Կակա՛, ծնո՜ւնդդ շնորհավոր

Բրազիլայի հավաքականի, «Միլանի», «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ռիկարդո Կական այսօր դառնում է 34 տարեկան:Կական դեռ 18 տարեկան էր, երբ իր առաջին ակումբ «Սաո Պաուլուի» կազմում իր հաշվին գրանցեց 12 գոլ  և  իր դուբլից հետո նվաճեց կարիերայի առաջին գավաթը բրազիլական թիմում:

Նման տպավորիչ խաղից հետո նա դարձավ  եվրոպական ակումբների համար մի համեղ պատառիկ, բոլորն էին ցանկանում տեսնել նրան հենց իրենց կազմում, բայց Կական ընտրեց «Միլանը» և իր ֆանտաստիկ ու արդյունավետ խաղի շնորհիվ «Միլանը» նվաճեց «Սկուդետու» վերջին 5 տարիների ընթացքում:  Սակայն բրազիլացու լավագույն մրցաշրջաններից մեկը 2005/06 էր, քանի որ  հենց այդ ընթացքում Կական հեղինակեց առաջին հեթ-թրիկը ՉԼ-ում «Անդերլեչտի»  դեմ խաղում,  նրա գոլերի շքերթը համալրեց հաջորդ մրցաշրջանում «Սելտիկի», «Բավարիայի»  և «Մաչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած գոլերը: Իսկ 2006/07 մրցաշրջանում Կական դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն:

2007 թվականը Կակայի համար դարձավ  ֆուտբոլային նվաճումների և հաջողությունների տարի, քանի որ  բրազիլացին ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, հաղթեց Ոսկե գնդակը և դարձավ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը:

2009 թվականին Կական տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Նրա կարիերայի այս հատվածը լի էր վնասվածքներով, որոնք նրան թույլ չէին տալիս մարզավիճակ հավաքել: «Արքայական» ակումբում անցկացրած 4 մրցաշրջաններում Կական խփել էր ընդամենը 29 գոլ:  Մադրիդյան ակումբում անհաջող մրցաշրջաններից հետո Կական 2013թ-ին վերադարձավ «Միլան»: Իր վերջին մրցաշրջանում «Միլանում» Կական խփեց իր 100-րդ գոլը իտալական ակումբի կազմում:

Կական փայլել է նաև միջազգային մակարդակում: Վերջինիս 18 տարեկանում դարձել է Աշխարհի առաջնության հաղթող, տիրացել է 3 Կոնֆեդերացիայի գավաթների:

2014 թվականին տեղափոխվել է ՄԼՍ «Օռլանդո Սիթի և մինչ օրս վարձավճարով  հանդես է գալիս «Սան Պաուլուում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ