Պոկերի ժպտերես աստղը

Պոկերը շատերի համար ուղղակի թղթախաղ չէ, վերջին ժամանակներում այն համարվում է սպորտաձև: Եվ ինչպես բոլոր պրոֆեսիոնալ սպորտաձևերում, պոկերում ևս կան միջազգային հեղինակություններ և անգամ լեգենդներ, որոնք հանդիսանում են համաշխարհային պոկերի դեմքերը: Այդ դեմքերից մեկն է Դենիել Նեգրեանուն:

Դենիելը ծնվել է 1974 թվականին, Կանադայում: Վաղ դպրոցական տարիքից հետաքրքրվել է  տրամաբանական առարկաներով, ինչն հետագայում շատ է օգնել կարիերայում հաջողության հասնելուն: Երբ Դենիելը որոշեց դառնալ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, նրա ծնողերը այդ հարցում ընդառաջեցին իրենց որդուն: 21 տարեկան հասակում հորը կորցնելուց հետո, Դենիելը տեղափոխվում է Լաս Վեգաս և մասնակցում մի շարք մրցաշարերի: Սակայն նրա առաջին փորձը մեծ պոկերում անհաջողության է մատնվում: Մի քանի անգամ խոշոր մրցաշարերում պարտվելուց հետո, Դենիելը վերադառնում է Տորոնտո:

Մեկ տարի անց՝ 1996-ին, պոկերի ապագա լեգենդը կրկին գնում է Վեգասը «գրավելու»: Այս անգամ հաջողությունը նրա կողմն էր: Միանգամից երկու մրցաշարերում հաղթանակ տանելուց հետո ստանում է «Լավագույն բազմակողմանի խաղացող» տիտղոսը: Հաղթական մեկնարկից հետո պոկերի աստղը շարունակում է առաջ գնալ և արդեն 1998 թվականին դառնում է ամենաերիտասարդ խաղացողը, ով «Պոկերի միջազգային մրցաշարում» ստանում է ոսկե թևնոց: Ընդհանուր առմամբ նա հաղթել է 36 մրցաշարերում, ստացել 6 ոսկե թևնոց, վաստակել 30 միլիոն դոլար:

Դենիելին կարելի է տեսնել նաև գոլֆ խաղալիս, ֆուտբոլի դաշտում, հոկեյի մականով, նկարահանման հրապարակում: Թմրանյութից կախվածությունից դուրս գալուն նրան օգնում է նախկին կինը, որից հետո նա հաճախ է լինում տանը, ժամանակ անցկացնում ընկերների հետ:

Շատերը Դենիելի հաջողության գաղտնիքը բացատրում են մտքեր կարդալու և սեղանի մոտ բարդ իրավիճակներից հեշտությամբ դուրս գալու ունակությամբ: Պոկերը նրա համար կյանք է, պայքար և հաճույք ստանալու ամենապրոֆեսիոնալ ձևը: Հաճախ սիրում է կրկնել. «Ես կցանկանայի որ ինձ հիշեին, որպես տղա, ով սիրում է պոկերը և խաղի շահը վեր է գնահատում իր անձնական շահերից»:

Այսօր Նեգրեանուն համարվում է աշխարհի ամենալավ պոկեր խաղացողներից մեկը: Աշխարհի տարբեր անկյուններում կարելի է գտնել նրա երկրպագուներին: Բարի, ժպտերես և ինքնավստահ՝ այսպես են բնութագրում նրան շատերը:

17367-width-582_height-294

Մի քանի հետաքրքիր փաստեր Դենիել Նեգրեանուի մասին՝

  • Սիրում է խաղալ համակարգչային խաղեր
  • Բուսակեր է
  • Կրում է «Kid Poker» մականունը, այն բանից հետո, որբ 24 տարեկանում դարձավ Պոկերի միջազգային մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը
  • 100-ից ավելի հոդվածներ է գրել «Card Player» ամսագրի համար
  • Նկարահանվել է «Luck You», «X –Men Origins: Wolverine»  ֆիլմերում:

Նեգրեանուն պոկերի մասին՝

  • Դեռ վաղ տարիքից գիտեի, որ ես եմ լինելու իմ գլխի տերը: Ես չէի ուզում տնօրեն ունենալ:
  • Ես չեմ մասնակցում մրցույթներին, որպեսզի հաղթեմ հակառակորդին, այլ ինքս ի՛նձ հաղթելու համար:
  • Ես ուսումնասիրում եմ իմ խաղը տարիների ընթացքում: Հուսով եմ դուք էլ եք այդպես վարվում՝ հակառակ դեպքում տեղից չեք շարժվի:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ