Լեգենդների հրաժեշտը, շրջադարձը ռմբարկուական պայքարում և «Համբուրգի» փրկությունը. Բունդեսլիգա 2016/17-ը ավարտված է

Գերմանիայի Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանն ավարտված է։ Երևանի ժամանակով 17։30-ին սկսված 9 խաղերը տվեցին վերջին հարցերի պատասխանները։

Պայքար գոյության համար

«Դարմշտադտը» և «Ինգոլշտադտը» ավելի վաղ դուրս էին մնացել Բունդեսլիգայից։ Այս տուրի զարդը հենց պայքարն էր այս երկու թիմերին չմիանալու համար։ Գերմանիայում 16-րդ տեղը գրաված թիմը Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար մրցում է ավելի ցածր դիվիզիոնի 3-րդ տեղը գրաված թիմի հետ։ Վերջին տուրից առաջ 16-րդ տեղում «Համբուրգն» էր, որը հանդիպում էր իր հիմնական հակառակորդին՝ «Վոլֆսբուրգին»։ «Գայլերին» ոչ-ոքին էլ բավարար էր իրենց տեղը պահպանելու համար, իսկ «Համբուրգին» անհրաժեշտ էր միայն հաղթանակ։ Համբուրգցիները 88-րդ րոպեին հերոսաբար խփեցին հաղթական գնդակը և «Վոլֆսբուրգին» թողեցին 16-րդ տեղում՝ շարունակելու պայքարն ուժեղագույնների մրցաշարում մնալու համար։ Դրամատիկ հանդիպման տեսանյութը՝ հղումով.

«Համբուրգը» գոլ է խփում 88-րդ րոպեին ու փրկում իր տեղը Բունդեսլիգայում (տեսանյութ)

Եվրոգավաթային տեղեր

Չեմպիոնների լիգա են ուղևորվում «Բավարիան», «Լայպցիգը», «Բորուսիա Դորտմունդը» և «Հոֆենհայմը», վերջինս՝ որակավորման փուլից։ Եվրոպա լիգայի ուղեգրեր այս պահին նվաճել են «Քյոլնը» և «Հերտան»։ «Ֆրայբուրգը» ևս կարող էր հավակնել այս տեղերին, բայց պարտվեց «Բավարիային»։

«Բավարիա» 4-1 «Ֆրայբուրգ»

8-րդ տեղում գտնվող «Ֆրայբուրգը» կարող է դեռ խաղալ Եվրոպա լիգայում, եթե «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» չհաղթի «Բորուսիային» Գերմանիայի գավաթի եզրափակչում։ «Վերդերն» էլ իր հերթին կարող էր փախցնել «Ֆրայբուրգի» տեղը, սակայն գոլառատ խաղում զիջեց Դորտմունդի «Բորուսիային»։

Իսկ ընդհանուր առմամբ՝ Գերմանիայում դեռ ամեն ինչ կարող է փոխվել։ Բանն այն է, որ ՈՒԵՖԱ-ն կարող է «Լայպցիգին» զրկել Չեմպիոնների լիգային մասնակցությունից։ Այդ դեպքում «Քյոլնը» կուղևորվի Չեմպիոնների լիգա, «Ֆրայբուրգը» կունենա երաշխավորված Եվրոպա լիգայի ուղեգիր, իսկ «Վերդերին» ուղեգիրը բաժին կհասնի Գերմանիայի գավաթում «Բորուսիայի» հաղթանակի դեպքում։

1 2
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ