Պրեմիեր լիգա. «Լեսթեր» – «Նյուքասլ»

  • Պրեմիեր լիգա. 30-րդ տուր
  • «Կինգ Փավր Ստեդիում» մարզադաշտ, Լեսթեր
  • Մարտի 15, ժամը 00:00
 
Խաղից առաջ
Այսօր տեղի կունենա անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Լեսթեր» – «Նյուքասլ» հանդիպումը: Ընթացիկ մրցաշրջանի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ «Լեսթերը» կարող է առաջնության ավարտից 9 տուր առաջ գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը և այն էլ 5 միավորով գերազանցել 2-րդ տեղը զբաղեցնող «Տոտենհեմին»(տվյալ պահին Տոտենհեմը զիջում է Լեսթերին 2 միավորով, սակայն առաջատարները մեկ խաղ պակաս են անցկացրել): Այս գեղեցիկ հեքիաթը արդեն շարունակվում է 29 տուր: Կլաուդիո Ռանիերին և իր սաները ՝ Ռիհադ Մահրեզի և առաջնության գլխավոր ռմբարկու Ջեմի Վարդին հիանալի ֆուտբոլ են ցուցադրում, որի շնորհիվ արդեն հասցրել են հաղթել «Չելսիին», «Մանչեսթեր Սիթիին», «Լիվերպուլին», «Տոտենհեմին»: Եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա վստահորեն կարող ենք ասել, որ «Լեսթերը» կարող է այսօր հեշտությամբ հաղթել «Նյուքասլին», ով ներկա պահին զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը և պարտվել է վերջին 3 խաղերում: Սակայն «կաչաղակները» ունեն նոր մարզիչ և նրա անունն է Ռաֆայել Բենիտես: Մադրիդի «Ռեալի», «Նապոլիի», «Չելսիի», «Ինտերի», «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչը օրեր առաջ պայմանագիր ստորագրեց անգլիական ակումբի հետ: «Նյուքասլում» հույս ունեն, որ իսպանացի մասնագետը կօգնի ակումբին պահպանել իր տեղը ԱՊԼ-ում: Սակայն Ռաֆայի բախտը այդքան էլ չի բերել նորամուտի հարցում, սակայն գուցե և բերել է…..
 
Հավանական մեկնարկային կազմեր
 
  • «Լեսթեր». Շմեյխել – Ֆուքս, Հուտ, Մորգան, Սիմսոն – Մահրեզ, Դրինքուոթեր, Կանտե, Օլբրայթոն – Վարդի, Օկաձակի
  • «Նյուքասլ». Էլիոտ – Յանմատ, Լասկելես, Թեյլոր, Դումետ – Շելվի, Քոուլբեք – Սիսոկո, Վեյնալդում, Պերես – Միտրովիչ
 
Հետաքրքիր փաստեր
  • «Նյուքասլը» պարտվել է Պրեմիեր լիգայի վերջին 6 արտագնա խաղերում
  • «Լեսթերը» Պրեմիեր լիգայի «Նյուքասլի» դեմ վերջին 3 խաղերում կարողացել է անառիկ պահել սեփական դարպասը
  • «Լեսթերը» հաղթել է «Նյուքասլին» վերջին 3 խաղերում

Մրցաշարային աղյուսակ

# Թիմեր Խ Հ Ո Պ ԳԽ ԳԸ Գ+/- Մ Մարզավիճակ
1 Լեսթեր 29 17 9 3 52 31 +21 60 ՀՀՊՀՈՀ
19 Նյուքասլ 28 6 6 16 28 53 -25 24 ՊՊՀՊՊՊ
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ