Օրն անարդյունավետ էր արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների համար. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 19-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Փադիդեն» հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտություն է կրել «Պերսեպոլիսից»: Վարազդատ Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Փադիդեն» ընթանում է 9-րդ հորիզոնականում:
  • Մակեդոնիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան մրցավեճում «Վարդարը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Շկենդիային», բայց դուրս մնացել պայքարից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 1-3 հաշվով: Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Հովհաննես Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում:
  • Ղազախստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Աստանան» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Ժեսուին»: Գևորգ Նաջարյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: «Աստանան» դուրս է մնացել հետագա պայքարից:

Գևորգ Նաջարյան

  • Արթուր Սարկիսովը՝ «Մորդովիայի» հետ խաղում խփած հաղթական գոլի մասին (2-1). «Այս պահին ունեմ ամենահամապատասխան էմոցիաները: Սա կարևոր հաղթանակ և երեք միավոր էր: Վերջին ժամանակներս քիչ էի հայտնվում հիմնական կազմում, քանի որ փոքր վնասվածք ունեի, բայց այժմ ամեն ինչ նորմալ է»:
  • Ռուսլան Կորյանը, ով դարձել էր «ԲՄԱ-Խաբարովսկ» – «Զենիթ-2» հանդիպման հաղթական գոլի հեղինակը, ակումբի երկրպագուների վարկածով ճանաչվել է այդ մրցավեճի լավագույն ֆուտբոլիստ:
  • «Ալաշկերտի» կիսապաշտպան Լեստեր Պելտիեր. «Ես 19 տարեկանում երեք ամիսների ընթացքում փորձաշրջան էի անցնում «Արսենալում»: Այնուհետև ինձ նկատեց լեգենդար Հարի Ռեդնապը և հրավիրեց «Պորտսմութ»: Ինձ 4-ամյա պայմանագիր առաջարկեցին, սակայն չհաջողվեց Անգլիայում աշխատանքային վիզա ստանալ»:

Լեստեր Պելտիեր. «Երեք ամիս փորձաշրջան անցա «Արսենալում», ապա ինձ նկատեց Հարի Ռեդնապը»

  • Գերմանիայի Մ-17 Բունդեսլիգայի Հյուսիսային գոտու 19-րդ տուրում «Հանզան» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել է «Լայպցիգին»: Սարգիս Մարտիրոսյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 60-րդ րոպեին: «Հանզա Մ-17»-ը 12-րդ տեղում է:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ