Պոգբայի էֆեկտը. Բարձրագույն խմբի 5 ֆուտբոլիստներ, որոնք վերադարձել են իրենց նախկին ակումբները

Ֆուտբոլի Հայաստանի  բարձրագույն խմբի հոբելյանական՝ 25-րդ առաջնության մասնակից 6 թիմերի կազմում հայտավորված 139 ֆուտբոլիստներից 5-ը նոր մրցաշրջանը դիմավորեցին իրենց նախկին ակումբների կազմում: «Վիվառո Նյուզը» ներկայացնում է այդ ֆուտբոլիստներին:

Արամ Բարեղամյան – «Բանանց»

Aram Bareghamyan

28-ամյա փորձառու ֆուտբոլիստը վերադարձել է իր հարազատ ակումբ, որտեղ ժամանակին ֆուտբոլային առաջին քայլերն է կատարել: Հենց «Բանանցում» է Բարեղամյանը ձևավորվել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ թիմի կազմում բարձրագույն խմբում նորամուտը նշելով 2005թ. մայիսի 17-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում: Այդ տարի նա բացեց նաև գոլերի հաշիվը՝ գրավելով «Շիրակի» դարպասը:

«Բանանցում» անցկացրած 6 մրցաշրջանների ընթացքում Արամ Բարեղամյանը դարձել է եռակի արծաթե մրցանակակիր, մեկական անգամ էլ արժանացել է բրոնզե մեդալի և ՀՀ գավաթակրի տիտղոսին: «Բանանցում» նա մասնակցել է 96 խաղի, խփել է 6 գոլ: Եվ ահա 6 տարի անց նա կրկին հագավ հարազատ թիմի մարզաշապիկը՝ մասնակցելով «Արարատի» հետ հանդիպմանը:

2011թ. Բարեղամյանը տեղափոխվեց «Ուլիս», որի կազմում արժանացավ Հայաստանի չեմպիոնի տիտղոսին: 2013/14թթ. առաջնությունում նա հանդես եկավ «Արարատում», իսկ վերջին երկու մրցաշրջաններում կրում էր «Ալաշկերտի» մարզաշապիկը, որի կազմում նախորդ առաջնությունում երկրորդ անգամ չեմպիոն հռչակվեց:

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ