ՀՀ հավաքականի հայտը. 16 լեգեոնականներ 11 երկրների 15 ակումբներից

Ընտրական մրցաշարերի մասնակցությունը՝  11 անգամ (1994թ.-ից)

Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարեր՝  5 անգամ (1996թ.-ից)

Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարեր՝  6 անգամ (1994թ.-ից)

Անցկացրած խաղերի ընդհանուր թիվը՝  178 խաղ, + 41 = 37 – 100, 163-303

Անցկացրած խաղերի թիվն ընտրական մրցաշարերում՝  110 խաղ, + 20 = 25 – 65, 93-181

Անցկացրած ընկերական խաղերի թիվը՝  68 խաղ, + 21 = 12 – 35, 70-122

Ամենախոշոր հաշվով հաղթանակը՝  7:1 (28.05.2016. Գվատեմալա)

Ընտրական մրցաշարերում՝ 4:0 (12.10.2010. Անդորրա, ԵԱ, 06.09.2011. Սլովակիա, ԵԱ, 11.06.2013. Դանիա, ԱԱ)

Ամենախոշոր հաշվով պարտությունները՝  0:7 (04.01.1997. Չիլի, 30.03.1997. Վրաստան)

Ընտրական մրցաշարերում՝ 1:5 (09.10.1996. Գերմանիա, ԱԱ), 0:4 (10.09.1997. Գերմանիա, ԱԱ, 28.03.2001. Լեհաստան, ԱԱ, 11.10.2003. Իսպանիա, ԵԱ, 10.09.2008. Իսպանիա, ԱԱ)

Անցկացրած խաղերի ընդհանուր քանակով ռեկորդակիրը՝  Սարգիս Հովսեփյան՝ 132 խաղ

Ընտրական մրցաշարերում՝ Սարգիս Հովսեփյան՝ 88 խաղ

Ընկերական հանդիպումներում՝ Սարգիս Հովսեփյան՝ 44 խաղ

Լավագույն ռմբարկուն՝  Հենրիխ Մխիթարյան՝  19 գոլ

Ընտրական մրցաշարերում՝  Հենրիխ Մխիթարյան՝  11 գոլ

Ընկերական հանդիպումներում՝ Հենրիխ Մխիթարյան՝  8 գոլ

Մեկ մրցաշրջանի ռեկորդակիրները՝  Արթուր Պետրոսյան (2000թ.), Հենրիխ Մխիթարյան (2011, 2014թթ.), Յուրա Մովսիսյան (2013թ.)` 4-ական գոլ

Ընտրական մրցաշարերում՝  Հենրիխ Մխիթարյան (2011թ., ԵԱ), Յուրա Մովսիսյան (2013թ., ԱԱ)` 4-ական գոլ

Ընկերական հանդիպումներում՝  Հենրիխ Մխիթարյան (2014, 2016թթ.)` 3 գոլ

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ԱԿՈԻՄԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎ ԸՆԴԱՄԵՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ
ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ     ԽԱՂ ԳՈԼ ԽԱՂ ԳՈԼ
Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ» 18.02.1993 4 4
  Անատոլի Այվազով «Շիրակ» 08.06.1996
  Գոռ Մանուկյան «Փյունիկ» 27.09.1993
ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
 Հրայր Մկոյան «Էսթեղլալ» 02.09.1986 37 1 19 1
 Վարազդատ Հարոյան «Փադիդե» 24.08.1992 22 7
 Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ» 18.03.1990 20 9
 Տարոն Ոսկանյան «Կարմիոտիսա» 22.02.1993 16 5
 Հովհաննես Համբարձումյան «Վարդար» 04.10.1990 15 1 2
  Գաել Անդոնյան «Օլիմպիկ» 07.02.1995 10 5
  Գևորգ Հովհաննիսյան «Շիրակ» 16.06.1983
ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ  
 Հենրիխ Մխիթարյան «Մանչեսթեր Յունայթեդ» 21.01.1989 60 19 30 11
 Մարկոս Պիզելի «Ալ Ֆուջեյրա» 03.10.1984 50 8 24 5
 Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» 05.04.1988 50 9 23 7
Կառլեն Մկրտչյան «Անժի» 25.11.1988 46 2 24 1
 Արաս Օզբիլիս «Բեշիքթաշ» 09.03.1990 25 4 11 2
  Դավիթ Մանոյան «Կարմիոտիսա» 05.07.1990 21 6
  Զավեն Բադոյան «Բանանց» 22.12.1989 6 1 1
  Գոռ Մալաքյան «Ստալ» 12.06.1994 4
  Դավիթ Հակոբյան Շիրակ» 21.03.1993 2
ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ  
  Արթուր Սարկիսով «Մորդովիա» 19.01.1987 35 5 14 3
 Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» 15.06.1988 5 4
 Գեղամ Կադիմյան «Կարպատներ» 19.10.1992 4 2
  Դավիթ Արշակյան «Չիկագո Ֆայր» 16.08.1994

Գլխավոր մարզիչ՝  Վարուժան Սուքիասյան

Ազգային հավաքական հրավիրված 23 ֆուտբոլիստներից 16-ը լեգեոնականներ են, որոնք հանդես են գալիս 11 երկրներ ներկայացնող 15 ակումբներում: ՀՀ առաջնության մասնակիցներից հավաքականի կազմում ընդգրկված են 4 թիմեր ներկայացնող 7 ֆուտբոլիստներ: Բոլորից շատ՝ 3 ֆուտբոլիստ է հրավիրվել Գյումրիի «Շիրակից»:

Հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում է 25,4: Ամենատարեց ֆուտբոլիստը «Շիրակի» 33-ամյա պաշտպան Գևորգ Հովհաննիսյանն է, ով առաջին անգամ է հրավիրվել ազգային հավաքական: Ամենաերիտասարդը «Շիրակի» 20-ամյա դարպասապահ Անատոլի Այվազովն է:

Հավաքականի ֆուտբոլիստներից ամենափորձառուն Հենրիխ Մխիթարյանն է, ով արդեն 60  անգամ կրել է հավաքականի մարզաշապիկը: Ցավոք, վնասվածքի պատճառով մեր հավաքականի ավագը չի մասնակցի Դանիայի ընտրանու հետ կայանալիք ընտրական մրցախաղին:

Հավաքականում իր նորամուտը դեռ չի նշել Դավիթ Արշակյանը, ով 2-րդ անգամ է հրավիրվել ազգային ընտրանի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ