«Նրա ոտքերին սոսինձ է, աչքերին՝ լազեր». Անգլիական մամուլի անդրադարձը Մխիթարյանի նորամուտին

Independent. «Մխիթարյանը հույս ունի օր օրի բարելավելու խաղը Մոուրինյոյի ղեկավարությամբ»

Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ կարող է առաջնային դեր խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»` «Ուիգանի» դեմ ընկերական խաղում հուսադրող ելույթից հետո: Մոուրինյոն Մխիթարյանին 45 րոպե տրամադրեց DW մարզադաշտում՝ մյուս շաբաթ Չինաստանում կայանալիք Չեմպիոնների միջազգային գավաթից առաջ իրեն արդարացնելու համար:

Հենց Մխիթարյանն էր, որ իր խաղով հանդիսականների «աչքը շոյեց», մինչև որ կլքեր խաղը ընդմիջմանը: Խաղալով կենտրոնական դեր այն ամենում, ինչով «Մանչեսթերը» կարողացավ աչքի ընկնել առաջին կեսում՝ 26 մլն-անոց ձեռքբերումը Մոուրինյոյի սաներին առաջ էր մղում, երբ նրանք կարծես թե փակվել էին թաքստոցներում:

Ընդամենը 45 րոպեում Մխիթարյանը ցույց տվեց այն արիությունն ու հպարտությունը, որ այդքան պակասում էր Լուի վան Գալի թիմին նախորդ երկու տարիներին: Նրբորեն փոխհամագործակցություն հաստատելով Մեմֆիս Դեպայի հետ, որի չարչարանքները դարձել էին իր նախկին մարզչի ձախողումների հոմանիշը նախորդ մրցաշրջանում, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը լավագույնը բերեց իր նոր թիմակիցներին:

Wigan-Athletic-v-Manchester-United-Pre-Season-Friendly (1)

DailyMail: «Նորեկ Մխիթարյանը փայլեց որպես «կամեո» DW մարզադաշտում»

Հենրիխ Մխիթարյանը ցույց տվեց իր որակի շողերը 45-րոպեանոց ելույթում:

Վաղ չարախոսները և ծաղրողները կարող են հանգիստ թողնել «Մանչեսթեր Յունայթեդը»: Նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի թռուցիկ 45-րոպեանոց ներկայացման պայմաններում՝ 7000 երկրպագուներն արդեն կարող են պատկերացնել, որ հաջորդ մրցաշրջանը էապես կտարբերվի այն անդունդից, որ իրենց մատուցվում էր երեք երկար, մռայլ տարիներին ընթացքում:

Այո, ընդամենը ընկերական խաղ էր: Սակայն խաղացողները, ինչպիսին Մխիթարյանն էին, համոզեցին, որ նրանք կվերահսկեն խաղը շատ ավելի հաճախ: «Բորուսիայից» 26 մլն ֆունտով ձեռք բերված նորեկն ապացուցեց դա մինչև ընդմիջմանը փոխարինվելը՝ միավորելով Մոուրինյոյի հարձակողական քառյակը, հարթելով իր ճանապարհը նեղ տարածքներով և մյուսներին ստիպելով խաղալ:

Ամեն ինչից զատ՝ հայ ֆուտբոլիստը հասկացրեց, որ իր բացահայտվող որակները Պրեմիեր լիգայի թիմերին ստիպելու են առաջիկա մրցաշրջանում լուրջ դիտարկման տակ վերցնել իրեն: Նա հարձակողական կիսապաշտպան է, ով ուզում է միանալ գործողություններին և միշտ առաջ է նայում: Նրա խաղակոշիկներին սոսինձ է, աչքերին՝ լազերներ:

Մոուրինյոն առաջնահերթություն տվեց նրա տրանսֆերին, քանի որ առջևի եռյակը ստեղծարարության լուրջ պակաս ուներ, որը սուր արտահայտված էր Լուի վան Գալի թիմում: Պորտուգալացին կիսապաշտպանությունում վազող ֆուտբոլիստի կարիք ուներ, ով կլրացներ բաց տարածքները տարբեր գծերի միջև, բայց ով նաև այդ ամենը կաներ իր տեմպի, այլ ոչ թե աշխատասիրության կամ կուրորեն գնդակ պահելու հաշվին: Մխիթարյանը համապատասխանում էր այդ պահանջներին, ինչը ցույց տվեց նաև DW մարզադաշտում:

The Guardian. Մխիթարյանի ու Իբրահիմովիչի ձեռքբերումները հարցականի տակ են դնում Ռունիի ապագան

Այո, Մխիթարյանը դինամիկ է, արագ, կրեատիվ ֆուտբոլիստ է, ով կարող է գործել առջևի գծում, նա բնատուր փլեյմեյքեր է:

Դեռ Մխիթարյանին ձեռք բերելուց երկու օր անց նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդի» էջը հարցադրում էր անում. «Որն է նրա լավագույն դիրքը»: «Բորուսիայում» նա անուն էր կերտել իրեն՝ պարբերաբար փոխվելով աջ եզրից դեպի ձախ: Հավաքականում ու «Շախտյորում» գործում էր նաև կենտրոնում: Մոուրինյոյի պատասխանն այս հարցին շատ հետաքրքիր է լինելու Ռունիի համար:

Mirror: «Ուիլ Քեյնի ու Անդրեաս Պերեյրայի գոլերը հաղթական մեկնարկ պարգևեցին Մոուրինյոյին, բայց դա Մխիթարյանն էր, որ շոյեց մեծամասնության աչքերը»

Քվեարկություն. Արդյո՞ք Մխիթարյանը հաջողություն կունենա Պրեմիեր լիգայում:

2016-07-18 12_05_31-Henrikh Mkhitaryan insists he will get even better after impressive Man United d

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ