ԻՍՊԱՆԻԱ – ՉԵԽԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: D խումբ
  • Իսպանիա – Չեխիա
  • «Ստադիում դե Թուլուզ» մարզադաշտ, Թուլուզ
  • Հունիսի 13, ժամը 17:00

Խաղից առաջ

Իսպանիան մուտք է գործում ԵՎՐՈ-2016 որպես վերջին մրցաշարերի հաղթող և ընթացող առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը: Դավիդ դե Խեայի շուրջ ստեղծված սկանդալից հետո առաջին խաղում հաղթանակի կարևորությունը էլ ավելի է ծանրանում իսպանացիների վրա, ովքեր պետք է ամեն ինչ անեն մրցաշարը լավ տրամադրությամբ սկսելու համար:

Չեխիայի հետ խաղում իսպանացիները ֆավորիտներ են, սակայն երաշխավորված հաղթանակի մասին նրանք նույնիսկ երազել չեն կարող: Բանն այն է, որ մեծ մրցաշարերի առաջին խաղերը «Լա Ֆուռիայի» մոտ այնքան էլ հաջող չեն ստացվում, 2008թ-ից սկսած նրանք մեկնարկային խաղերում 2 անգամ պարտվել են, մեկ անգամ էլ ոչ-ոքի խաղացել: Բացի այդ, այս առաջնությունում արդեն հասցրել ենք տեսնել, թե ինչքան դժվար ու ծանր են ստացվում խաղերը նույնիսկ առաջատարների մոտ:

spain-sergio-ramos-alvaro-morata_3346079

Չեխիայի հավաքականը Եվրոպայի առաջնություններում բավականին հարուստ պատմություն ունի, 20 տարի առաջ նրանք խաղում էին եզրափակչում, 12 տարի առաջ՝ կիսաեզրափակչում, իսկ ժամանակին Չեխոսլովակիան նույնիսկ հաղթել է մրցաշարում: Սակայն այժմ նրանց կազմը բավականաչափ հզոր չէ լուրջ ակնկալիքներ ձևավորելու համար:

Չեխերը Իսպանիայի դեմ խաղում ստիպված են հետ քաշվել ու պաշտպանվել, իսկ դա նրանց ամենաուժեղ կողմը չէ: Պավել Վրբայի թիմը ԵՎՐՈ-2016-ին մասնակից 24 հավաքականներից ամենաշատ գոլերն է ընդունել որակավորման փուլում: Ավելին, թիմը վերջին 6 խաղերում ընդամենը 1 հաղթանակ է տարել, ու դարպասն անառիկ պահելու հետ մեծ խնդիրներ ունի: Կրկին ամեն ինչ մնում է Չեխի ուսերին, իսկ իսպանացիների դեմ վերջինիս կարող է օգնել միայն կախարդանքը:

Հավանական մեկնարկային կազմեր

Իսպանիա. Կասիլյաս – Խուանֆրան, Պիկե, Ռամոս, Ալբա – Բուսկետս – Սիլվա, Ֆաբրեգաս, Ինիեստա, Նոլիտո – Մորատա
Ամբողջական հայտացուցակը
ՉեխիաՉեխ – Կադերաբեկ, Սիվոկ, Կադլեց, Ջեբրե-Սելասիե – Դարիդա, Պլաշիլ, Դոչկալ, Ռոսիցկի, Կրեյցլ – Նեցիդ
Բացակայում է՝ Մարեկ Սուշի (որակազրկում)
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Իսպանիան անպարտելի է Չեխիայի դեմ բոլոր 4 խաղերում: Ավելին, չեխերը այդ ընթացքում միայն մեկ գնդակ են խփել:
  • Իսպանիան ԵՎՐՈ-ներում վերջին անգամ պարտություն է կրել 2004թ. Պորտուգալիայից:
  • Դավիդ Սիլվան կարող է իր 100-րդ խաղն անցկացնել Իսպանիայի հավաքականում:
  • Չեխիան ԵՎՐՈ-ների խմբային փուլերի իր վերջին 10 խաղերից 7-ում հաղթել է:

Միմյանց դեմ

07/10/11 Չեխիա 0-2 Իսպանիա
26/03/11 Իսպանիա 2-1 Չեխիա
08/06/97 Իսպանիա 1-0 Չեխիա
09/10/96 Չեխիա 0-0 Իսպանիա

Խաղադրույքներ

Իսպանիայի հաղթանակ – 1.43
Ոչ-ոքի – 4.30
Չեխիայի հաղթանակ – 9.30

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ