«Շիրակի» հերթական տուգանքը մարզադաշտի լուսատախտակի պատճառով. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 13-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ «Շիրակը» տուգանվել է 10 հազար դրամով, քանի որ «Շիրակ» – «Բանանց» մրցավեճին (1-0) լուսատախտակն ուշ էր միացվել: Որոշումն ընդունվել է ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն: Գյումրիի ակումբը նույնչափ գումարով տուգանվել էր նաև նախորդ շաբաթ՝ «Շիրակ» – «Փյունիկ» խաղին լուսատախտակի չաշխատելու պատճառով:
  • Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է հետևյալ փոփոխությունը: Ապրիլի 16-ին նշանակված 23–րդ տուրի «Փյունիկ»«Գանձասար-Կապան» հանդիպումը կսկսվի ժամը 16:00-ին:
  • Ռուսաստանի Ֆուտբոլային լիգայի 31-րդ տուրում Սարանսկի «Մորդովիան» հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջել է «Տյումենին»: Արմեն Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ 90-րդ րոպեին ստանալով դեղին քարտ: «Մորդովիան» 33 միավորով բաժանում է 16-18-րդ հորիզոնականները:

Արմեն Համբարձումյան

  • ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին. «Հենրիխ Մխիթարյանը համարվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, ապա Հայաստանը կարող է լուրջ հաջողությունների հասնել, եթե շարունակի աշխատել երեխաների և պատանիների հետ, չէ՞ որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը ձեր հայրենակիցն է»:

  • «Բանանցի» հարձակվող Նենադ Ինյաց. «Ինձ Հայաստանում ամեն ինչ դուր է գալիս: Կենտրոնացած եմ միայն մարզումներիս և ելույթներիս վրա: Ցանկանում եմ՝ արդյունավետ գործեմ, և գոլերս օգնեն թիմին հաղթանակներ տոնել: Մինչև վերջ պայքարելու ենք թե՛ գավաթի խաղարկությունում, թե՛ առաջնությունում»:

Նենադ Ինյաց. «99%-ով վստահ եմ՝ «Բանանցը» դուրս է գալու Հայաստանի գավաթի եզրափակիչ»

  • Էդգար Մանուչարյան. «Թայլանդում մի քանի ընկերական խաղեր անցկացրի, որոնցում 5-6 գոլ խփեցի: Ինձ սկսեցին հարցնել. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»: Ես պատասխանում էի, որ ամեն ինչ չէ ինձանից կախված եղել: Որոշ գործակալներ խաբեցին: Տրանսֆերային պատուհանը փակվում էր և վերջին պահին առաջարկ ստացա Թայլանդից»:
  • Ապրիլի 14-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը: «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Բանանցի» հետ:

«Ալաշկերտ» – «Բանանց». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ