Մարկոսն ու Ղազարյանը հավաքականում 50-րդ խաղի հոբելյանը նշեցին

Չեխիայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցավեճում միանգամից երկու ֆուտբոլիստներ՝  Մարկոս Պիզելին ու Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում հոբելյանական՝ 50-րդ խաղն անցկացրին: Մեր ընտրանու 25-ամյա տարեգրության ընթացքում այդ իրոք դժվարին սահմանագիծը մինչ օրս հաջողվել է հատել ընդամենը 14 ֆուտբոլիստի:

50 խաղի սահմանագիծը հատելու համար Գևորգ Ղազարյանից 10 մրցաշրջան պահանջվեց: Նա ազգային հավաքականում նորամուտը նշել է 2007թ. օգոստոսի 22-ին Երևանում պորտուգալացիների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Հանդիպման 60-րդ րոպեին հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդը 20-ամյա Գևորգին խաղադաշտ դուրս բերեց, ով փոխարինեց Համլետ Մխիթարյանին:

Մարկոս Պիզելին 50 խաղի սահմանագիծը հատեց 9 մրցաշրջանում: Ազգային հավաքականում նրա նորամուտը շատ հաջող ստացվեց: Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն «Արարատում» հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստին ընդգրկել էր 2008թ. մայիսի 28-ին Տիրասպոլում Մոլդովայի ընտրանու հետ կայացած ընկերական մրցախաղի մեկնարկային կազմում: Եվ արդեն 25-րդ րոպեին Մարկոսը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 63-րդ րոպեին խաղադաշտում իր տեղը զիջեց Արա Հակոբյանին:

Հայաստանի հավաքականում առաջինը 50 խաղի սահմանագիծը հատել է Արթուր Պետրոսյանը: Նա այդ հոբելյանը նշել է 2001թ. մարտի 24-ին Երևանում Ուելսի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: 4 օր անց Լեհաստանում կայացած ընտրական մրցախաղում նման հոբելյան նշեց Սարգիս Հովսեփյանը:

50 խաղի սահմանագիծը բոլորից արագ է հաղթահարել Հենրիխ Մխիթարյանը: Նրանից ընդամենը 8 մրցաշրջան պահանջվեց 2014թ. նոյեմբերի 14-ին պորտուգալացիների հետ հյուրընկալվելիս կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 50-րդ խաղի հոբելյանը նշելու համար: Հենրիխն այդ արդյունքին հասավ մյուսներից ավելի երիտասարդ տարիքում՝ 25 տարեկան  297 օրականում:

Ահա թե ֆուտբոլիստներից ով որ մրցախաղում ու որ տարիքում է նշել 50-րդ խաղի հոբելյանը և քանի մրցաշրջան է պահանջվել նման արդյունքի հասնելու համար:

Ֆուտբոլիստներ 50-րդ խաղը Տարիք Մրցաշրջան
1.Արթուր Պետրոսյան 24.03.2001. Ուելս՝ 2:2 (ԱԱ) 29 տ. 97 օր. 10
2.Սարգիս Հովսեփյան 28.03.2001. Լեհաստան՝ 0:4 (ԱԱ) 28 տ. 146 օր. 10
3.Հարություն Վարդանյան 06.10.2001. Նորվեգիա՝ 1:4 (ԱԱ) 30 տ. 305 օր. 8
4.Արմեն Շահգելդյան 07.02.2007. Անդորրա՝ 0:0 (Ը) 33 տ. 163 օր. 16
5.Համլետ Մխիթարյան 13.10.2007. Սերբիա՝ 0:0 (ԵԱ) 33 տ. 323 օր. 14
6.Ռոման Բերեզովսկի 17.11.2007. Պորտուգալիա`0:1 (ԵԱ) 33 տ. 104 օր. 12
7.Ռոմիկ Խաչատրյան 17.11.2007. Պորտուգալիա`0:1 (ԵԱ) 29 տ. 86 օր. 11
8.Արթուր Ոսկանյան 15.10.2008. Բոսնիա՝ 1:4 (ԱԱ) 32 տ. 63 օր. 10
9.Արտավազդ Քարամյան 14.10.2009. Թուրքիա՝ 0:2 (ԱԱ) 29 տ. 334 օր. 10
10.Ռոբերտ Արզումանյան 28.02.2012. Սերբիա՝ 0:2 (Ը) 26 տ. 219 օր. 8
11.Հենրիխ Մխիթարյան 14.11.2014. Պորտուգալիա`0:1 (ԵԱ) 25 տ. 297 օր. 8
12.Էդգար Մանուչարյան 01.06.2016. Էլ Սալվադոր՝ 4:0 (Ը) 29 տ. 134  օր. 13
13.Մարկոս Պիզելի 31.08.2016. Չեխիա՝ 0:3 (Ը) 31 տ. 333 օր. 9
14.Գևորգ Ղազարյան 31.08.2016. Չեխիա՝ 0:3 (Ը) 28 տ. 148 օր. 10

VivaroNews.am-ը ներկայացնում է նաև ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով 25 լավագույն ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Խաղ Մրցաշրջան
1.Սարգիս Հովսեփյան 132 1992-2012
2.Ռոման Բերեզովսկի 94 1996-2016
3.Ռոբերտ Արզումանյան 74 2005-2015
4.Արթուր Պետրոսյան 69 1992-2004
5.Հարություն Վարդանյան 63 1994-2004
6.Հենրիխ Մխիթարյան 60 2007-2016
7.Համլետ Վ. Մխիթարյան 56 1994-1997, 2002-2008
8.Արթուր Ոսկանյան 54 1999-2010
9.Ռոմիկ Խաչատրյան 54 1997, 1999-2008
10.Արմեն Շահգելդյան 53 1992-2007
11.Արտավազդ Քարամյան 51 2000-2010
12.Էդգար Մանուչարյան 50 2004-2016
13.Գևորգ Ղազարյան 50 2007-2016
14.Մարկոս Պիզելի 50 2008-2016
15.Արման Քարամյան 49 2000-2010
16.Կարեն Դոխոյան 48 1999-2008
17.Կառլեն Մկրտչյան 46 2008-2016
18.Աղվան Մկրտչյան 45 2002-2010
19.Արա Հակոբյան 42 1998-2009
20.Արթուր Եդիգարյան 42 2008-2015
21.Ալեքսանդր Թադևոսյան 41 2002, 2004-2010
22.Լևոն Պաչաջյան 38 2004-2011
23.Հրայր Մկոյան 37 2009-2016
24.Երվանդ Սուքիասյան 36 1994-2001
25.Արթուր Սարկիսով 35 2011-2016

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ