Թոփ 10 ֆուտբոլային հանդիպումներ, որոնք պետք է դիտել այս հանգստյան օրերին

Ֆուտբոլային առաջնությունները մոտենում են իրենց ավարտին և վերջին տուրերի հանդիպումները անցնում են ավելի դիտարժան և հետաքրքիր:

Ձեզ ենք ներկայացնում են այս հանգստյան օրերի թոփ 10 ֆուտբոլային հանդիպումները, որոնք անպայման պետք է դիտել:

Գերմանիա. Բունդեսլիգա. 33-րդ տուր

07.05.2016

«Ինգոլշտադ» – «Բավարիա» (17:30)Bayern

«Բավարիային» ընդամենը  մեկ հաղթանակ է բաժանում Բունդեսլիգայի հերթական չեմպիոնությունը նվաճելուց: Ամենայն հավանականությամբ, մյունխենցիներին վերջապես կհաջողվի այս շաբաթ իրականացնել դա: Իր հերթին «Ինգոլշտադը» արդեն ապահովել է իր տեղը Բունդեսլիգայում և կարելի է ասել, որ այդքան էլ մեծ տեղ չեն տալիս այս խաղին:

«Այնթրախտ» –  Դորտմունդի «Բորուսիա» (17:30)

mika

Դորտմունդի «Բորուսիան» մաթեմատիկորեն դեռ շանսեր ունի Գերմանիայի չեմպիոն դառնալու, սակայն դժվար է պատկերացնել, «Բավարիան» կսայթաքի վերջին 2 տուրերում: Ներկա պահին «Այնթրախտը» գտնվում է վտանգավոր գոտում (16-րդ տեղ) և օդ ու ջրի պես նրան միավորներ են պետք:

# ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1 ԲԱՎԱՐԻԱ 32 26 4 2 75 15 +60 82 ՀՀՀՀՀՈ
2 ԲՈՐՈՒՍԻԱ ԴՈՐՏՄՈՒՆԴ 32 24 5 3 80 31 +49 77 ՀՀՈՀՀՀ

Անգլիա. Պրեմիեր լիգա. 37-րդ տուր

07.05.2016

«Սանդերլենդ» – «Չելսի» (18:00)

haza

Չնայած, որ «Չելսին» կորցրել է իր բոլոր հնարավորությունները եվրոգավաթների ուղեգիր նվաճելու, ամեն դեպքում Գուս Հիդինգը սաները կփորձեն բարձր նոտայի վրա ավարտել ընթացիկ մրցաշրջանը և դրա վառ ապացույցն էր «Տոտենհեմի» դեմ հանդիպումը, որտեղ «արիստոկրատնեը» պարտվելով 0-2 հաշվով, կարողացան փրկել այդ հանդիպումը, իսկ Ազարի գոլը  օգնեց «Լեսթերին» դառնալ չեմպիոն: Այս հանդիպումը ավելի կարևոր է «Սանդերլենդի» համար: Թիմը այժմ զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը և իրավունք չունի պարտվելու այս տուրում, քանի որ միառժամանակ 17-րդ տեղը զբաղեցնող «Նյուքասլը» խաղալու է արդեն Չեմպիոնշիփի ուղեգիր նվաճած «Ասթոն Վիլայի» հետ:

08.05.2016

«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» (19:00)

Պրեմիեր լիգայի տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էտիհադ» մարզադաշտում, որտեղ տեղի «Մանչեսթեր Սիթին» կըհյուրընկալի «Արսենալին»: «Քաղաքայինները» պետք է միավորներ վաստակեն վերջին 2 տուրերում, եթե իհարկե ցանկանում են Պեպ Գվարդիոլիայի հետ միասին հաջորդ մրցաշրջանում հանդեսլ գալ Չեմպիոնների լիգայի մրցաշարում:  Իր հերթին «Արսենալը» պայքարում է 2-րդ հորիզոնականի համար, չնայած պարտության դեպքում կարող է հայտնվել իր սիրելի 4-րդ հորիզոնականում:

# ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
3 ԱՐՍԵՆԱԼ 36 19 10 7 59 34 +25 67 ՀՈՈՀՈՀ
4 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 36 19 7 10 68 38 +30 64 ՀՀՀՈՀՊ

 

Իսպանիա. Լա լիգա. 37-րդ տուր

08.05.2016

«Ռեալ Մադրիդ» – «Վալենսիա» (19:00)

«Բարսելոնա» – «Էսպանյոլ» (19:00)

«Լեվանտե» – «Ատլետիկո Մադրիդ» (19:00)

«Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն» շարունակում են պայքարել Իսպանիայի չեմպիոնի կոչման համար: Պրիմերայի 37-րդ տուրում ամենաբարդ մրցակիցը բաժին է հասել «Ռեալին», ով սեփական հարկի տակ առանց Գարեթ Բեյլի և Կեյլոր Նավասի կփորձի նորից 3 միավոր վաստակել: «Ատլետիկոն» կխաղա վերջին տեղը զբաղեցնող «Լեվանտեյի» հետ, որտեղ մադրիդցիները առանձնապես դժվարություններ չեն ունենա, իսկ ահա կատալոնական դերբիում կհանդիպեն «Բարսելոնան» և «Էսպանյոլը»:

# ԹԻՄԵՐ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1 ԲԱՐՍԵԼՈՆԱ 36 27 4 5 104 29 +75 85 ՊՊՊՀՀՀ
2 ԱՏԼԵՏԻԿՈ ՄԱԴՐԻԴ 36 27 4 5 60 16 +44 85 ՀՀՀՀՀՀ
3 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 36 26 6 4 105 32 +73 84 ՀՀՀՀՀՀ
                     

Իտալիա. Սերիա Ա. 37-րդ տուր

08.05.2016

«Ֆիորենտինա» – «Պալերմո» (17:00)

fio

«Պալերմոն» շարունակում է պայքարել իր տեղը Ա Սերիայում պահպանելու համար: Սիցիլիացիները դեռ շանսեր ունեն, սակայն նախ նրանք պետք է առաջիկա տուրում Ֆլորենցիայից հեռանան 3 միավորով:

«Ֆիորենտինան» արդեն նվաճել է Եվրոպա լիգայի ուղեգիր, բայց դեռ հնարավորություն ունի տեղ գտնել լավագույն քառյակում:

Հոլանդիա. Էրեդիվիզի. 34-րդ տուր (վերջին)

08.05.2016

«Գրաֆշափ» – «Այաքս» (16:30)

«Զվոլե» – «ՊՍՎ» (16:30)

Չնայած շատ քչերն են Հայաստանում հետաքրքրվում Հոլանդիայի առաջնությունով, սակայն վերջին տուրից առաջ այնտեղ ուղղակի ֆանտաստիկ իրավիճակ է: «Այաքսը» և ՊՍՎ-ն ունեն հավասար միավորներ (81), սակայն Ամստերդամը ներկայացնող ակումբը առաջինն է գոլերի խփած և բաց թողած տարբերությամբ: Այնումենայնիվ,  90 %-ով կարելի է ասել, որ «Այաքսը» կդառնա առաջնության չեմպիոն, քանի որ նրա մրցակիցը ՝ «Գրաֆշափը» արդեն դուրս է մնացել Էրեդիվիզիից: Չնայած, եկեք չմոռանանք, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:

# Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզվիճակ
1 ԱՅԱՔՍ 33 25 6 2 80 20 +60 81 ՀՀՀՈՀՀ
2 ՊՍՎ Էյնդհովեն 33 25 6 2 85 31 +54 81 ՊՀՀՀՀՀ

 

 

 

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ