Սամվել Մելքոնյան. 400 խաղ պաշտոնական մրցումներում

«Գանձասար Կապանի» հետ մրցավեճում «Միկայի» 32-ամյա կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը հայկական ակումբներում և ՀՀ հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում հոբելյանական՝  400-րդ հանդիպումն անցկացրեց: Դրանցից 276-ը նա անցկացրել է ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում (Ա), 57-ը՝ ՀՀ գավաթի (Գ), 1-ը՝ Սուպերգավաթի (Ս), 15-ը՝ եվրոգավաթների (Ե) խաղարկություններում, 29-ը՝ ՀՀ ազգային (ԱՀ), 16-ը՝ ՀՀ երիտասարդական (ԵՀ) հավաքականներում, 6-ը՝ ԱՊՀ գավաթի մրցաշարում (ԱՊՀ): Սամվել Մելքոնյանը դարձավ պաշտոնական մրցումներում 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ ֆուտբոլիստը:

Բարձրագույն խմբում Սամվել Մելքոնյանը ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Սպարտակի» կազմում՝ նորամուտը նշելով 2002թ. ապրիլի 14-ին «Արարատի» հետ կայացած խաղում: Հաջորդ տարի նա հայտնվեց «Բանանցում», որի կազմում անցկացրած 8 մրցաշրջանների (2003-2007, 2009-2011թթ.) ընթացքում մասնակցեց առաջնության 172 խաղի: Այդ ցուցանիշով Մելքոնյանը մինչ օրս «Բանանցի» ռեկորդակիրն է: Հետագա տարիներին փորձառու ֆուտբոլիստը կրել է «Ուլիսի», «Գանձասարի» և «Միկայի» մարզաշապիկները:

Ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չի դասավորվում Սամվել Մելքոնյանի համար, ով վնասվածքի պատճառով ստիպված էր շատ հանդիպումներ բաց թողնել: Բարեբախտաբար, նա արդեն ապաքինվել է և առաջնության վերջնագծում կրկին խաղադաշտ է դուրս գալիս: Թեև ընթացիկ առաջնությունում Մելքոնյանն ընդամենը 14 խաղ է անցկացրել, սակայն 5 գնդակով «Միկայի» լավագույն ռմբարկուն է:

Առաջնության 16-րդ տուրում «Արարատի» դարպասը Սամվել Մելքոնյանի խփած գոլը 67-րդն էր բարձրագույն խմբում, որի շնորհիվ 32-ամյա հարձակվողն ընդգրկվեց ՀՀ առաջնությունների 25 լավագույն ռմբարկուների ցանկում: Պաշտոնական մրցումներում Մելքոնյանի հաշվին 87 գոլ է գրանցված:

Ներկայացնում ենք պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը:

 

Ֆուտբոլիստներ

 

Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 605
2.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
3.Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
4.Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 452
5.Կարեն Ալեքսանյան 318 51 4 21 25 15 10 444
6.Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
7.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
8.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 431
9.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 403
10.Սամվել Մելքոնյան 276 57 1 15 29 16 6 400

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ