Ինչ ֆուտբոլ դիտել մինչև ազգային առաջնությունների մեկնարկը

Վիվառո Նյուզը ֆուտբոլասերների համար հավաքել է ամենահետաքրքիր ֆուտբոլային հանդիպումների 5 խումբ, որ արժի դիտել, մինչև որ կմեկնարկեն եվրոպական առաջատար ազգային առաջնությունները:

Չեմպիոնների միջազգային գավաթ

Ընկերական այս մրցաշարը տարեցտարի զարգանում է, ընդլայնում իր ձևաչափն ու աշխարհագրությունը: Այս տարի այն ընթանում է 3 մայրցամաքներում՝ Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում, մասնակցում են ընդհանուր առմամբ 17 թիմեր, որոնք բոլորն էլ մեծ ճանաչում ունեն աշխարհում: Ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը.

22.07. 16:00 «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորուսիա Դորտմունդ»
23.07. 13:00 «Մելբուռն Վիկտորի» – «Յուվենտուս»
23.07. 20:30 «Սելթիկ» – «Լեսթեր»
25.07. 01:00 «Ինտեր» – ՊՍԺ
25.07. 15:30 «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
26.07. 14:00 «Յուվենտուս» – «Տոտենհեմ»
28.07. 03:30 «Ռեալ Մադրիդ» – ՊՍԺ
28.07. 05:00 «Բավարիա» – «Միլան»
28.07. 07:00 «Չելսի» – «Լիվերպուլ»
28.07. 15:30 «Բորուսիա Դորտմունդ» – «Մանչեսթեր Սիթի»
29.07. 14:00 «Տոտենհեմ» – «Ատլետիկո»
30.07. 21:00 «Սելթիկ» – «Բարսելոնա»
30.07. 23:00 «Ռեալ Մադրիդ»- «Չելսի»
31.07. 01:00 «Ինտեր» – «Բավարիա»
31.07. 06:00 «Լիվերպուլ» – «Միլան»
31.07. 07:30 ՊՍԺ – «Լեսթեր»
03.08. 22:00 «Բարսելոնա»  – «Լեսթեր»
04.08. 03:30 «Բավարիա» – «Ռեալ Մադրիդ»
04.08. 05:00 «Միլան» – «Չելսի»
06.08. 20:15 «Լիվերպուլ» – «Բարսելոնա»
13.08. 20:00 «Ինտեր»  – «Սելթիկ»

13731518_522604294612277_3135655984692238749_n

Սուպերգավաթներ

Ակումբային մրցաշրջանի սկիզբը դրվում է սուպերգավաթային հանդիպումներով: Առանձնացրել ենք դրանցից ամենահետաքրքիրները.

Հոլանդիա. 31.07 20:00 «Ֆեյենորդ» – ՊՍՎ
Ֆրանսիա. 06.08 22:45 ՊՍԺ – «Լիոն»
Անգլիա. 07.08 19:00 «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Պորտուգալիա. 07.08 23:45 «Բենֆիկա» – «Սպորտինգ Բրագա»
ՈԻԵՖԱ-ի Սուպերգավաթ. 09.08 22:45 «Ռեալ» – «Սևիլիա»
Թուրքիա. 13.08 22:00 «Բեշիկտաշ» – «Գալաթասարայ»
Գերմանիա. 14.08 22:30 «Բորուսիա Դորտմունդ» – «Բավարիա»
Իսպանիա. 15.08 00:00 «Սևիլիա» – «Բարսելոնա»
19.08 01:00 «Բարսելոնա» – «Սևիլիա»

Ռիո-2016. Օլիմպիական ֆուտբոլի մրցաշար

Օլիմպիական ֆուտբոլի մրցաշարը անցկացվելու է 16 հավաքականների միջև՝ օգոստոսի 3-20-ը: Հավաքականների կազմում հանդես են գալիս մինչև 23 տարեկան ֆուտբոլիստներ, իսկ ավելի տարեց մարզիկներ յուրաքանչյուր թիմին թույլատրվում է հայտավորել միայն երեքը: Մասնակից հավաքականների կազմում ներառված են Բրազիլիան, Կոլումբիան, Գերմանիան, Արգենտինան, Պորտուգալիան և շատ այլ թիմեր, ուստի մրցաշարը խոստանում է բավականին դիտարժան լինել: Միայն թե մեկ խնդիր կա` խաղերը լինելու են գիշերային ժամերին:

groupsmen

Եվրոգավաթների որակավորման փուլեր

Հուլիսի 26-ից մեկնարկում է Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը, իսկ 28-ին նույն փուլը կթևակոխի նաև Եվրոպա լիգան: Այս փուլից սկսած արդեն պայքարի մեջ են մտնում բավականին հեղինակավոր ակումբներ, ու դիմակայությունները սկսում են ավելի հետաքրքիր բնույթ կրել: Իսկ հաջորդող՝ փլեյ-օֆֆ փուլում վերջնականապես կձևավորվի եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերի կազմը:

26-27.07 Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղեր
28.07 Եվրոպա լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղեր

02-03.08 Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղեր
04.08 Եվրոպա լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղեր

16-17.08 Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին խաղեր
18.08 Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին խաղեր

23-24.08 Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղեր
25.08 Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղեր

Փոքր ընկերական մրցաշարեր

Բացի Չեմպիոնների միջազգային գավաթից, կան մի շարք այլ միջազգային ընկերական մրցաշարեր, որտեղ թիմերը խաղում և մարզավիճակ են հավաքում: Սակայն, այս տարի չեն անցկացնելու դրանցից առավել հայտնի երկուսը՝ Emirates Cup-ն ու Audi Cup-ը:

ՄԼՍ Բոլոր աստղերի խաղ. 29.07 03:30 ՄԼՍ Բոլոր աստղերի թիմ – «Արսենալ»
Գամպերի գավաթ. 10.08 22:30 «Բարսելոնա» – «Սամպդորիա»
Սանտյագո Բեռնաբեու գավաթ. 16.08 «Ռեալ Մադրիդ» – «Ռեյմս»

Բացի այդ, այս ընթացքում կայանալու են նաև շատ այլ ընկերական խաղեր: Հետևեք Վիվառո Նյուզի «Ինչ ֆուտբոլ դիտել այսօր» խորագրին և ծանոթացեք ամեն օր կայանալիք ամենահետաքրքիր հանդիպումներին: Իսկ թե երբ կմեկնարկեն ազգային առաջնությունները` կարդացեք այստեղ.

Երբ են սկսվելու ազգային առաջնությունները

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ