 70 40 +30 65 ՀՀՈՀՊՈ
5 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 37 18 9 10 46 34 +12 63 ՊՀՀՈՊՀ
6 ՎԵՍԹ ՀԵՄ 37 16 14 7 64 49 +15 62 ՈՈՀՀՊՀ
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ