«Լիվերպուլ» – «Բորուսիա». Խաղից առաջ

  • Եվրոպա լիգա. ¼ եզրափակիչ, պատասխան խաղ
  • «Լիվերպուլ»«Բորուսիա»
  • «Էնֆիլդ» մարզադաշտ, Լիվերպուլ
  • Ապրիլի 14, ժամը 23:05
  • Առաջին խաղ՝ «Բորուսիա» 1-1 «Լիվերպուլ»

Խաղից առաջ

Ռուրյան դերբին սովորաբար «Բորուսիայի» համար սկզբունքային նշանակություն է ունենում: Սակայն, «Շալկեի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրում Թոմաս Տուխելի ընտրած կազմը փաստեց, թե ինչքան ավելի կարևոր է Եվրոպա լիգան այս պահին: Մարզիչը 7 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում՝ պահեստայիններին թողնելով հարձակողական եռյակին:

Սակայն, առաջին խաղի ոչ ոքի արդյունքը ամենևին չի որոշել դիմակայության ելքը «Լիվերպուլի» օգտին: Ճիշտ է, անգլիական թիմը բավականին լավ մարզավիճակում է, ու վերջին 10 խաղերում ընդամենը 1 պարտություն է կրել: Հանգստյան օրերին «Լիվերպուլը» 4-1 հաշվով ջախջախեց «Սքոթ Սիթիին»՝ ավելացնելով ինքնավստահությունը եվրոգավաթային խաղից առաջ:

Liverpool-v-Borussia-Dortmund

Միայն թե, «Բորուսիան» էլ վիճակագրությունով ոչ մի կերպ հետ չի մնում մրցակցից: Հենրիխ Մխիթարյանի թիմն առայժմ անպարտելի է 2016 թվականին: Այս մրցաշրջանում դորտմունդցիները 119 գոլ են խփել, չեն խփել միայն «Բավարիային», ուստի ինչպես Կլոպն է նկատում. «Առաջին խաղը պետք է մի կողմ թողնել: Այս «Բորուսիան» կարող է գոլեր խփել, սա այն մրցակիցը չէ, որի հետ պետք է խաղալ մտածելով դարպասն անառիկ պահելու մասին»: Երկու թիմերից քաջատեղյակ գերմանացու խոսքերը մի բան են նշանակում՝ մեզ հիանալի հանդիպում է սպասվում:

Հավանական մեկնարկային կազմեր

«Լիվերպուլ»Մինյոլե – Մորենո, Սախո, Լովրեն, Քլայն – Միլներ, Չան, Ալեն – Կոուտինյո, Լալանա, Օրիջի
«Բորուսիա»Վայդենֆելեր – Շմելցեր, Հյումելս, Բենդեր, Պիշչեկ – Ռոյս, Կաստրո, Մխիթարյան – Օբամեյանգ

Հանդիպմանը չեն մասնակցի

«Լիվերպուլ»Հենդերսոն, Գոմես, Ինգս, Բենտեկե (բոլորը՝ վնասվածք)
«Բորուսիա»Սուբոտիչ (վնասվածք)

Հետաքրքիր փաստեր

  • Եվրոգավաթների առաջին խաղում մրցակցի հարկի տակ ոչ ոքի գրանցելուց հետո «Լիվերպուլը» 12 դեպքից 11-ում անցել է հաջորդ փուլ:
  • «Բորուսիան» ամենաշատ հարվածներն է կատարել Եվրոպա լիգայի այս մրցաշրջանի բոլոր թիմերի շարքում՝ 196:
  • Յուրգեն Կլոպը դեռ եվրոգավաթային խաղ չի պարտվել «Լիվերպուլի» ղեկին:
  • Միայն Արից Ադուրիցն է ԵԼ այս մրցաշրջանում խփել ավելի շատ /9/, քան Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Միմյանց դեմ

07/04/16 «Բորուսիա» 1-1 «Լիվերպուլ»
12/09/14 «Լիվերպուլ» 4-0 «Բորուսիա»
30/10/01 «Լիվերպուլ» 2-0 «Բորուսիա»
19/09/01 «Բորուսիա» 0-0 «Լիվերպուլ»

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ