Ի՞նչ է Պոկերը՝ ինտելեկտուալ խա՞ղ, թե՞ սպորտաձև

Տասնամյակներ շարունակ չեն դադարում քննարկումները՝ թե պոկերը ինտելեկտուալ խա՞ղ է, թե՞ սպորտաձև: Աշխարհի շատ երկրներում պոկերն ընդունված սպորտաձև է, անցկացվում են տարբեր ձևաչափի առաջնություններ: Իսկ շատերն այն համարում են ոչ միայն ինտելեկտուալ, այլ նաև հոգեբանական խաղ:

Մինչև այժմ այս հարցին միանշանակ պատասխան չի գտնվել, քանի որ, ինչպես նշում է ՎիվառոՊոկերի ղեկավար Հայկ Սարգսյանը, պոկերն իր մեջ ներառում է բոլոր վերը թվարկվածները: Ըստ փորձագետի, տարածված է այն կարծիքը, որ ցանկացած թղթախաղում հաջողությունը կախված է լավ խաղաքարտերից, սակայն բախտի գործոնը երկար խաղի ընթացքում աստիճանաբար նվազում է: Այստեղ առաջին պլան են մղվում խաղային փորձը, իրավիճակներից ճիշտ դուրս գալու ունակությունը և, բնականաբար, մարդկանց հոգեբանությունը հասկանալն ու գնահատելը: Ի վերջո, հաղթում է ինտելեկտով ավելի բարձր խաղացողը:

Պոկերի աշխարհահռչակ լեգենդ Դենիել Նեգրիանուն պատմում է, որ այն վայրում, որտեղ սկսել է պոկեր խաղալ, նկատել է, որ հաղթում էին միշտ նույն մարդիկ, նրանք, ովքեր ավելի ուշադիր էին ու համբերատար: Այնպես որ, անհաջողություններ կամ պարտություններ լինում են մեկ դրվագում, երկրորդ դրվագում, սակայն երկար խաղերի ժամանակ խելացի, հաշվենկատ և մարզական հանգստություն ցուցաբերած խաղացողը հաղթում է մրցակիցներին: Ինտելեկտուալ խաղը վերածվում է սպորտի: Իսկ այս ինտելեկտուալ սպորտաձևը մարդիկ դարձրել են նաև ապրուստի միջոց: Արդյո՞ք մեզ մոտ բավարար գումար վաստակում են պոկեր խաղալով, մեր զրուցակիցը պատասխանեց.

– Այո, ես կարող եմ ասել, որ Վիվառոյի կայքում կան ակտիվ խաղացողներ, ովքեր վաստակում են գումար և, Հայաստանի պայմաններում, բավականին շատ: Նշեմ նաև, որ Հայաստանում պոկերը լավ տարածված է, ուղղակի այստեղ խաղում են գաղտնի: Խաղում են տանը կամ ակումբներում, ընկերների հետ, խոշոր կամ փոքր գումարներով, խաղում են թե՛ պաշտոնյաները, թե՛ գործարարները և թե հասարակ մարդիկ: Ավելացնեմ, որ Պոկերը նաև շատ բարձր վարձատրվող սպորտաձևերից է: Ընդհանրապես անսահմանափակ է այն գումարը, որ կարելի է վաստակել պոկեր խաղալով, կրկնում եմ, եթե դու լավ և խելացի խաղացող ես»:

Էլ ավելի դժվար է պոկեր խաղալ օնլայն տարբերակով, քանի որ դու չես տեսնում մրցակիցներիդ, նրանց շարժումները, ժեստերը: Այստեղ պետք է հետևել խաղացողների քայլերին, մտածելու ժամանակին, խաղադրույքների մեծությանը: Հայկ Սարգսյանն անդրադարձավ նաև ՎիվառոՊոկերում սպասվող փոփոխություններին, ինչպես նաև կայքում խաղալու առավելություններին.

– ՎիվառոՊոկերի տարբերությունը մյուս կայքերից, հիմնականում վերաբերում է խաղադրույքի և հաշվից դուրս բերվող գումարների չափերին: Շատ տեղերում հաշվի լիցքավորման նվազագույն գումարը 10 դոլար է, մեզ մոտ նման սահմանափակում գոյություն չունի, հաշիվը կարելի է լիցքավորել 500 դրամով, 1000 դրամով և այլն: Պոկերի համարյա բոլոր կայքերում գումար դուրս է բերվում 100 դոլարից սկսած, այսինքն եթե քո հաշվին կա 80 դոլար, ապա դու պարտադիր պետք է այն հասցնես 100-ի, որպեսզի կարողանաս այն դուրս բերել: Վիվառոյում այս սահմանափակումը չկա, մեզ մոտ կարելի է դուրս բերել թե՛ 500 դրամը, թե՛ 1000-ը և այլն: Մեր մյուս առավելությունը մրցաշարերի կազմակերպումն է: Ի տարբերություն մյուս կայքերի, որտեղ մեծ գումար շահելու համար պետք է հազարավոր մասնակիցների հաղթես, մեզ մոտ հակառակորդների թիվը քիչ է, իսկ շահելու հավանականությունը՝ իրատեսական: Ասեմ, որ շուտով մենք ունենալու ենք Պոկերի նոր ծրագիր, որը լինելու է է՛լ ավելի հեշտ ու հարմարավետ օգտագործման համար, գեղեցիկ դիզայնով և ավելի հաճելի է լինելու խաղալ:

ՎիվառոՊոկերի ղեկավարը մեկ նախադասությամբ բնութագրեց Պոկերը. «Այն խաղ է անսահման հնարավորություններով»: Իսկ ո՞րն է ձեր Պոկերը…

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ