ՌՈՒՍԱՍՏԱՆ – ՍԼՈՎԱԿԻԱ. ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

  • ԵՎՐՈ-2016: B խումբ
  • ՌուսաստանՍլովակիա
  • «Ստադ Պիերո Մոուրա» մարզադաշտԼիլ
  • Հունիսի 15, ժամը 17:00

Խաղից առաջ

Այսօր սկսվում է Եվրո 2016-ի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները: B խմբում կհանդիպեն Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները: Առաջին տուրում ռուսները Անգլիայի դեմ խաղի ժամանակ աչքի ընկան պաշտպանողական խաղով և հենց պաշտպան Բերեզուցկիի օգնությամբ հանդիպման ավելացրած ժամանակի ընթացքում կարողացան գրավել «առյուծների» դարպասը ՝ կորզելով շատ կարևոր միավոր: Լեոնիդ Սլուցկին պետք է փոխի իր մարտավարությունը սլովակների դեմ խաղից առաջ, հակառակ դեպքում կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ:

B խմբի հաջորդ խաղում մրցում էին Ուելսի և Սլովակիայի ընտրանիները, որտեղ բախտը ավելի շատ ժպտաց բրիտանացիներին: Չնայած պարտությանը Սլովակիայի հավաքականը բավականին լավ հնարավորություններ ունի այս մրցաշարի փլեյ-օֆֆում հայտնվելու համար:

Այս հանդիպմանը Ռուսաստանը մոտենում է ոչ այդքան բարձր տրամադրությամբ, քանի որ երեկ ՈՒԵՖԱ-ն  վճիռ էր կայացրել Ռուսաստանի հավաքականի երկրպագուների կազմակերպած անկարգությունների առիթով:Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրանք է առաջադրել ռասիստական դրսևորումների և գազանյութերի կիրառման հոդվածով: Արդյունքում, ՌՖՖ-ն տուգանվել է 150 հազար եվրոյով: Իսկ Ռուսաստանի ֆեդերացիան պայմանակորեն որակազրկվել է Եվրոպային առաջնությունից: Որակազրկումը կարող է ուժի մեջ մտնել, եթե երկրպագուները ևս մի անգամ խախտեն հասարակական անդորրը իրենց թիմի խաղերից որևէ մեկի ժամանակ:

Այսպիսով երկու կողմերի այս հանդիպումը շատ կարևոր է: Եթե Ռուսաստանը կարողանա հաղթանակ տոնել այսօր, ապա նրա փլեյ-օֆֆ դուրս գալ հնարավորությունները կշատանան:

Հավանական մեկնարկային կազմեր

Ռուսաստան.  Ակինֆև – Սմոլնիկով, Իգնաշևիչ, Բերեզուցկի, Շեննիկով – Գոլովին, Նոյշտատդեր – Սմոլով, Շատով, Կոկորին – Ձյուբա
Ամբողջական հայտացուցակ
Սլովակիա.  Կոզաչիկ – Սվենտո, Դյուրիցա, Շկրտել, Պեկարիկ – Կուցկա, Հրոսովսկի – Վայս, Համշիկ, Մակ – Նեմեց
Ամբողջական հայտացուցակ

Հետաքրքիր փաստեր

  • Ռուսաստանի և Սլովակիայի միջև վերջին 6 հանդիպումներում խփվել է 2,5-ից քիչ գոլ
  • Ռուսաստանը չի պարտվել Եվրոպայի գավաթի վերջին 5 խաղերում
  • Սլովակիան Ռուսաստանի դեմ վերջին 4 խաղերի ընթացքում ընդամենը 1 գոլ է խփել
  • Հավաքականները հանդիպում են 9-րդ անգամ: Ռուսաստանը հաղթել է 3 անգամ, իսկ Սլովակիան ՝ 2

Միմյանց դեմ

26.05.14   Ռուսաստան – Սլովակիա

07.10.11   Սլովակիա 0-1 Ռուսաստան

07.09.10   Ռուսաստան 0-1 Սլովակիա

Խաղադրույքներ

Ռուսաստանի հաղթանակ – 1.50
Ոչ-ոքի – 3.90
Սլովակիայի հաղթանակ – 8.40

Մրցաշարային աղյուսակ

# Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1  Ուելս 1 1 0 0 2 1 +1 3            Հ
2  Ռուսաստան 1 0 1 0 1 1 0 1            Ո
3  Անգլիա 1 0 1 0 1 1 0 1            Ո
4  Սլովակիա 1 0 0 1 1 2 -1 0            Պ

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ