«Մխիթարյանը կարող է «Յունայթեդին» բարձրացնել սուպեր մակարդակի». Manchester Evening News-ի արձագանքը

Մանչեսթերյան Manchester Evening News պարբերականի սյունակագիր Սամուել Լաքհարսթը կարծիք է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին՝ վերլուծելով, թե ինչպես նա կարող է համագործակցել թիմի մյուս նորեկների հետ: Ներկայացնում ենք նրա հոդվածի թարգմանությունը.

«Մանչեսթեր Յունայթեդի» փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանը «Սաութհեմփթոնի» հետ խաղում իր կարճ ներկայությամբ ցույց տվեց, որ կարող է բարելավել Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի խաղը:

Ժոզե Մոուրինյոյի, Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի ձեռքբերումը «Մանչեսթեր Յունայթեդի» համար նշանակում էր թիմ բերել երեք պարբերական հաղթողների, ովքեր կարող են ակումբին վերադարձնել երբեմնի՝ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ժամանակաշրջանի մակարդակի:

Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան 8-ական տիտղոս են նվաճել նախորդ չորս մրցաշրջաններում Ֆրանսիայում ու Իտալիայում, իսկ ահա Մոուրինյոն ոսկե մեդալներ է հաղթել «Ռեալի» ու «Չելսիի» հետ: Նա անցած տարի մոլորության մեջ հայտնվեց Արևմտյան Լոնդոնում, սակայն նրա ախորժակը ոչ մի կերպ չի նվազել՝ հաշվի առնելով նրա ակտիվ գործողությունները «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Պոգբան ու Իբրահիմովիչը

Պոգբան և Իբրահիմովիչը «Սաուտհեմփթոնի» դեմ խաղում

«Յունայթեդը» լուրջ թիմ կառուցելու ճանապարհին է: «Սաուտհեմփթոնի» դեմ Անտոնիո Վալենսիան ու Լյուկ Շոուն օգնում էին Պոգբային՝ հնչուն տեսք հաղորդելով թիմի հարձակմանը, մինչդեռ Էրիկ Բային, Մարուան Ֆելայնին ու Իբրահիմովիչը նյութական արդյունք էին բերում: «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ նոյեմբերից հետո առաջին անգամ լավագույն երկյակում է, և հաղթական տրամադրվածությունը պետք է օգնի թիմին վերջ դնել իրենց ամենաերկար առանց տիտղոսների շարքին սկսած 1993 թվականից:

Այնուամենայնիվ, թիմը կարող է բարելավել իր խաղը տիտղոսներ չնվաճած ֆուտբոլիստի միջոցով: Հենրիխ Մխիթարյանը երկու պարտություն է կրել Գերմանիայի գավաթի եզրափակիչներում «Բորուսիայի» հետ, և Ուկրաինան լքելուց հետո նվաճել է միայն երկու մրցաշարերի տիտղոսներ՝ Գերմանիայի սուպերգավաթն ու Քոմյունիթի Շիլդը: Ինչպես Չինաստանում լրագրողներն էին ասում, նա «Յունայթեդ» է եկել «հաղթելու դժվարությունները»:

«Ես սիրում եմ դժվարություններ: Ես սիրում եմ հաղթահարելու դժվարությունները, քանի որ դա քեզ ուժեղացնում է»,-բացատրում է նա: Մխիթարյանն անմիջապես բախվեց դժվարությանը՝ զիջելով հիմնական կազմում իր տեղը Խուան Մատային, մի ֆուտբոլիստի, ով «Չելսիում» Մոուրինյոյի նշանակումից 6 ամիս անց սարսափահար էր եղել:

Մատան դրական պատասխանեց Մոուրինյոյի ու Մխիթարյանի գալստյանը: Արդյունավետ խաղ ցույց տալով «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, նա հաղթահարեց փոխարինված փոխարինող լինելու հիասթափությունը՝ հայտնվելով «Բորնմութի» դեմ խաղի մեկնարկային կազմում Մխիթարյանի փոխարեն ու պահելով իր տեղը հաջորդ խաղում:

Խաղալով նույն աջ եզրում՝ Մատան հիմա խաղում է ավելի մեծ ակտիվությամբ, քան Լուի վան Գալի ժամանակ: Սակայն հիմա էլ դժվար է հավատալ, որ Մատան կմնա աջ եզրում Մխիթարյանի փոխարեն, ով այդ դիրքում նախորդ մրցաշրջանում գնահատվել էր ավելի բարձր, քան Ռոբերտ Լևանդովսկին, Դուգլաս Կոստան, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Մարկո Ռոյսը՝ ճանաչվելով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ:

«Կարծում եմ Մխիթարյանը վերջին 20 րոպեներին ցույց տվեց իր որակները և հանդիսականները արժանի արձագանք տվեցին նրա սուպեր-խաղին»,-ասեց Մոուրինյոն «Սաուտհեմփթոնի» դեմ խաղից հետո: Մխիթարյանն ընդամենը 14 րոպե խաղաց, բայց Մոուրինյոյին այդ մասին նույնիսկ չէին հարցրել, երբ նա շտապեց կոմպլիմենտ անել հայ ֆուտբոլիստին: Սա նրա տնային պաշտոնական նորամուտն էր, բայց դեցիբելների կտրուկ բարձրացումը ցույց տվեց, թե ինչքան ուրախ են «Յունայթեդի» երկրպագուները տեսնելու նրա մուտքը խաղադաշտ:

Հենրիխ Մխիթարյան Մանչեսթեր Յունայթեդ

Հենրիխ Մխիթարյանը «Սաուտհեմփթոնի» դեմ խաղում

«Ինչո՞ւ Մխիթարյանը դուրս չի գալիս մեկնարկային կազմում» հարցը դարձավ Գուգլի հարցում, և Մոուրինյոն պատասխանեց դրան ուրբաթ: «Յունայթեդի» երկրպագուները քննարկում էին պատասխանը, սակայն նրանք զգուշավորության տեղ ունեին, քանզի Լինգարդը «Լեսթերի» դեմ և Մատան «Բորնմութի» դեմ արդարացրել էին իրենց՝ բացելով խաղերի հաշիվները:

Մատայի մղումը նահանջեց սեփական դաշտի վրա: Ինչպես իր բլոգի նյութերից յուրաքանչյուրը՝ Մատան «Սաուտհեմփթոնի» դեմ կոկիկ էր, բայց ոչ վտանգավոր մրցակցի համար, ուստի Մոուրինյոն նրան հանեց խաղադաշտից 76-րդ րոպեին, որպեսզի փակի այդ դիրքը, քանի որ իսպանացին խորանում էր տուգանային՝ մյուս հարձակվողների հետ համագործակցելու համար, իսկ Վալենսիան բացվել էր ողջ երկայնքով:

Մխիթարյանն ընդամենը 6 անգամ փոխանցում կատարեց, բայց նրա յուրաքանչյուր փոխանցումը միտված էր դեպի առաջ, ու այն, թե ինչպես նա նկատեց Պոգբայի ուշացած միացումը հակագրոհին տպավորիչ էր: Դա շատ հասարակ թվաց, ուղղակի պահում ես գնդակը, սպասում ու փոխանցում, բայց Մխիթարյանն արեց դա առանց վարանելու, հավաքելով «Սաուտհեմփթոնի» ֆուտբոլիստներին գնդակի շուրջ ու տարածություն ազատելով միացող Պոգբայի համար: Մատան, իր ողջ պերճանքով, առանձնապես արագ չէ շրջադարձերի ժամանակ:

Դա Մխիթարյանի՝ հակագրոհի տեմպն արագացնելու ունակությունն է, որ այդքան դուր է եկել Մոուրինյոյին: Պորտուգալացու «Ռեալը» հակագրոհներում ամենաավերիչ թիմերից մեկն էր, իսկ «Յունայթեդը» արդեն կորցրել է իր այդ որակները: Երկրպագուները անհագորեն դրան են սպասում, պատահական չէ, որ նրանց ամենասիրելի գոլն անցած մրցաշրջանում Մարսիալի գնդակն էր «Սթոք Սիթիի» դարպասը, որի գրոհը սկսվեց հենց «Յունայթեդի» սեփական տուգանայինի մատույցներից:

«Յունայթեդի» հաջող մեկնարկում հատկապես աչքի ընկան պաշտպանողական ուղղվածություն ունեցող ֆուտբոլիստները՝ Շոուն, Վալենսիան և Ֆելայնին: Իբրահիմովիչը գլխավոր դերում էր՝ ապացուցելով որ կարող է Հուսեին Բոլտի ինտենսիվությամբ հասնել եզրագծին ամեն անգամ: Պոգբան էլ ավելացրեց խաղի տեմպը ուրբաթ երեկո կայացած խաղում:

Այս երկուսը կարող են «Յունայթեդին» մեկ մակարդակ վեր հանել, իսկ ահա Մխիթարյանը կարող է բարձրացնել թիմին սուպեր-կարգավիճակի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ