Միհրան Մանասյանի 4 գոլերից մեկը հոբելյանական էր

Նախորդ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝  «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանն ընթացիկ մրցաշրջանում վերջապես «արթնացավ» ու կարծես հիշելով գոլահարի երբեմնի իր հատկանիշները, «Արարատի» հետ խաղում դարձավ ֆուտբոլային պոկերի հեղինակ: Դրա շնորհիվ նա ընթացիկ առաջնությունում 7 գնդակով առաջին անգամ գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը:

Իհարկե, Մանասյանն առայժմ իր տեմպերով զգալիորեն զիջում է նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում ցույց տված արդյունքին: Հիշեցնենք, որ 2015/16թթ. առաջնության 15-րդ տուրից հետո Մանասյանը 12 գոլով էր գլխավորում լավագույն ռմբարկուների ցանկը:

Ֆուտբոլային կարիերայում Մանասյանը պաշտոնական մրցումներում իր օգտին առաջին պոկերը գրանցեց: Ի դեպ, «Արարատի» դարպասը խփած 4 գոլերից առաջինն «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում Մանասյանի հոբելյանական՝ 50-րդ գնդակն էր:

Մինչ այս հաջողությունը, Մանասյանի լավագույն արդյունքը 2013/14թթ. առաջնությունում գրանցած հեթ տրիկն էր: Դա տեղի էր ունեցել 2014թ. մայիսի 3-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում, որում «Ալաշկերտը» հաղթել էր 5:1 հաշվով:

Բարձրագույն խմբի վերջին 10 առաջնություններում Միհրան Մանասյանի ֆուտբոլային պոկերն ընդամենը 2-րդն է: Առաջինը հաջողվել էր «Շիրակի» լեգեոնական Ժան Ժակ Բուգուհիին, ով անցյալ տարվա ապրիլի 19-ին 4 անգամ գրավել էր «Բանանցի» դարպասը: Ընդ որում պոկեր ձևակերպելու համար իվուարցի ֆուտբոլիստից ընդամենը 15 րոպե էր պահանջվել, իսկ «Շիրակը» հաղթել էր 6:3 հաշվով

Բարձրագույն խումբ. 10 փաստ 15-րդ տուրի հանդիպումներից

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ