Կարեն Ալեքսանյանը գոլ խփած ամենատարեց շիրակցին է

«Միկայի» հետ հանդիպման 31-րդ րոպեին գրավելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը, «Շիրակի» ավագ Կարեն Ալեքսանյանը դարձավ ՀՀ առաջնություններում թիմի կազմում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը: Խաղի օրը «Շիրակի» վետերանը 35 տարեկան 318 օրական էր: Ալեքսանյանը գերազանցեց թիմի նախկին ավագ Տիգրան Դավթյանի ռեկորդային ցուցանիշը, ով իր վերջին գնդակը շիրակցիների կազմում խփել էր 35 տարեկան 293 օրականում:

Վերջին տարիներին հիմնականում պաշտպանությունում հանդես եկող Կարեն Ալեքսանյանը գրեթե 5 տարի չէր ճաշակել խփած գոլի բերկրանքը, ուստի պատահական չէր նրա ցնծությունը: «Շիրակում» նա իր վերջին գոլը խփել էր  2011թ. հուլիսի 30-ին՝ գրավելով Դիլիջանի «Իմպուլսի» դարպասը, որն այդ խաղում պաշտպանում էր Գոռ Էլյազյանը: Ինչպես հայտնի է, վերջինս անցած մրցաշրջանում հանդես էր գալիս «Շիրակի» կազմում:

Կարեն Ալեքսանյանը ևս մեկ նվաճման հասավ: Նա բարձրագույն խմբում թիմի կազմում 40-րդ գոլը խփեց՝ այդ ցուցանիշով հավասարվելով «Շիրակի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին և ընդգրկվեց գյումրեցիների բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում:

Ստորև ներկայացնում ենք «Շիրակի» լավագույն տասնյակները:

Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստները

Ֆուտբոլիստներ Տարիքը Վերջին գոլի ամսաթիվը
1.Կարեն Ալեքսանյան 35 տարեկան 318 օրական 30.04.2016
2.Տիգրան Դավթյան 35 տարեկան 293 օրական 26.04.2014
3.Սամվել Նիկոլյան 35 տարեկան 63 օրական 13.11.1999
4.Արարատ Հարությունյան 34 տարեկան 279 օրական 30.05.2010
5.Անդրանիկ Բարիկյան 34 տարեկան 261 օրական 30.05.2015
6.Հովհաննես Դեմիրճյան 32 տարեկան 324 օրական 06.04.2008
7.Գևորգ Հովհաննիսյան 32 տարեկան 102 օրական 26.09.2015
8.Արտյոմ Բեռնեցյան 32 տարեկան 88 օրական 01.09.2007
9.Հովհաննես Թահմազյան 31 տարեկան 317 օրական 24.11.2001
10.Սարգիս Կարապետյան 31 տարեկան 48 օրական 21.10.1994

 

Լավագույն ռմբարկուները

Ֆուտբոլիստներ Գոլերի քանակը
1.Արթուր Պետրոսյան 125
2.Անդրանիկ Բարիկյան 72
3.Սամվել Նիկոլյան 66
4.Արարատ Հարությունյան 60
5.Արա Ադամյան 58
6.Արտյոմ Բեռնեցյան 52
7.Հարություն Վարդանյան 50
8.Գրիգոր Գրիգորյան 43
9.Տիգրան Դավթյան 43
10.Վարդան Բիչախչյան 40
11.Կարեն Ալեքսանյան 40

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ