ՍԼՈՎԱԿԻԱ – ԱՆԳԼԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: B խումբ
  • Սլովակիա – Անգլիա
  • «Ստադ Գոֆրոյ Գիշար» մարզադաշտ, Սենտ-Էտիեն
  • Հունիսի 20, ժամը 23:00

Խաղից առաջ

Անգլիան արդեն իսկ ապահովել է տեղը լավագույն եռյակում: Առաջին տեղով հաջորդ փուլ անցնելու համար Ռոյ Հոջսոնի թիմին անհրաժեշտ է հաղթանակ սլովակների նկատմամբ, սակայն, նույնիսկ մեկ միավորը բավարար կլինի խմբում հաղթելու համար, եթե Ուելսը չհաղթի Ռուսաստանին:

Անգլիայի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում Սլովակիան կապահովի հաջորդ փուլի ուղեգիրը, իսկ եթե Ուելսը չհաղթի Ռուսաստանին, ապա սլովակները նույնիսկ կհաղթեն խմբում: Անգլիայի հետ ոչ-ոքի խաղալու դեպքում սլովակները ստիպված են լինելու երկրպագել ռուսներին, քանի որ Ուելսի հաղթանակի դեպքում նրանք կհայտնվեն միայն երրորդ տեղում:

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը այս խաղին պատրաստվում է մեծ փոփոխություններ կատարել, քանի որ Ուելսի դեմ խաղում նրա թիմին հաղթանակ պարգևեցին հենց փոխարինողները: Թարմացված կազմը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Սլովակիայի համար, որն արդեն երեք գնդակ է ընդունել այս առաջնությունում: Սակայն սլովակների կազմում էլ կա մեկը, ով կարող է անգլիացիներին փաստի առաջ կանգնեցնել. Մարեկ Համշիկը վերջին երեք խաղերում հավաքականի 4 գոլերի է մասնակցել: Եթե անգլիացիներին հաջողվի չեզոքացնել նրան, ապա նվազագույնը մեկ միավորը նրանց գրպանում է, ⅛ եզրափակչի ուղեգիրը՝ նույնպես:

Հավանական մեկնարկային կազմեր

Սլովակիա. Կոզաչիկ – Պեկարիկ, Շկրտել, Դուրիցա, Հյուբոչան – Պեչովսկի, Կուչկա – Մակ, Համշիկ, Վայս – Նեմեց

Անգլիա. Հարտ – Քլայն, Քեյհիլ, Սմոլինգ, Բերտրան – Հենդերսոն, Դայեր, Ուիլշեր– Լալանա, Վարդի, Ստարիջ

Մրցաշարային աղյուսակ

# Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԸԳ ԳՏ Մ
1 Անգլիա 2 1 1 0 3 2 +1 4
2 Ուելս 2 1 0 1 3 3 +0 3
3 Սլովակիա 2 1 0 1 3 3 +0 3
4 Ռուսաստան 2 0 1 1 2 3 -1 1

ԵՎՐՈ-2016. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր փաստեր

  • Սլովակիան մեծ մրցաշարում իր 6 խաղերից ոչ մեկում չի կարողացել դարպասն անառիկ պահել:
  • Մարեկ Համշիկը իր վերջին 3 խաղերում ուղղակիորեն մասնակցել է հավաքականի 4 գոլերի՝ 3 գոլ և 1 փոխանցում:
  • Ֆրանսիայից կրած պարտությունից հետո (2-1) Անգլիան անպարտելի է իր վերջին 9 խաղերում Եվրոպայի առաջնությունում, եթե չհաշվենք 11 մետրանոց հարվածաշարներով կրած պարտությունները:
  • Ջեյմի Վարդին Անգլիայի հավաքականի 2016թ.  լավագույն ռմբարկուն է 5 խաղերում գրանցած 4 գոլով:

Միմյանց դեմ

28/03/09 Անգլիա 4-0 Սլովակիա
11/06/03 Անգլիա 2- 1 Սոլվակիա
12/10/02 Սլովակիա 1- 2 Անգլիա

Խաղադրույքներ

Սլովակիայի հաղթանակ – 5,60
Ոչ-ոքի – 3,11
Անգլիայի հաղթանակ – 1,88

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ