Հայկական ակումբները Եվրոպա լիգայում

Եվրոպա լիգայի մրցաշարում այսօր իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն Հայաստանի երեք ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ «Շիրակը» Գորիում կմրցի վրացական «Դիլայի» հետ, «Փյունիկը» կհյուրընկալվի Ջիբրալթարի «Եվրոպային», իսկ «Հանրապետական» մարզադաշտում «Բանանցը» ուժերը կչափի Կիպրոսի «Օմոնիայի» հետ:

Եվրոպա լիգայի մրցաշարն իր ներկայիս անվանումը ստացել է 2009/10թթ. խաղարկությունում: Իսկ մինչ այդ մրցաշարի մասնակիցները վիճարկում էին ՈՒԵՖԱ-ի գավաթը:

ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում Հայաստանն առաջինը ներկայացնելու պատվին է արժանացել «Արարատը»: 1993թ. չեմպիոն արարատցիները այն ժամանակվա գործող կարգի համաձայն հանդես եկան ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: «Արարատի» նորամուտն անհաջող անցավ: Երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով արարատցիները զիջեցին Բուլղարիայի ԲԿՄԱ-ին՝ 0:3, 0:0:

ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում հայկական ակումբներից առաջին հաղթանակը տոնել է «Փյունիկը»՝ 1996թ. հուլիսի 17-ին սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնելով ֆիննական ՀԻԿ-ին: Սակայն այդ հաղթանակը բավարար չէր հաջորդ փուլ մտնելու համար, քանի որ պատասխան խաղում փյունիկցիները լրացուցիչ ժամանակում պարտվեցին 2:5 հաշվով:

1994թ.-ից մասնակցելով ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարին, հայկական ակումբներին միայն 2005թ. է հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը: Հաջորդ փուլի ուղեգիր նվաճած առաջին ակումբը «Բանանցն» էր, որը սեփական հարկի տակ Թբիլիսիի «Լոկոմոտիվին» 2:3 հաշվով պարտվելուց հետո մրցակցի հարկի տակ ռևանշի հասավ (2:0):

Եվրոպա լիգայի նախորդ 22 խաղարկություններին մասնակցած հայկական 11 ակումբներից առավել հաճախ՝ 11 անգամ այդ մրցաշարում հանդես է եկել «Միկան», որին միայն մեկ անգամ է (2007/08թթ.) հաջողվել մտնել հաջորդ փուլ: Առավել հաջող են հանդես եկել շիրակցիները՝ 2 անգամ (2012/13, 2015/16 թթ.) հաջորդ փուլի ուղեգիր նվաճելով: Մեկական անգամ նման հաջողության են հասել «Փյունիկը», «Բանանցը», «Գանձասարն» ու «Ալաշկերտը»:

Եվրոպա լիգայի նախորդ 22 խաղարկություններում հայկական 11 ակումբներն ընդհանուր առմամբ 110 խաղ են անցկացրել, որից միայն 16-ում հաղթել են, 18-ն ավարտել են ոչ-ոքի, կրել են 76 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 66 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 216 գոլ:

Ահա Եվրոպա լիգայի մրցաշարերում հայկական ակումբների ցուցանիշները:

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Միկա 24 3 6 15 12:37 15 20,8
2.Շիրակ 22 3 3 16 10:42 12 18,1
3.Բանանց 20 3 3 14 13:43 12 20
4.Փյունիկ 10 3 2 5 11:20 11 36,6
5.Ալաշկերտ 4 2 0 2 4:6 6 50
6.Գանձասար 8 1 0 7 6:20 3 12,5
7.Զվարթնոց 2 1 0 1 3:6 3 50
8.Արարատ 8 0 2 6 4:16 2 8,3
9.Ուլիս 6 0 2 4 1:9 2 11,1
10. Երևան 4 0 0 4 2:12 0 0
11.Սպարտակ 2 0 0 2 0:5 0 0

Ներկայացնում ենք նաև Եվրոպա լիգայի նախորդ 3 խաղարկություններում հայկական թիմերի անցկացրած հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

2013/14թթ. Որակավորման 1-ին փուլ

04.07.2013   «Գանձասար» – «Ակտոբե» Ղազախստան՝ 1:2 (0:0)
Արտակ Դաշյան (90) – Դավիդով (61), Տագիբերգեն (78):

04.07.2013   «Տետեքս» Մակեդոնիա – «Փյունիկ»՝  1:1 (0:0)
Իսենի (90) – Վիուլեն Այվազյան (81):

04.07.2013   «Ռուդար» Չեռնոգորիա  – «Միկա»՝  1:0 (1:0)
Դամյանովիչ (16):

09.07.2013    «Միկա»  – «Ռուդար»` 1:1 (1:0)
Ռաֆայել Ղազարյան (45+1) – Ստոյանովիչ (85):

11.07.2013    «Ակտոբե»  – «Գանձասար» ` 2:1 (1:1)
Կապաձե (2, 54) – Նարեկ Բեգլարյան (35):

11.07.2013   «Փյունիկ» – «Տետեքս»` 1:0 (0:0)
Վիուլեն Այվազյան (90+3):

Որակավորման 2-րդ փուլ

18.07.2013   «Ժալգիրիս» Լիտվա «Փյունիկ»` 2:0 (0:0)
Բիլինսկի (46), Լելյուգա (66):

25.07.2013    «Փյունիկ»«Ժալգիրիս»` 1:1 (0:0)
Վիուլեն Այվազյան (55) – Կուկլիս (88` 11մ):

2014/15թթ. Որակավորման 1-ին փուլ

03.07.2014    «Շիրակ»  – «Շախտյոր» Կարագանդա, Ղազախստան՝ 1:2 (0:0)
Սերժ Դեբլե (85` 11մ ) – Տոպցագիչ (71), Մալի (83):

03.07.2014   «Փյունիկ»«Աստանա» Ղազախստան՝  1:4 (0:1)
Աղվան Պապիկյան (68) – Նուսերբաև (40), Ջոլչիև (67), Կետևոամա (71), Կուրդով (84):

03.07.2014   «ՌՆԿ Սպլիտ» Խորվաթիա – «Միկա»` 2:0 (1:0)
Գլումաց (39), Վոյնովիչ (87):

10.07.2014    «Շախտյոր» Կարագանդա – «Շիրակ» ` 4:0 (3:0)
Էդվարդ Կպոդո (12`ինքնագոլ), Կոնիսբաև (29), Պոկրիվաչ (45+1), Ֆինոնչենկո (49):

10.07.2014   «Աստանա» «Փյունիկ»`  2:0 (1:0)
Ջոլչիև (13), Շոմկո (78):

10.07.2014   «Միկա» «ՌՆԿ Սպլիտ»` 1:1 (1:0)
Սարգիս Կարապետյան (45+1) – Բիլիչ (88):

2015/16թթ. Որակավորման 1-ին փուլ

02.07.2015   «Շիրակ» – «Զրինսկի» Բոսնիա՝  2:0 (1:0)
Ժան Ժակ Բուգուհի (18, 67):

02.07.2015   «Ալաշկերտ» – «Սենթ  Ջոնսթոն» Շոտլանդիա՝ 1:0 (0:0)
Միհրան Մանասյան (59):

02.07.2015    «Բիրկիրկարա» Մալթա – «Ուլիս»՝  0:0

09.07.2015   «Զրինսկի»  – «Շիրակ»`  2:1 (0:0)
Մեշանովիչ (80`11մ), Ֆիլիպովիչ (86) – Ժան Ժակ Բուգուհի (90+8):

09.07.2015   «Սենթ Ջոնսթոն» «Ալաշկերտ» ՝  2:1 (1:0)
Օ՛ Հալորան (34), Մաքեյ (87) – Նորայր Գյոզալյան (74):

09.07.2015   «Ուլիս»  – «Բիրկիրկարա»` 1:3 (0:2)
Կոնստանտին Մորոզով (71) – Միկոլի (21), Մազետի (44), Ֆենեք (80` 11մ):

Որակավորման 2-րդ փուլ

16.07.2015   «Կայրաթ» Ղազախստան – «Ալաշկերտ»՝  3:0 (1:0)
Իսլամխան (14` 11մ), Գոու (55), Դեսպոտովիչ (69):

16.07.2015   ԱԻԿ Շվեդիա – «Շիրակ»՝  2:0 (1:0)
Գոյտոմ (29, 83` 11 մ): Բանգուրան չիրացրեց 11մ հարվածը:

23.07.2015    «Ալաշկերտ»  – «Կայրաթ»` 2:1 (1:0)
Արարատ Առաքելյան (28), Հեբեր Արաուխո (90+3) – Գոու (45+2):

23.07.2015   «Շիրակ»  – ԱԻԿ` 0:2 (0:2)
Գոյտոմ (14), Իշիզակի (25):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ