Հետաքրքրաշարժ փաստեր Սուպերգավաթի 19-րդ խաղարկությունից

Սուպերգավաթը նվաճելու «Ալաշկերտի» առաջին փորձը հաջողությամբ պսակվեց: «Ալաշկերտը» դարձավ պատվավոր մրցանակի 7-րդ դափնեկիրը: Ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը 9 անգամ դարձել է սուպերգավաթակիր: 4 անգամ Սուպերգավաթն ուղևորվել է Գյումրի, 2 անգամ հաջողության է հասել «Միկան», մեկական անգամ սուպերգավաթակրի կոչմանն են արժանացել «Ցեմենտը», «Արարատը», «Բանանցը» և «Ալաշկերտը»:

6-րդ անգամ վիճարկելով Սուպերգավաթը, «Բանանցը» 2-րդ անգամ մրցավեճին ներկայացավ որպես Հայաստանի գավաթակիր ու կրկին մրցանակը զիջեց մրցակցին: Առաջին անգամ գավաթակրի կարգավիճակով «Բանանցը» 2008թ. մրցել էր «Փյունիկի» հետ ու պարտվել 0:1 հաշվով: Սուպերգավաթի մրցավեճում առայժմ միակ հաջողությանը «Բանանցը» հասել է 2014թ.՝ չեմպիոնի կարգավիճակով 3:0 հաշվով հաղթելով «Փյունիկին»:

9

«Ալաշկերտն» ու «Բանանցն» առաջին անգամ միմյանց հետ վիճարկեցին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Սուպերգավաթի հանդիպումներում մինչ օրս մրցավեճի են բռնվել  7 տարբեր զույգեր: Առավել հաճախ` 5-ական անգամ մրցանակը միմյանց հետ վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» և «Փյունիկն» ու «Միկան»: 3 անգամ «Փյունիկի» մրցակիցը եղել է «Շիրակը», 2 անգամ՝ «Արարատը»: «Շիրակն» ու «Ցեմենտը» մրցավեճի են բռնվել 2 անգամ, մեկ անգամ էլ Սուպերգավաթը վիճարկել են «Միկան» և «Ուլիսը»:

Սուպերգավաթի 19 խաղարկություններում պատվավոր մրցանակը վիճարկել են 8 թիմեր: Առավել հաճախ` 15 անգամ մրցանակը վիճարկել է «Փյունիկը»: «Միկան» և «Բանանցը» 6-ական անգամ են մրցավեճի բռնվել Սուպերգավաթի համար, «Շիրակը»՝ 5 անգամ: 2-ական անգամ մրցանակը վիճարկել են «Ցեմենտն» ու «Արարատը», մեկական անգամ` «Ուլիսն» ու «Ալաշկերտը»:

Սուպերգավաթը վիճարկած 8 թիմերից միայն «Ուլիսին» ոչ միայն չի հաջողվել նվաճել մրցանակը, այլև գոլ խփել: 2012թ. ուլիսցիները հետխաղյա 11մ հարվածաշարում 3:5 հաշվով պարտվել են «Միկային» (հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասներն անառիկ էին մնացել):

12-րդ անգամ Սուպերգավաթը վիճարկեցին երկրի չեմպիոնն ու գավաթակիրը: 9-րդ անգամ հաջողությունն ուղեկցեց  չեմպիոնին  («Փյունիկ»` 5, «Շիրակ»` 2, «Բանանց», «Ալաշկերտ»՝ 1-ական): 3 անգամ հաղթել է գավաթակիրը («Միկա»` 2, «Արարատ»` 1): 4 անգամ Սուպերգավաթը վիճարկել են երկրի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» և գավաթի եզրափակչի մասնակիցը: Բոլոր դեպքերում էլ մրցանակը շահել է «Փյունիկը»: 3 անգամ մրցել են չեմպիոնն ու 2-րդ մրցանակակիր «Շիրակը»: Այդ մրցավեճում ավելի ուժեղ է գտնվել «Շիրակը»` 2 անգամ (1996, 2003թթ.) հաղթելով երկրի չեմպիոն «Փյունիկին»: Չեմպիոնին (1998թ., «Ցեմենտ») հաջողությունն ուղեկցել է մեկ անգամ:

Սուպերգավաթի հանդիպումներում ընդհանուր առմամբ գրանցվել է 46 գոլ (միջինը մեկ խաղում` 2,42 գոլ), որից 5-ը խփվել է լրացուցիչ ժամանակում: Ընդ որում 2007թ. «Փյունիկ»-«Միկա» խաղում գրանցված 3 գոլերն էլ խփվել են լրացուցիչ ժամանակում:

10

3-րդ անգամ Սուպերգավաթի հաղթողը որոշվեց հետխաղյա 11մ հարվածներով: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 1998թ. «Շիրակ» – «Ցեմենտ» խաղում, որում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել: 11մ հարվածներն ավելի դիպուկ իրացրին «Ցեմենտի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:3 հաշվով: 2012թ. էլ 11մ հարվածաշարում «Միկան» գերազանցեց «Ուլիսին»՝ 5:3 (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել):

2-րդ անգամ Սուպերգավաթի խաղում գրանցվեց 1:1 հաշիվ: Ընդհանուր առմամբ գրանցվել է խաղի հաշվի 8 տարբերակ: Առավել հաճախ` 5 անգամ խաղն ավարտվել է 2:1 հաշվով: Ամենագոլառատ խաղը 2006թ. կայացած «Փյունիկ»-«Միկա» հանդիպումն է, որում խփվել է 5 գնդակ (2:3):

Սուպերգավաթի հանդիպումներում 11մ 3-րդ հարվածը նշանակվեց, որը դիպուկ իրացրեց Լաերսիոն՝ բացելով գոլերի հաշիվը մրցանակի խաղարկություններում: 11մ առաջին հարվածը նշանակվել է 1996թ. կայացած Սուպերգավաթի անդրանիկ խաղարկության «Փյունիկ»-«Շիրակ» խաղում, որը չի իրացրել փյունիկցի Վարդան Մինասյանը: Իսկ ահա 2006թ. «Միկայի» հարձակվող Արմեն Շահգելդյանը 11մ նշակետից խոցելով «Փյունիկի» դարպասը, հաղթանակ է պարգևել իր թիմին:

Արթուր Եդիգարյանը բացեց գոլերի հաշիվը Սուպերգավաթի մրցաշարերում՝ դառնալով մրցանակի խաղարկություններում «Ալաշկերտի» խփած միակ գոլի հեղինակը: Ընդհանուր առմամբ գոլերի հեղինակներ են դարձել 42 ֆուտբոլիստներ, որոնցից շիրակցի Հակոբ Արտոյանը 1999թ. «Ցեմենտի» հետ խաղում գրավել է սեփական դարպասը:

Լուսանկարները՝ «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջի
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ