Ինչպիսի՞ն կլիներ աղյուսակը, եթե լեգեոնականների խփած գոլերը չհաշվեին

Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունում բավական մեծ թիվ էին կազմում լեգեոնականները, որոնք զգալի ներդրում ունեցան իրենց թիմերի գրանցած արդյունքներում: Ընդհանուր առմամբ առաջնությունում հանդես եկան 83 լեգեոնականներ, ինչը ռեկորդային է Հայաստանի առաջնությունների պատմության մեջ: Մինչ այդ առավելագույն թվով լեգեոնականներ (71) հանդես էին եկել նախորդ առաջնությունում:

Լեգեոնականներից 6-ը՝  Սոլոմոն Իմե Ուդոն («Ուլիս», «Շիրակ»), Կլաուդիո Տորրեխոնը («Ուլիս», «Բանանց»), Ասլան Կալմանովը («Ուլիս», «Բանանց»),  Ալեքսանդր Օգանիսյանը («Ուլիս», «Բանանց»), Ացամազ Բուրաևն («Գանձասար Կապան», «Բանանց») ու Ալեքսանդր Ռակիչը («Արարատ», «Գանձասար Կապան») հանդես եկան 2 թիմի կազմում:

83 լեգեոնականներից 41-ն ընդհանուր առմամբ 99 գոլի հեղինակ են դարձել: Նրանցից ալաշկերտցի Դուշկո Դուկիչը մեկական անգամ գրավել է մրցակցի և սեփական («Գանձասար Կապանի» հետ խաղում) դարպասները, իսկ շիրակցի Միլոշ Ստամենկովիչն («Ուլիսի» հետ խաղում) ու «Բանանցի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Օգանիսյանը («Շիրակի» հետ խաղում) մեկական անգամ ինքնագոլի հեղինակ են դարձել: Իսկ Ացամազ Բուրաևն ու Ալեքսանդր Ռակիչը գոլի հեղինակ են դարձել 2 թիմերում էլ:

Առաջնության մասնակից 8 թիմերից միայն «Փյունիկը» չօգտվեց լեգեոնականների ծառայություններից: Իսկ ահա «Միկայում», որի կազմը գարնանը գրեթե ամբողջությամբ փոփոխվեց, առաջնության ընթացքում խաղադաշտ դուրս եկան բոլորից շատ՝ 27 լեգեոնականներ: «Արարատում», «Բանանցում» և միայն առաջնության աշնանային հատվածին մասնակցած «Ուլիսում» մարզիչներն ասպարեզ դուրս բերեցին 14-ական լեգեոնականների:

Ստորև ներկայացվող աղյուսակում բերված են տվյալներ, թե յուրաքանչյուր թիմում քանի լեգեոնական է հանդես եկել, նրանցից քանիսն են գոլի հեղինակ դարձել և ընդհանուր առմամբ քանի գոլ են խփել: Վերջին սյունակում նշված է, թե թիմերից յուրաքանչյուրը մրցակիցների լեգեոնականներից քանի գոլ է բաց թողել: Փակագծում նշված է թիմի խփած գոլերի ընդհանուր քանակը՝ առանց «Ուլիսի» հետ չկայացած հանդիպումներում գրանցված գոլերի:

Թիմեր Լեգեոնականների թիվը Գոլերի հեղինակները Խփած գոլ Բաց թողած գոլ
1.Ալաշկերտ 4 2 17(44) 11
2.Շիրակ 8 4 14(35) 10
3.Փյունիկ -(38) 10
4.Գանձասար Կապան 8 6 13(29) 13
5.Արարատ 14 8 13(25) 10
6.Բանանց 14 5 18(30) 16
7.Միկա 27 11 17(24) 13
8.Ուլիս 14 3 4(8) 14

heber-araujo

Լեգեոնականներից առաջնության իսկական հայտնությունն «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Հեբեր Արաուխոն էր, ով աչքի ընկավ ռմբարկուական հատկանիշներով և իր խաղընկեր Միհրան Մանասյանի հետ 16 գնդակով արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Նրա հայրենակից, «Բանանցի» հարձակվող Լաերսիոն էլ արդյունավետ խաղ ցուցադրեց՝  10 գնդակով դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: «Շիրակում» էլ ամենաարդյունավետը լեգեոնականն էր՝ Կոնան Օդիլոն Կուակուն: Ացամազ Բուրաևը թեև միայն առաջնության աշնանային հատվածում հանդես եկավ «Գանձասար Կապանում», սակայն Նարեկ Բեգլարյանի և Գեղամ Հարությունյանի հետ դարձավ թիմի լավագույն ռմբարկուն:

Ներկայացնում ենք առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցուցանիշները:

Ֆուտբոլիստ Ակումբ Գոլ
1.Հեբեր Արաուխո «Ալաշկերտ» 16
2.Լաերսիո Գոմես Կոստա «Բանանց» 10
3.Կոնան Օդիլոն Կուակու «Շիրակ» 6
4. Ացամազ Բուրաև «Գանձասար Կապան», «Բանանց» 6
5.Դրիսսա Դիարասուբա «Շիրակ» 5
6.Ջերեմիա Ջոն «Բանանց» 4
7.Բրայան Դե լա Ֆուենտե «Արարատ» 4
8.Մոյսես Օրոզկո «Արարատ» 3
9.Գոգիտա Գոգատիշվիլի «Գանձասար Կապան» 3
10.Թայմուրազ Տոբոև «Միկա» 3
11.Միխայիլ Գորելիշվիլի «Միկա» 3

Ինչպես վերը նշեցինք, լեգեոնականները բավական մեծ ներդրում ունեցան իրենց թիմերի գրանցած արդյունքներում: Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ տեսք կունենա առաջնության ամփոփիչ աղյուսակը, եթե լեգեոնականների խփած գոլերը չհաշվենք: Բնական է, որ դրա հետևանքով առաջնությունում գրանցված արդյունքներում զգալի փոփոխություններ տեղի կունենան:

Երկու օրինակի վրա ընթերցողներին պարզաբանենք հաշվարկների կարգը: Առաջնության մեկնարկային տուրում «Ալաշկերտը» Հեբեր Արաուխոյի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել էր «Փյունիկին», որի միակ գոլը խփել էր Վարազդատ Հարոյանը: Եթե Հեբերի գոլերը չհաշվենք, ապա ստացվում է, որ այդ խաղում 1:0 հաշվով հաղթել է «Փյունիկը»:

«Բանանց»-«Արարատ» խաղում (2:2) արարատցիներից 2 գոլերն էլ խփել էին լեգեոնականները, իսկ «Բանանցից» միայն մեկ գոլի հեղինակն էր լեգեոնականը: Այնպես որ այդ խաղում «Բանանցին» 1:0 հաշվով հաղթանակ ենք շնորհում:

Նման հաշվարկի դեպքում շահեկան վիճակում կհայտնվի «Փյունիկը», քանի որ թիմի կազմում լեգեոնականներ հանդես չեկան և փյունիկցիների խփած բոլոր գոլերն էլ հաշվարկում ենք: Իսկ փյունիկցիների դարպասը մրցակից թիմերի լեգեոնականների խփած գնդակները չհաշվելով, նրանք հանդիպումների մեծ մասում առավելություն են ստանում: Հենց դրա շնորհիվ էլ «Փյունիկը» չեմպիոն կհռչակվեր, եթե լեգեոնականների խփած գոլերը չհաշվեինք:

12671992_952352728204969_756050290071562452_o

Իսկ չեմպիոնի տիտղոսին արժանացած «Ալաշկերտը» կզբաղեցներ 2-հորիզոնականը՝ ընդամենը մեկ միավորով զիջելով «Փյունիկին»: Այնպես որ առաջնության մեկնարկային տուրում «Փյունիկի» և «Ալաշկերտի» միջև կայացած խաղի արդյունքն էլ, որի մասին նշել էինք վերը բերված օրինակում, վճռորոշ եղավ առաջին տեղը որոշելու հարցում:

Ահա թե ինչպիսի՞ն կլիներ մրցաշարային աղյուսակը, եթե առաջնության հանդիպումներում լեգեոնականների խփած գոլերը չհաշվեին: Համեմատության համար ներկայացնում ենք նաև առաջնության իրական աղյուսակը:

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
1.Փյունիկ 28 17 8 3 44-11 59
2.Ալաշկերտ 28 17 7 4 33-13 58
3.Շիրակ 28 10 11 7 26-17 41
4.Գանձասար Կապան 28 9 13 6 21-14 40
5.Բանանց 28 7 15 6 18-17 36
6.Միկա 28 6 11 11 13-19 29
7.Արարատ 28 6 10 12 15-20 28
8.Ուլիս 28 0 5 23 3-62 5

 

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
1.Ալաշկերտ 28 16 7 5 50-24 55
2.Շիրակ 28 15 7 6 41-27 52
3.Փյունիկ 28 13 9 6 44-21 48
4.Գանձասար Կապան 28 11 12 5 35-27 45
5. Արարատ 28 9 10 9 28-31 37
6.Բանանց 28 7 12 9 36-34 33
7.Միկա 28 9 5 14 30-32 32
8.Ուլիս 28 0 2 26 8-76 2

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ