Մխիթարյանն ու «Մանչեսթեր Յունայթեդը»՝ եվրոպական տիտղոսի ճանապարհին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանի հավաքականում երբևէ հանդես եկած առաջին ֆուտբոլիստը, ում թիմը հայտնվել է եվրագավաթների եզրափակչում: Հայազգի ֆուտբոլիստներից նմանատիպ հաջողության հասել են միայն Յուրի Ջորկաեֆը («ՊՍԺ»-ի կազմում 1996թ. նվաճել է Գավաթակիրների գավաթը, 1998թ. «Ինտերի» հետ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը) և Ալեն Բողոսյանը (1999թ. «Պարմայի» կազմում դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր):
  • «Մանչեսթեր Յունայթեդն» ընթացիկ մրցաշրջանում դարձել է 100 գոլի հեղինակ: Հենրիխ Մխիթարյանը հեղինակել է դրանցից 10-ը, ևս 5-ը խփվել են նրա կատարած փոխանցումներից հետո:
  • ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի լիգայի՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

wZLgB4yHqLU

  • Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Ստալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթանակ է տոնել «Վոլինի» նկատմամբ: Գոռ Մալաքյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Էդգար Մալաքյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 63-րդ րոպեին: «Ստալը» Վտանգավոր գոտում ընթացող թիմերի պայքարում 7-րդ հորիզոնականում է:
  • Տեղի է ունեցել Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վիճակահանությունը: «Էսթեղլալը», որտեղ հանդես է գալիս Հրայր Մկոյանը, մրցելու է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Աինի» հետ: Առաջին մրցավեճը կայանալու է Թեհրանում մայիսի 22-ին, պատասխան խաղը մայիսի 29-ին՝ ԱՄԷ-ում:
  • Հարավամերիկյան գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլում «Արսենալ Սարանդին» սեփական հարկի տակ 6-1 հաշվով առավելության է հասել «Խուան Աուրիչի» նկատմամբ: Խոակին Բոգոսյանը խաղադաշտ է մտել 54-րդ րոպեին: «Արսենալ Սարանդին» դուրս է եկել 1/16 եզրափակիչ փուլ:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ