Պրեմիեր լիգա.1-ին տուր. «Արսենալ»-«Լիվերպուլ»

  • Պրեմիեր լիգա. Տուր 1
  • «Արսենալ»-«Լիվերպուլ»
  • «Էմիրեյթս» մարզադաշտ, Լոնդոն
  • Օգոստոսի 14, ժամը՝ 19:00

Խաղից առաջ

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի կենտրոնական հանդիպումը կայանալու է «Էմիրեյթս» մարզադաշտում, որում «Արսենալը» հյուրընկալելու է «Լիվերպուլին»: «Զինագործները» բավական լավ տպավորություն են թողել մրցաշրջանի նախապատրասատական հավաքի ժամանակ՝ պարտության մատնելով «Մանչեսթեր Սիթիին» (3-2), սակայն պաշտպանությունում խնդիրները չեն վրիպի Յուրգեն Կլոպի փորձառու աչքից: Լոնդոնյան թիմում շարքից դուրս են մնացել պաշտպաններ Գաբրիել Պաուլիստան և թիմի ավագ Պեր Մետրեզակերը, վերջիններիս կարող են փոխարինել ներկայումս ոչ այդքան լավ մարզավիճակում գտնվող Կալում Չեմբերսը և Լորան Կոսիելինին: Սակայն Վենգերի թիմում առկա խնդիրները այսքանով չեն սահմանափակվում, ակումբի առանցքային ֆուտբոլիստներ Մեսուտ Օզիլը և և  Օլիվիե Ժիրուն, ամենայն հավականությամբ, չեն մասնակցի խաղին, քանի որ նրանք նոր-նոր են վերադարձել ԵՎՐՈ-2016-ի իրենց արձակուդից: «Կարմիրները» ևս տպավորիչ հաղթանակներ են տոնել 9 ընկերական հանդիպումներից 6-ում:  Սակայն անկայունությունը մնում է Կլոպի թիմի գլխավոր խնդիրներից մեկը. «Բարսելոնային» 4-0 ջախջախելուց անմիջապես հետո «Լիվերպուլը» նույն հաշվով պարտվեց «Մայնցին»:

Հավանական մեկնարկային կազմեր

  • «Արսենալ»-Չեխ-Բելերին, Հոլդինգ, Չեմբերս, Մոնրեալ, Ջակա, Ռեմզի, Կասորլա, Ուոլկոտ, Սանչես, Կեմպբել
  • «Լիվերպուլ»-Մինյոլե, Քլայն, Մատիպ, Կլավան, Մորենո, Կան, Լալանա, Ֆիրմինյո, Մանո, Օրիժի, Կոուտինյո

Հանդիպումը բաց կթողնեն

  • «Արսենալ»-Գաբրիել Պաուլիստա,Պեր Մետրեզակեր, Մեսուտ Օզիլ, Օլիվեր Ժիրու
  • «Լիվերպուլ»-Կարիուս Լորիս, Ջո Գոմես,  Մամադու Սակու, Քրիստիան Բենտեկե, Ջեյմս Միլներ

Հետաքրքիր փաստեր

  • «Արսենալի» անպարտելի է իր վերջին 10 պաշտոնական խաղերում
  • «Լիվերպուլը» իր վերջին 14 խաղերում խփել է առնվազն 1 գոլ
  • «Արսենալը» սեփական հարկի տակ պարտություն չի կրել վերջին 5 պաշտոնական խաղերում
  • «Լիվերպուլը» չի կարողացել հաղթել իր արտագնա վերջին խաղերից 2-ում:

Միմյանց դեմ

  • 13/01/16 «Լիվերպուլ»3-3 «Արսենալ»
  • 24/08/15 «Արսենալ» 0-0 «Լիվերպուլ»
  • 04/04/15 «Արսենալ» 4-1 «Լիվերպուլ»
  • 21/12/14 «Լիվերպուլ» 2- 2 «Արսենալ»
  • 08/02/14 «Լիվերպուլ»5-1 «Արսենալ»

Լիանա Մկրտչյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ