«Ռեալ Մադրիդ» – «Վոլֆսբուրգ». Խաղից առաջ

  • Չեմպիոնների լիգա. ¼ եզրափակիչ, պատասխան խաղ
  • «Ռեալ Մադրիդ»«Վոլֆսբուրգ»
  • «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ, Մադրիդ
  • Ապրիլի 12, ժամը 22:45
  • Առաջին խաղ՝ «Վոլֆսբուրգ» 2-0 «Ռեալ Մադրիդ»

 Խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներում գրանցվեց միայն մեկ անսպասելի արդյունք, և դա «Վոլֆսբուրգի» հաղթանակն էր «Ռեալի» նկատմամբ 2-0 հաշվով: Զինեդին Զիդանի թիմը, ընդունելով արագ գոլեր, ողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացավ գոնե արտագնա մեկ գնդակ խփել, ինչը առավելագույնս կհեշտացներ սեփական հարկի տակ 6-րդ տարին անընդմեջ ՉԼ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելը:

Սակայն, ոչ միայն «Ռեալի»՝ բացարձակ ֆավորիտ լինելու հանգամանքը, այլև մադրիդցիների մարզավիճակը բերում է այն մտքին, որ դիմակայության ելքը դեռ վճռված չէ: 6 անընդմեջ հաղթանակները Լա Լիգայում «Ռեալին» վերադարձրել են չեմպիոնական պայքարի, իսկ հաղթանակը «Էլ Կլասիկոյում» ինքնավստահության հզոր դոփինգ էր, որով Զիդանի սաները ներարկվեցին հենց «թշնամու» տանը:

28

Այսօր, 2-0 կամ ավելի խոշոր հաղթանակի համար Զիդանը իր տրամադրության տակ կունենա ամբողջական կազմ, ընդ որում՝ մի շարք առաջատարներ՝ Կեյլոր Նավասը, Սերխիո Ռամոսը, Լուկա Մոդրիչը, Մարսելոն, Տոնի Կրոսն ու Գարեթ Բեյլը հանգստացել են վերջին խաղում, իսկ Բենզեման վերականգնվել է վնասվածքից:

«Վոլֆսբուրգի» մարզիչը նույնպես ռոտացիայի էր դիմել, սակայն Բունդեսլիգայի 8-րդ թիմի համար դա կարող է դեռ բավական չլինել: Այսպիսի «Ռեալի» դիմակայելու համար նրանցից պահանջվելու է առավելագույն նվիրում: Շատ կարևոր է, որ «Վոլֆսբուրգը» կարողանա թույլ չտալ մրցակցին արագ գոլ խփել, իսկ գոնե մեկ գնդակ խփելն, ընդհանրապես, կատարյալ սցենար կլինի գերմանացիների համար:

2002թ.-ից հետո «Ռեալը» դուրս է մնացել մրցաշարից բոլոր այն 8 դեպքերում, երբ պարտվել է զույգի առաջին խաղում, սակայն Մադրիդում, միևնույն է, հավատում են «ռեմոնտադայի» /քամբեք/ գաղափարին: Ինչպես «Արքայական ակումբի» լեգենդ Խուանիտոն էր ասում. «90 րոպեն «Բեռնաբեոուում» շատ երկար է»:

Հավանական մեկնարկային կազմեր

«Ռեալ Մադրիդ»Նավաս – Մարսելո, Պեպե, Ռամոս, Կարվախալ – Մոդրիչ, Կազեմիրո, Կրոս – Ռոնալդու, Բեյլ, Բենզեմա
«Վոլֆսբուրգ»Բենալիո – Ռոդրիգես, Դանտե, Նալդո, Վիեյրինյա – Գուստավո, Գիլավոգի – Դրաքսլեր, Արնոլդ, Էնրիկե – Շյուռլե

Հանդիպմանը չեն մասնակցի

«Ռեալ Մադրիդ»
«Վոլֆսբուրգ»Սեբաստիան Յանգ (վնասվածք)

Հետաքրքիր փաստեր

  • Վերջին 15 թիմերից, որոնք պարտվել են 0-2 հաշվով մրցակցի հարկի տակ, միայն 2-ն են կարողացել անցնել ՉԼ փլեյ-օֆֆի հաջորդ փուլ:
  • «Ռեալը» հաղթել է ՉԼ-ում իր վերջին 34 տնային խաղերից 29-ում:
  • «Ռեալը» սեփական հարկի տակ ՉԼ այս մրցաշրջանում դեռ ոչ մի գնդակ չի ընդունել:
  • «Վոլֆսբուրգը» այժմ հաղթել է ՉԼ-ում իր վերջին 5 խաղերում անընդմեջ:
  • «Ռեալը» ՉԼ-ում իր վերջին 9 գոլերը խփել է երկրորդ խաղակեսում, իսկ «Վոլֆսբուրգը»՝ իր վերջին 5 գոլերն ընդունել խաղի վերջին 15 րոպեներին:

Միմյանց դեմ

06/04/16 «Վոլֆսբուրգ» 2-0 «Ռեալ Մադրիդ»

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ