Թոփ 10 ֆուտբոլային հանդիպումներ, որոնք պետք է դիտել այս հանգստյան օրերին

Ֆուտբոլային առաջնությունները մոտենում են իրենց ավարտին և վերջին տուրերի հանդիպումները անցնում են ավելի դիտարժան և հետաքրքիր:

Ձեզ ենք ներկայացնում են այս հանգստյան օրերի թոփ 10 ֆուտբոլային հանդիպումները, որոնք անպայման պետք է դիտել:

Անգլիայի առաջնություն. 35-րդ տուր

23.04.2016

«Լիվերպուլ» – «Նյուքասլ» (18:00)

«Նյուքասլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը տարիներ անց վերադառնում է «Էնֆիլդ», որտեղից պետք է անպայման հեռանա 3 միավորով, հակառակ դեպքում իր ակումբը ավելի կմոտենա «Չեմպիոնշիփին»: Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» շարունակում է պայքարել եվրոգավաթների ուղեգիր նվաճելու համար և ինչու նաև լավագույն քառյակում հայտնվելու համար:

Jurgen

24.04.2016

«Սանդերլենդ» – «Արսենալ» (17:05)

«Արսենալը» շարունակում է պայքարել լավագույն եռյակում իր տեղը ապահովելու համար: Երեկ «զինագործները» կարողացան հաղթել «Վեսթ Բրոմվիչին» և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում շրջանցեցին «Մանչեսթեր Սիթիին»: «Սանդերլենդը» իր հերթին պայքարում է ԱՊԼ-ում իր տեղը պահպանելու համար: Այժմ Սեմ Ալարդայսի թիմը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:

Arsene

«Լեսթեր» – «Սուոնսի» (19:15)

«Լեսթերի» համար այս հանդիպումը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ հաղթանակի դեպքում նրանք մեծ քայլ կկատարեն ԱՊԼ-ի չեմպիոնությանը: Վերջին տուրում «Վեսթ Հեմի» հետ խաղի ժամանակ մրցավարը կոպիտ սխալ թույլ տվեց և հեռացրեց խաղադաշտից «աղվեսների» հարձակվող Ջեմի Վարդիին, ով բաց կթողնի «Սուոնսիի» դեմ հանդիպումը: Նշենք, որ Ռանիերիի սաները 5 միավորով գերազանցում են «Տոտենհեմին»:

mahrez

 Իսպանիայի առաջնություն. 35-րդ տուր

23.04.2016

«Ռայո Վալյեկանո» – «Ռեալ Մադրիդ» (18:00)

Մադրիդի «Ռեալին» հերթական փորձությունն է սպասվում, սակայն այս անգամ առանց մադրիդյան ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի: «Արքայական» ակումբը շաբաթը օրը կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին», որտեղ վարձավճարով հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: Նշենք, որ «Ռայոն» պայքարում է իր տեղը պրիմերայում պահպանելու համար:

Ronaldo

«Ատլետիկո Մադրիդ» – «Մալագա» (20:15)

Մադրիդի «Ատլետիկոն» նույնպես շարունակում է հետապնդել «Բարսելոնային»: Ներկայումս Դիեգո Սիմեոնեյի սաները կիսում են առաջին հորիզոնականը «Բարսելոնայի» հետ: Ավելացնենք, որ այս հանդիպումը բաց կթողնի մադրիդցիների կենտրոնական պաշտպան Դիեգո Գոդինը:

Godin

«Բարսելոնա» – «Սպորթինգ Խիխոն» (22:30)

«Ռեալ Մադրիդից», «Ռեալ Սոսյեդադից» և «Վալենսիայից» կրած պարտություններից հետո «Բարսելոնան» թույլ տվեց մադրիդյան ակումբներին նորից պայքարել Լա լիգայի չեմպիոնության համար: Սակայն վերջին տուրում «Բարսելոնան» կարողացավ 8-0 հաշվով ջախջախել «Դեպորտիվոյին»: Կատալոնացիները այլևս սայթաքելու իրավունք չունեն և պետք է այս խաղում 3 միավոր վաստակեն:

#   Թիմ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Վերջին 5 հանդիպումները  
1   Բարսելոնա 34 25 4 5 96 29 +67 79 ՀՊՊՊՈ
2 Ատլետիկո Մադրիդ 34 25 4 5 58 16 +42 79 ՀՀՀՀՊ
3 Ռեալ Մադրիդ 34 24 6 4 101 30 +71 78 ՀՀՀՀՀ

Գերմանիայի առաջնություն. 31-րդ տուր

23.04.2016

«Հերտա» – «Բավարիա» (17:30)

«Բավարիան» շարունակում է մոտենալ իր հերթական չեմպիոնությանը: Արդեն  բոլորի համար պարզ է, որ մյունխենցիները ձեռքից բաց չեն թողնի այս հնարավորությունը: Ավելին, եթե այս տուրում 2-րդ հորիզոնականում ընթացող «Բորուսիան» ոչ-ոքի ավարտի իր հանդիպումը «Շտուտգարտի» հետ, ապա հնարավորություն կտա Պեպ Գվարդիոլիային նշել Բունդեսլիգայի չեմպիոնությունը հենց շաբաթ օրը: Իր հերթին «Հերտան» դեռ պայքարում է լավագույն եռյակում տեղ զբաղեցնելու համար, որը նրան հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

«Շտուտգարտ» – «Բորուսիա Դորտմունդ» (17:30)

«Բորուսիան» կարծես թե համակերպվել է այն մտքի հետ, որ ընթացիկ մրցաշրջանում նրանք այլևս չեն կարողանա շրջանցել «Բավարիային»: Այժմ Թոմաս Տուխելի սաներին մնում է դրական արդյունքներով մոտենալ Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա մայիսի 21-ին: «Շտուտգարտը», չնայած իր վատ մարզավիճակին, ամեն դեպքում պետք է ամեն ինչ անի, որպեսզի միավորներ վաստակի վերջին 4 խաղերում: Այժմ «Շտուտգարտը» զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը և եթե այսօր «Վերդերը» կարողանա հաղթել «Համբուրգին», ապա կշրջանցի «Շտուտգարտին»:

Թիմ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1 Բավարիա 30 25 3 2 72 14 +58 78 ՈՀՀՀՀՀ
2 Բորուսիա Դորտմունդ 30 22 5 3 72 30 +42 71 ՈՀՀՀՈՀ

 Իտալիայի առաջնություն. 35-րդ տուր

24.04.2016

«Ֆրոսինյոնե» – «Պալերմո» (14:30)

Կարդալով ակումբների անունները, շատերի համար այս հանդիպումը կարող է անհետաքրքիր թվալ, սակայն իրականում դա այդպես չէ: Սերիա Ա-ի նորեկ «Ֆրոսինյոնեն» զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը, իսկ ահա «Պալերմոն» 29 միավորվ 19-րդն է: Պարզ է, որ երկու թիմերն էլ փորձելու են հաղթանակի հասնել, քանի որ այդ 3 միավորը կարող է ճակատագրական լինել:

Թիմ Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
18  Ֆրոսինյոնե 34 8 6 20 32 66 -34 30 ՊՈՊՊՀՊ
19  Պալերմո 34 7 8 19 31 63 -32 29 ՊՈՊՊՊՈ

«Ֆիորենտինա» – «Յուվենտուս» (22:45)

«Յուվենտուսը» հնարավոր է իր 32-րդ Իտալիայի չեմպիոնությունը տոնի Ֆլորենցիայում: Սակայն նախ «Ծեր սինյորան» պետք է պարտության մատնի «Ֆիորենտինային»: Ինչու ենք խոսում «Յուվենտուսի» չեմպիոնության մասին, քանի որ երկուշաբթի օրը «Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային», որի հետ կարող է միավորներ կիսել:

Juve

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ