«Սանտա Կոլոմա» – «Ալաշկերտ». Խաղից առաջ

  • Չեմպիոնների լիգա, Որակավորման 1-ին փուլ
  • Առաջին հանդիպում
  • «Սանտա Կոլոմա» – «Ալաշկերտ»
  • «Կոմունալ» մարզադաշտ, Անդորրա
  • Հունիսի 28, ժամը 22:00

Խաղից առաջ

2011թ. վերակազմավորված «Ալաշկերտը» այսօր առաջին անգամ դաշտ է դուրս գալու Չեմպիոնների լիգայի օրհներգի ազդեցիկ հնչյունների ներքո: Այսօր նրանք մեկնարկելու են մեծագույն ֆուտբոլային լիգայում, բայց ոչ մեծագույն մրցակցի դեմ, մուտք են գործելու նոր, անծանոթ միջավայր, բայց բավականին ծանոթ մրցակցի դեմ:

«Սանտա Կոլոման» լավ հայտնի է հայ ֆուտբոլասերին, ցավոք, տխուր պատմությամբ: Երկու տարի առաջ թիմը ՉԼ որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողեց «Բանանցին»: Այն ժամանակ էլ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Անդորրայում և ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Երկրորդ խաղի 3-2 հաղթական հաշիվը «Բանանցին» բավարար չեղավ:

«Ալաշկերտի» դեպքում ամեն ինչ կարող է այլ լինել: Նախ, հուսադրող են նախորդ տարի թիմի մեկնարկը Եվրոպա լիգայում, երբ Խաշմանյանի սաները կարողացան անհավանականորեն դուրս գալ երկրորդ փուլ և նույնիսկ այնտեղ արժանի պայքար մղել: Աբրահամ Խաշմանյանը ունի այն գիտելիքն ու փորձը, որ կարողանա այս փուլում խաղալ կայուն ու անսխալ ֆուտբոլ: Բացի այդ, թիմն, ի տարբերություն «Բանանցի», կարողացել է հիմնականում պահպանել չեմպիոնական կազմը, բացառությամբ հարձակվող Հեբեր Արաուխոյի: «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ունեն ոչ միայն բավականին բարձր ֆուտբոլային որակներ, այլև միջազգային մակարդակի հանդիպումների հարուստ փորձ:

«Սանտա Կոլոման» գրեթե ամեն տարի մասնակցում է եվրոգավաթների, սակայն 14 փորձից հաջողություն է ունեցել միայն մեկ անգամ՝ «Բանանցի» հետ հայտնի դիմակայությունում: Ի դեպ, սա նաև թիմի միակ հաղթանակն է դիմակայության երկու խաղերից գոնե մեկում: Եվս 2 անգամ թիմը կարողացել է գոլազուրկ ոչ-ոքի գրանցել: Ամեն դեպքում, «Սանտա Կոլոման» 8 թիմերից բաղկացած առաջնության հաղթողն է, որը 20 խաղում վաստակել է 47 միավոր:

Թերևս, միակ բանը, որով «Սանտա Կոլոման» կարողանա մեզ զարմացնել, իր կազմում Եվրոպայի չեմպիոնի ներկայությունն է: Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Կապդեվիլյան 38-ամյա տարիքում հանդես է գալիս հենց այս ակումբում: Հուսով ենք՝ դա բավական չի լինի…

Հավանական մեկնարկային կազմեր

«Ալաշկերտ»Գևորգ Կասպարով – Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Գևորգ Պողոսյան –  Արթուր Ավագյան, Անդրանիկ Ոսկանյան, Արտակ Գրիգորյան, Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան – Արտակ Դաշյան, Միհրան Մանասյան

Խաղադրույքներ

«Սանտա Կոլոմայի» հաղթանակ – 4,75
Ոչ-ոքի – 3,32
«Ալաշկերտի» հաղթանակ – 1,70

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ