ԼԵՀԱՍՏԱՆ – ՀՍ. ԻՌԼԱՆԴԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: C խումբ
  • Լեհաստան – Հյուսիսային Իռլանդիա
  • «Ալիանց Ռիվիերա» մարզադաշտ, Նից
  • Հունիսի 12, ժամը 20:00

Խաղից առաջ

ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի ամենաարդյունավետ թիմը, որ 33 գոլ էր խփել 10 խաղում, այսօր մեկնարկում է մրցաշարում ընդդեմ իր նորամուտը նշող Հյուսիսային Իռլանդիայի: Թեև Լեհաստանի հավաքականը արդեն երրորդ անընդմեջ Եվրոպայի առաջնությունն է անցկացնելու, սակայն դեռ ոչ մի հաղթանակ չի տարել այդ ընթացքում: Այս խաղը լավ հնարավորություն է վերջապես լրացնելու այդ բացը:

Սակայն դա ամենևին հեշտ չի լինելու, չէ որ համեստ Հյուսիսային Իռլանդիան արդեն 12 խաղ շարունակ պարտություն չի կրել: Դա ամենաերկար անպարտելի շարքն է ԵՎՐՈ-2016-ի մասնակից 24 հավաքականների շարքում: Մայքլ Օ’Նիլի թիմին շատ է դուր գալիս հետնապահի կարգավիճակը, որի հաշվին նրանք կարողանում են անակնկալի բերել մրցակիցներին ու հասնել ցանկալի արդյունքի: Հենց դա նրանց հաջողություն բերեց որակավորման փուլում, հիմա պետք է ստուգել` ինչքան դա կհաջողվի մեծ մրցաշարում:

Առայժմ ԵՎՐՈ-2016-ում դեռ ոչ մի ֆուտբոլիստ 1 գոլից ավելի չի խփել, սակայն այսօր կարող է խախտվել նաև այդ վիճակագրությունը, քանի որ պայքարի մեջ է մտնում որակավորման փուլի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին: Նրա գոլերը այս խաղում շատ պետք կգան, քանի որ բավականին բարդ խմբում Լեհաստանի համար Հս. Իռլանդիային հաղթելը դառնում է պարտադիր պայման:

Մեկնարկային կազմեր

Լեհաստան. Շեսնի – Պիշչեկ, Գլիկ, Պազդան, Յեդրզեյչիկ – Բլաշչիկովսկի, Կրիխովյակ, Մաչինսկի – Կապոուտսկա, Միլիկ, Լևանդովսկի
Ամբողջական հայտացուցակը
Հս. Իռլանդիա. Մաքգովերն – Մաքլոհին, Ֆերգյուսոն, Մաքոլի, Էվանս, Բեյրդ, Դևիս, Լաֆերտի, Նորվուդ, Մաքնեյր, Քեթքարտ
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Լեհաստանը դեռ երբեք չի հաղթահարել Եվրոպայի առաջնությունների խմբային փուլը:
  • Լեհաստանը ԵՎՐՈ-ների դեռ ոչ մի խաղում չի կարողացել դարպասն անառիկ պահել:
  • Արկադիուշ Միլիկը 6 գոլային փոխանցում է կատարել որակավորման փուլում` ամենաբարձր ցուցանիշը:
  • Հս. Իռլանդիան երեք անգամ խաղացել է Աշխարհի առաջնություններում, բայց Եվրոպայի առաջնությունում իր առաջին խաղն է անցկացնելու:
  • Քեյլ Լաֆերտին մասնակցել է որակավորման փուլում թիմի գոլերի կեսին` 7 գոլ և 1 փոխանցում:

Միմյանց դեմ

05/09/09 Լեհաստան 1-1 Հս. Իռլանդիա
28/03/09 Հս. Իռլանդիա 3-2 Լեհաստան
30/03/05 Լեհաստան 1-0 Հս. Իռլանդիա
04/09/04 Հս. Իռլանդիա 0-3 Լեհաստան
14/02/02 Լեհաստան 4-1 Հս. Իռլանդիա
28/11/62 Հս. Իռլանդիա 2-0 Լեհաստան
10/10/62 Լեհաստան 0-2 Հս. Իռլանդիա

Խաղադրույքներ

Լեհաստանի հաղթանակ – 1.78
Ոչ-ոքի – 3.45
Հս. Իռլանդիայի հաղթանակ – 5.55

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ