«Ռեմոնտադաների արքաները». 10 խաղ, որոնք «Ռեալը» փրկել է վերջին րոպեներին այս մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալը» շարունակում է վստահ քալերով առաջ գնալ դեպի Լա լիգայում 33-րդ չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև լավ շանսեր ունի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու ու «Լա Դուոդեսիմայի» համար պայքարելու: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ «Ռեալին» միավորները հեշտ են տրվել այս մրցաշրջանում: Զինեդին Զիդանի թիմը Սերխիո Ռամոսի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ խաղը փրկել է վերջին րոպեներին ու միավորներ կորզել տապալված թվացող խաղերում: Որոշել ենք վերհիշել այն 10 խաղերը, որոնցում «Ռեալը» վերջին րոպեներին փրկվել է պարտությունից ու նույնիսկ հաղթել:

1. «Ռեալ Մադրիդ» 3-2 «Սևիլիա» / ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ

Մադրիդի «Ռեալը», հաղթելով Չեմպիոնների լիգայի գավաթը, իրավունք ստացավ պայքարել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար, իսկ մրցակիցը Եվրոպա Լիգայի վերջին երեք տարիների հաղթող «Սևիլիան» էր: «Ռեալը» խաղում էր առանց հիմնական հարձակվողների՝ Ռոնալդու, Բենզեմա, Բեյլ: Խաղը լավ սկսվեց Զիդանի թիմի համար, ու Մարկո Ասենսիոյի ֆանտաստիկ հարվածը արդյունավետ եղավ: Այնուամենայնիվ, «Սևիլիան» կարողացավ երկու անգամ գրավել Կիկո Կասիլյայի դարպասը և առաջ անցնել հաշվի մեջ: 93-րդ րոպե, «Ռեալը» հարձակվում է… Եվ իհարկե գնդակը հասնում է Սերխիո Ռամոսի գլխին, իսկ հաշիվը դառնում է 2-2: Խաղին ավելացված 30 րոպեների ընթացքում Դանիել Կարվախալին հաջողվում է ևս մեկ ֆանտաստիկ գոլ խփել հիանալի անցումից հետո, ու «Ռեալը» նվաճում է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 11
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ