ԻՌԼԱՆԴԻԱ – ՇՎԵԴԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: E խումբ
  • Իռլանդիա – Շվեդիա
  • «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ, Փարիզ
  • Հունիսի 13, ժամը 20:00

Խաղից առաջ

E խմբում այսօր առաջինը պայքարը սկսում են Իռլանդիայի և Շվեդիայի հավաքականները՝ երկու թիմեր, ովքեր փորձելու են մրցակցել խմբի առաջատարներ Բելգիայի և Իտալիայի հավաքականների հետ 1/8 եզրափակչի ուղեգրերի համար: Հենց դրանով էլ արժեվորվում է այս խաղը, քանի որ 3 միավորը կարող է փլեյ-օֆֆի տոմսի արժեք ունենալ:

Իռլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնություններում 2 անգամ է հանդես եկել, սակայն շատ աղքատիկ վիճակագրական ցուցանիշներ ունի: Մարտին Օ՛Նիլի թիմը պարտվել է ԵՎՐՈ-ների իր վերջին 4 խաղերում անընդմեջ, ավելին, այդ 4 հանդիպումներում իռլանդացիներին միայն մեկ անգամ է հաջողվել գոլի հեղինակ դառնալ: Իռլանդիայի հավաքականի առաջատար Ռոբի Կինի մասնակցությունը խաղին հարցականի տակ է, ինչը էլ ավելի է ստվերում նրանց հնարավորությունները Շվեդիայի հետ պայքարում:

Շվեդները ևս չեն փայլում ԵՎՐՈ-ներում իրենց վիճակագրությամբ, բայց փոխարենը փայլում է նրանց առաջատարը՝ Զլատան Իբրահիմովիչը: Լեգենդար հարձակվողը շատ մոտ է Եվրոպայի առաջնություններում երկու նոր ռեկորդների, որոնցից մեկը, շատ հնարավոր է, սահմանի արդեն այսօր: Մեկ գոլը նրան կդարձնի առաջին ֆուտբոլիստը, որ գրավում է դարպասը 4 տարբեր ԵՎՐՈ-ներում: Զլատանը փայլուն մարզավիճակում է, ու կարող է ևս մեկ անգամ հրաժեշտ տալ Փարիզին, որտեղ անցկացրել է կարիերայի վերջին 4 տարիները: Հենց նրանից է մեծապես կախված լինելու նաև այս խաղի ելքը, քանի որ մյուս պարամետրերով թիմերը գրեթե հավասար են:

ZlatanEuros_MAIN

Մեկնարկային կազմեր

Իռլանդիա. Ռանդոլֆ- Քոլման, Կլարկ, Օ՛Շի,  Ուիլեն, -Մաքարթի. Հենդրիկ, Բրադի-Ուլոտերս, Լոնգ, Հուլահան
Ամբողջական հայտացուցակը
ՇվեդիաԻսակսոն- Լուստիգ, Գրանկվիստ, Օլսոն-Ֆորսբերգ, Լարսոն, Լինդելոֆ- Լևիցկի, Բերգ Իբրահիմովիչ
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Իռլանդիայի հավաքականը պարտվել է Եվրոպայի առաջնություններում իր վերջին 4 խաղերում անընդմեջ:
  • Իռլանդիան Եվրոպայի առաջնություններում իր վերջին 4 խաղերից 3-ում գոլ չի խփել, իսկ ընդհանրապես, ոչ մի խաղում 1 գոլից ավելի չի խփել:
  • Իռլանդիան ԵՎՐՈ-2016-ի ամենածեր թիմն է՝ 29 տարեկանից բարձր միջին տարիքով:
  • Շվեդիան Եվրոպայի առաջնություններում իրենց վերջին 14 խաղերից միայն 3-ում են հաղթել՝ գրանցելով 4 ոչ-ոքի և 7 պարտություն:
  • Եթե Իբրահիմովիչը դառնա գոլի հեղինակ, ապա կդառնա առաջին ֆուտբոլիստը, որ գոլ է խփում 4 տարբեր ԵՎՐՈ-ներում:
  • Իբրահիմովիչին 3 գոլ է պակասում Եվրոպայի առաջնություններում Միշել Պլատինիի ռեկորդը կրկնելու համար:

Միմյանց դեմ

06/09/13 Իռլանդիա 1-2 Շվեդիա
22/03/13 Շվեդիա 0-0 Իռլանդիա
01/03/06 Իռլանդիա 3-0 Շվեդիա
28/04/99 Իռլանդիա 2-0 Շվեդիա

Խաղադրույքներ

Իռլանդիայի հաղթանակ – 3,70
Ոչ-ոքի – 3,10
Շվեդիայի հաղթանակ – 2,25

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ