Ի՞նչ մարզավիճակով են ֆուտբոլիստները միանում Հայաստանի հավաքականին

Հայաստանի հավաքականը սկսում է հերթական շրջափուլը: Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի Դանիա – Հայաստան խաղից առաջ մեր թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հետ: Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է 26 ֆուտբոլիստների ցանկ, որոնցից 23-ը կընտրվեն այս երկու հանդիպումներին մասնակցության համար:

Հավաքականի յուրաքանչյուր խաղից առաջ բոլորիս հետաքրքրում է, թե ինչ վիճակում են մեր թիմի ֆուտբոլիստները: Սովորաբար այս ցուցանիշով միշտ փայլում էր Հենրիխ Մխիթարյանը, սակայն այս պահին նա շատ տխուր վիճակագրություն ունի՝ ընդամենը 31 րոպե ֆուտբոլ պաշտոնական հանդիպումներում, ոչ մի արդյունավետ գործողություն /գոլ կամ գոլային փոխանցում/: Նույն վիճակը նաև մեր մյուս առաջատարի՝ Արաս Օզբիլիսի մոտ է:

Իհարկե, մրցաշրջանը նոր է մեկնարկում, դժվար է ֆուտբոլիստներից պահանջել ինչ-որ լուրջ ցուցանիշներ: Մինչև հավաքականի խաղերը դեռ մեկ տուր էլ կա, հնարավոր է, մեր տղաները կարողանան աստիճանաբար զարգացնել մարզավիճակ: Չմոռանանք նաև, որ մեր մրցակիցների մոտ էլ այս շրջանում նույն խնդիրն է լինելու: Ամեն դեպքում, սա ևս կարևոր գործոն է, ուստի ներկայացնում ենք մեր բոլոր ֆուտբոլիստների՝ այս մրցաշրջանում անցկացրած պաշտոնական հանդիպումների վիճակագրությունը.

Խաղ Րոպե Գոլ Գոլ. Փոխ. Դեղին Կարմիր
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» 1 90 -1 1 0
Անատոլի Այվազով «Շիրակ» 7 660 -5 0 0
Գոռ Մանուկյան «Փյունիկ» 3 270 -7 0 0
Պաշտպաններ
Գաել Անդոնյան «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)* 2 180 0 0 0 0
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) 2 180 1 0 2 0
Վարազդատ Հարոյան «Փադիդե», Իրան 4 360 0 0 0 0
Տարոն Ոսկանյան «Կարմիոտիսա», Կիպրոս 1 90 0 0 0 0
Լևոն Հայրապետյան «Փայքան», Իրան 2 180 0 0 1 0
Հրայր Մկոյան «Էսթեղլալ», Իրան 4 351 0 0 1 0
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ» 7 618 1 0 0 0
Գևորգ Հովհաննիսյան «Շիրակ» 7 660 0 0 2 0
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) 3 31 0 0 0 0
Մարկոս Պիզզելլի «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ) 0 0 0 0 0 0
Արաս Օզբիլիս «Բեշիքթաշ» (Թուրքիա) 1 6 0 0 0 0
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) 5 180 0 0 0 0
Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան) 2 95 0 0 0 0
Դավիթ Մանոյան «Կարմիոտիսա» (Կիպրոս) 4 289 1 0 1 0
Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա) 2 103 0 0 1 0
Զավեն Բադոյան «Բանանց» 5 428 0 0 0 0
Դավիթ Հակոբյան «Շիրակ» 6 558 2 0 4 0
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ» 5 285 0 0 1 0
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան) 9 504 2 0 2 0
Գեղամ Կադիմյան «Կարպատներ» (Ուկրաինա) 1 30 0 0 0 0
Դավիթ Արշակյան «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)** 2 180 0 0 2 0
Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան) 9 372 3 0 2 0
Վարդան Պողոսյան «Փյունիկ» 3 185 0 0 0 0
ԸՆԴԱՄԵՆԸ 97 6885 10 0 20 0

*Գաել Անդոնյանը խաղացել է Մարսելի «Օլիմպիկի» երկրորդ թիմի կազմում:
**Դավիթ Արշակյանը նոր ակումբում դեռ խաղ չի անցկացրել, իսկ Լիտվայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ելույթները աղյուսակում չեն հաշվարկվել: Ներկայացված տվյալները վերաբերում են Եվրոպա լիգայի խաղարկությանը:

Կարեն Ռաֆայելյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ