ԻՏԱԼԻԱ – ՇՎԵԴԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: E խումբ
  • Իտալիա – Շվեդիա
  • «Ստադ դե Թուլուզ» մարզադաշտԹուլուզ
  • Հունիսի 17, ժամը 17:00

Խաղից առաջ

Իտալիան մեծ անակնկալով սկսեց խմբային փուլը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով ԵՎՐՈ-2016-ի մասնակիցներից ամենաբարձր ՖԻՖԱ-ի վարկանիշ ունեցող թիմի նկատմամբ: Բոլորին տպավորեց ոչ այնքան իտալացիների հաղթանակի փաստը, այլ նրանց ցուցադրած ֆուտբոլի որակը, պաշտպանության կարգապահությունը և բարձր կազմակերպվածությունը: Հաղթանակի հենց հաջորդ օրը հայտնի La Gazzetta Dello Sport-ը դուրս եկավ «Երազի՛ր, Իտալիա, երազի՛ր» գլխագրով:

Իտալացիների երազանքը կարող է շարունակվել նաև այսօր, եթե Զլատան Իբրահիմովիչն ու իր Շվեդիան չարթնանան խորը քնից: Առաջին խաղում նրանք այդպես էլ չկարողացան հարված կատարել Իռլանդիայի դարպասին, իսկ նրանց միակ գոլը հնարավոր դարձավ միայն մրցակցի ինքնագոլի հաշվին: Եթե շվեդները շարունակեն նույն ոճով, ապա արդեն այսօր Իտալիան կարող է ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը:

ԵՎՐՈ-2000-ում Իտալիան հաղթել է Շվեդիային 2-1 հաշվով, ու խաղը տեղի է ունեցել հունիսի 19-ին: Հունիսի 18-ին էլ տեղի է ունեցել նրանց մյուս մրցավեճը ԵՎՐՈ-2004-ում, երբ Իբրահիմովիչի գոլը զրկեց Իտալիային 3 միավորից, իսկ ապա՝ հաջորդ փուլի ուղեգրից: Այս անգամ զույգը կփորձի հաջողությունը հունիսի 17-ին:

zlatan-ibrahimovic-sweden_3375079

 

Հավանական մեկնարկային կազմեր

Իտալիա. Բուֆոն – Բարցալի, Բոնուչի, Կյելինի – Կանդրևա, Ֆլորենցի, Դե Ռոսի, Ջիակերինի, Դի Շիլիո – Պելե, Էդեր

Շվեդիա. Իսակսոն – Լինդելոֆ, Գրանքվիստ, Յոհանսոն, Օլսոն – Լարսոն, Էկդալ, Չելստրոմ, Ֆորսբերգ – Գուիդետի, Իբրահիմովիչ

Հետաքրքիր փաստեր

  • Իտալացիները շվեդների դարպասը խփած 9 գոլերից 7-ը գրանցել են առաջին կեսում:
  • Իտալիան Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ անպարտելի է 11 պաշտոնական խաղերում՝ 8 հաղթանակ և 3 ոչ-ոքի:
  • Իտալիան Եվրոպայի առաջնություններում իր 34 խաղերում երբեք 2 գոլից ավելի չի խփել:
  • Շվեդիան միայն 3 հաղթանակ է տարել Եվրոպայի առաջնություններում իր վերջին 15 խաղերում՝ պարտվելով 5-ում ու ոչ-ոքի խաղալով 7-ում:
  • Զլատան Իբրահիմովիչը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, որ գոլի հեղինակ է դառնում 4 տարբեր ԵՎՐՈ-ներում:

Միմյանց դեմ

18/11/09 Իտալիա 1-0 Շվեդիա
18/06/04 Իտալիա 1-1 Շվեդիա
19/06/00 Իտալիա 2-1 Շվեդիա

Խաղադրույքներ

Իտալիայի հաղթանակ – 2,02
Ոչ-ոքի – 3,05
Շվեդիայի հաղթանակ – 4,70

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ