Կարեն Ալեքսանյան. ամենատարեցն ու ամենափորձառուն

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է 2000թ. սկսած ՀՀ առաջնությունների ամենատարեց և ամենափորձառու (անցկացրած խաղերի քանակով) ֆուտբոլիստների ցանկը: Նշենք, որ ֆուտբոլիստների ցուցանիշները հաշվարկված են տվյալ առաջնությունում նրանց անցկացրած վերջին հանդիպման օրվա դրությամբ:

«Շիրակի» ներկայիս ավագ Կարեն Ալեքսանյանը 24-րդ առաջնության ամենատարեց և ամենափորձառու ֆուտբոլիստն է: Մարտի 12-ին Գյումրիում «Միկայի» հետ կայացած 17-րդ տուրի խաղի օրը հայկական ֆուտբոլի վետերանը 35 տարեկան 269 օրական էր: Ալեքսանյանը բարձրագույն խմբում 315-րդ հանդիպումն անցկացրեց: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են ընթացիկ առաջնության մասնակիցների մեջ:

Բարձրագույն խմբում Կարեն Ալեքսանյանը ֆուտբոլային կարիերան սկսել է 1998թ.` հանդես գալով Գյումրիի «Շիրակ-2-ում»: Այդ տարի 18-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց թիմի 20 հանդիպումներից 18-ին: Շուտով Ալեքսանյանի խաղը գրավեց «Շիրակի» մարզիչների ուշադրությունը և պատանի ֆուտբոլիստը հրավիրվեց Գյումրիի գլխավոր թիմ:

«Շիրակում» առաջին հանդիպումը Կարեն Ալեքսանյանն անցկացրեց 1999թ. առաջնության մեկնարկային տուրում` մարտի 7-ին  «Գյումրիի» հետ կայացած մրցավեճում: 4 օր անց Արտաշատի «Դվինի» հետ կայացած 2-րդ տուրի խաղում Ալեքսանյանը բացեց գոլերի հաշիվը բարձրագույն խմբում: Այդ տարի պատանի ֆուտբոլիստն առաջնության 28 հանդիպումներում 7 գոլի հեղինակ դարձավ:

Տարիների ընթացքում փորձ ու հմտություն ձեռք բերելով, Կարեն Ալեքսանյանը դարձավ «Շիրակի» առանցքային խաղացողներից մեկը` հարազատ ակումբի մարզաշապիկը կրելով մինչև 2003թ. ներառյալ: Այդ տարի նա արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ 24 խաղում խփելով 11 գնդակ: Թիմի կազմում անցկացրած 5 մրցաշրջանների ընթացքում արդեն զգալի փորձ ունեցող ֆուտբոլիստը դարձավ Հայաստանի չեմպիոն և արծաթե մրցանակակիր, 2-ական անգամ էլ նվաճեց Սուպերգավաթն ու բրոնզե մեդալները:

Թվական Ամենատարեցը
2000 Սամվել Նիկոլյան («Միկա»)` 36 տ. 19 օր.
2001 Արկադի Հակոբյան («Ղարաբաղ»)՝ 40 տ. 297 օր.
2002 Արկադի Հակոբյան («Արցախ»)՝ 41 տ. 227 օր.
2003 Ավետիք Սարգսյան («Լեռնագործ»)՝ 37 տ. 246 օր.
2004 Գագիկ Մարգարյան («Շիրակ»)` 35 տ. 52 օր.
2005 Սլավա Սուքիասյան («Լեռնագործ»)՝ 40 տ. 38 օր.
2006 Հովհաննես Թահմազյան («Միկա»)` 36 տ. 302 օր.
2007 Հովհաննես Թահմազյան («Միկա», «Շիրակ»)` 37 տ. 303 օր.
2008 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 38 տ. 309 օր.
2009 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 39 տ. 300 օր.
2010 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 40 տ. 307 օր.
2011 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 41 տ. 207 օր.
2012/13 Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)` 39 տ. 318 օր.
2013/14 Տիգրան Դավթյան («Շիրակ»)` 35 տ. 315 օր.
2014/15 Տիգրան Դավթյան («Շիրակ»)` 36 տ. 327 օր.
2015/16 Կարեն Ալեքսանյան («Շիրակ»)` 35 տ. 269 օր.

2004թ. Ալեքսանյանը որոշ ժամանակով բաժանվեց հարազատ կոլեկտիվից: Այդ տարի նա «Փյունիկի» կազմում (22 խաղ, 3 գոլ) 2-րդ անգամ հռչակվեց ՀՀ չեմպիոն, դարձավ նաև Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Այնուհետև Ալեքսանյանը կարիերան շարունակեց արտերկրում: 2005-2007թթ. նա հանդես եկավ Մոլդովայի «Զիմբրուում»` առաջնության 42 հանդիպումներում խփելով 2 գնդակ: 2008թ. մրցաշրջանի սկզբում վերադառնալով Հայաստան և 4 խաղ անցկացնելով «Բանանցում», Ալեքսանյանը մեկնեց Բելառուս` հանդես գալով բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ժոդինոյի «Տորպեդոյում»: Այստեղ նա 12 խաղում 1 գոլ խփեց:

Karen Aleksanyan

Վերադառնալով Հայաստան, Ալեքսանյանը 2009-2010թթ. հանդես եկավ «Ուլիսում» (38 խաղ)՝ 2 անգամ դառնալով առաջնության բրոնզե մրցանակակիր: Իսկ հաջորդ մրցաշրջանում կրկին հագավ հարազատ թիմի մարզաշապիկն ու մինչ օրս պաշտպանում է «Շիրակի» մարզական պատիվը: Հարազատ ակումբի կազմում անցկացրած 10 մրցաշրջանների (1999-2003, 2011-2015/16թթ.) ընթացքում Ալեքսանյանը ՀՀ առաջնություններում «Շիրակի» մարզաշապիկով 233 անգամ է խաղադաշտ դուրս եկել՝ դառնալով 39 գոլի հեղինակ:

Կարեն Ալեքսանյանը մեկն է այն 11 ֆուտբոլիստներից, որոնց հաջողվել է բարձրագույն խմբում հատել 300 խաղի սահմանագիծը: 300-րդ խաղի հոբելյանը նա նշել է 2015թ. մայիսի 10-ին «Փյունիկի» հետ Գյումրիում կայացած խաղում:

Թվական Ամենափորձառուն
2000 Արթուր Պետրոսյան («Շիրակ»)` 214
2001 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 234
2002 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 254
2003 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 278
2004 Հովհաննես Թահմազյան («Միկա»)` 305
2005 Հովհաննես Թահմազյան («Միկա»)` 329
2006 Հովհաննես Թահմազյան («Միկա»)` 355
2007 Հովհաննես Թահմազյան («Միկա», «Շիրակ»)` 376
2008 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 403
2009 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 423
2010 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 448
2011 Հովհաննես Թահմազյան («Շիրակ»)` 461
2012/13 Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)` 365
2013/14 Տիգրան Դավթյան («Շիրակ»)` 384
2014/15 Տիգրան Դավթյան («Շիրակ»)` 409
2015/16 Կարեն Ալեքսանյան («Շիրակ»)` 315
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ