ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ – ԻՍԼԱՆԴԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: F խումբ
  • Պորտուգալիա – Իսլանդիա
  • «Ստադ Գոֆրո Գիշար» մարզադաշտ, Սենտ-Էտիեն
  • Հունիսի 14, ժամը 23:00

Խաղից առաջ

ԵՎՐՈ-2016-ում վերջինը պայքարի է նետվում Պորտուգալիա – Իսլանդիա զույգը` մրցաշարի ֆավորիտներից ու նորեկներից վերջինները: Չեմպիոնության մյուս ֆավորիտների` առաջին տուրում ցուցադրած համեմատաբար մռայլ խաղից հետո Պորտուգալիան ամեն ինչ կանի ավելի վստահ տեսք ունենալու համար, հատկապես այն պարագայում, որ Չեմպիոնների լիգայի ևս մեկ ոսկե մեդալ նվաճած Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս հավաքականների մակարդակով մեծ հաղթանակի ծարավ ունի: Սակայն ինչպես պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշն է նշել` Իսլանդիան ավելին է, քան ուղղակի ֆիզիկապես ամուր թիմ:

Իսլանդիան ամենափոքր բնակչություն ունեցող երկիրն է, որի հավաքականը երբևէ ներկայանում է մեծ մրցաշարի: Չնայած Պորտուգալիան չի թողնի նրանց նորամուտի խաղը տոնի վերածել, սակայն իսլանդացիներն էլ հեղինակություններից վախեցողներ չեն. Հոլանդիայի դեմ որակավորման փուլում երկու պատասխաններն` ի ապացույց:

Պորտուգալիան որակավորման փուլի բոլոր խաղերում հաղթեց միայն մեկ գոլի տարբերությամբ, ու թիմի հարձակման գիծը շատ զուսպ էր ու միտված միայն արդյունքի, սակայն վերջին ընկերական խաղերում Ռոնալդուի ու խաղընկերների խաղը կարծես թե բացվել է: Վերջերս նրանք 7-0 հաշվով պարտության մատնեցին էստոնացիներին, ու նույն տրամադրությամբ դաշտ են դուրս գալու նաև այսօր: Ափսոս, որ վնասվածքի պատճառով, հնարավոր է, բացակայի այդ խաղի գլխավոր հերոս Ռիկարդու Կուարեժման: Այնուամենայնիվ, մեկ հերոս Պորտուգալիան կունենա. Ռոնալդուն այսօր կարող է իր 127-րդ խաղն անցկացնել հավաքականում և այդ ցուցանիշով հավասարվել Լուիշ Ֆիգուին:

_79003236_cristianoronaldo

Հավանական մեկնարկային կազմեր

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու – Վիեյրինյա, Բրունո Ալվեշ, Պեպե, Գերեյրո – Ժոաո Մարիո, Դանիլո, Ժոաո Մոուտինյո, Ադրիեն Սիլվա – Նանի, Կրիշտիանու Ռոնալդու
Ամբողջական հայտացուցակ
Իսլանդիա. Հոլդորսոն – Սվարսոն, Սիգուրդսոն, Արնասոն, Սկուլասոն – Գուդմունդսոն, Գ.Սիգուրդսոն, Գունարսոն, Բյարնասոն – Սիգտորսոն, Ֆինբոգասոն
Ամբողջական հայտացուցակ

Հետաքրքիր փաստեր

  • Ֆեռնանդու Սանտուշը Պորտուգալիայի առաջին մարզիչն է, որ հաղթում է իր բոլոր 7 մեկնարկային խաղերում:
  • Պորտուգալիան Եվրոպայի առաջնությունում չհաղթած թիմերից ամենաշատն է խաղացել մրցաշարի կիսաեզրափակիչներում: Մասնավորապես, նրանք կիսաեզրափակիչ են հասել վերջին 6 մրցաշարերից 4-ում:
  • ԵՎՐՈ-2004-ից սկսած` Ռոնալդուն մասնակցել է Եվրոպայի առաջնություններում Պորտուգալիայի 21 գոլերից 9-ին:
  • Որակավորման փուլում Իսլանդիայի 17 գոլերից 9-ը խփվել են ստանդարտ դիրքերից:
  • Գիլֆի Սիգուրդսոնը մասնակցել է որակավորման փուլում թիմի գոլերի կեսից ավելիին: Նա դարպասին կատարած 11 հարվածից 6 գոլ է խփել:

Միմյանց դեմ

08/10/11 Պորտուգալիա 5-3 Իսլանդիա
12/10/10 Իսլանդիա 1-3 Պորտուգալիա

Խաղադրույքներ

Ավստրիայի հաղթանակ – 1.50
Ոչ-ոքի – 3.90
Հունգարիայի հաղթանակ – 8.40

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ