Լաերսիոն դարձավ «Բանանցի» ամենաարդյունավետ լեգեոնականը

«Արարատի» հետ խաղում հաջող իրացնելով 11մ հարվածը, «Բանանցի» հարձակվող Լաերսիոն պաշտոնական մրցումներում խփած 19 գնդակով դարձավ թիմի ամենաարդյունավետ լեգեոնականը: Այդ գոլերից 13-ը նա խփել է առաջնության (Ա) հանդիպումներում, 5-ը՝ ՀՀ գավաթի մրցաշարում (Գ), մեկ անգամ էլ աչքի է ընկել Սուպերգավաթի (Ս) խաղում: Բրազիլացի ֆուտբոլիստը մեկ գնդակով գերազանցեց իր հայրենակից Էդուարդո Դոս Սանթոսի (Դու Բալայի) ցուցանիշը, ով թիմի կազմում հանդես է եկել 2010-2012թթ.:

Լաերսիոն «Բանանցի» կազմում հայտնվեց անցած մրցաշրջանում՝ նորամուտը նշելով օգոստոսի 1-ին «Միկայի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: Եվ արդեն հաջորդ տուրում, «Փյունիկի» հետ մրցավեճում նա բացեց գոլերի հաշիվը՝ հստակ իրացնելով 11մ հարվածը:

2015/16թթ. առաջնությունում բրազիլացի ֆուտբոլիստն աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ 10 գնդակով դառնալով «Բանանցի» լավագույն ռմբարկուն: Ընդ որում «Ուլիսի» հետ խաղում նա դարձել էր հեթ տրիկի հեղինակ:

Արդյունավետ գործողություններով Լաերսիոն աչքի ընկավ նաև գավաթի խաղարկությունում՝ 5 գնդակով դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու և մեծապես օգնեց իր թիմին նվաճելու պատվավոր մրցանակը:

Մրցաշրջանի ավարտից հետո նա հեռացավ «Բանանցից»՝ համաձայնության չգալով պայմանագրի երկարաձգման շուրջ ու չմասնակցեց Եվրոպա լիգայի մրցաշարին: Սակայն ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ բրազիլացի հարձակվողը վերադարձավ «Բանանց», որի կազմում առայժմ նախկին արդյունավետությամբ աչքի չի ընկնում՝ առաջնության 16 հանդիպումներում խփելով ընդամենը 3 գնդակ:

VivaroNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում «Բանանցի» ամենաարդյունավետ լեգեոնականների ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԸՆԴ
1.Լաերսիո Գոմես Կոստա 13 5 1 19
2. Էդուարդո Դոս Սանթոս 16 1 1 18
3.Բրունո Կորեա 16 1 17
4.Միգել դա Սիլվա (Բետո) 12 2 14
5.Միգել Լոպես 8 1 9
6.Դենիրան Օրտեգա 7 2 9
7.Հանզել Լուբոշ 6 1 7
8.Վիտալի Լեդենյով 6 6
9.Դմիտրի Կոնդրաշչենկո 5 1 6
10.Մարկո Գանչև 4 1 5
11.Արտյոմ Եվլանով 3 2 5
12.Անդրեյ Բուլանով 3 2 5
13.Վլադիսլավ Սոլոդյաննիկով 1 4 5

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ