Հայկական ակումբները Չեմպիոնների լիգայի մրցաշարերում

Հունիսի 28-ին կտրվի եվրոգավաթների 2016/17թթ. խաղարկության մեկնարկը: Հայկական ակումբներից առաջինն ասպարեզ դուրս կգա «Ալաշկերտը», որն այդ օրը Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում կհյուրընկալվի Անդորրայի «Սանտա Կոլոմային»:

«Ալաշկերտը» կդառնա Չեմպիոնների լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացրած 8-րդ ակումբը: Թեև հայկական ակումբները եվրոգավաթների մրցաշարերին մասնակցում են 1994թ.-ից, սակայն միայն 1997/98թթ. խաղարկությունում Հայաստանի չեմպիոնին իրավունք տրվեց մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Իսկ մինչ այդ գործող կարգի համաձայն ցածր գործակից ունեցող երկրների, այդ թվում նաև Հայաստանի չեմպիոնները («Արարատ», «Շիրակ», «Փյունիկ») մասնակցում էին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը:

Չեմպիոնների լիգայի մրցաշարում Հայաստանն առաջինը ներկայացրել է «Փյունիկը»: Թիմի առաջին փորձն անհաջող էր: Փյունիկցիները 1997/98թթ. խաղարկությունում երկու հանդիպումներում էլ պարտվեցին հունգարական ՄՏԿ-ին (0:2, 3:4):

«Փյունիկը» նաև առաջինն էր, որին հաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ 2002/03թթ. մրցաշարում առավելության հասնելով ֆիննական «Տամպերեի» նկատմամբ՝ 4:0, 2:0: Դրանից հետո «Փյունիկին» ևս 4 անգամ (2003/04, 2004/05, 2007/08, 2015/16 թթ.) հաջողվել է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: ՀՀ մյուս չեմպիոններից միայն «Շիրակն» է 2013/14թթ. մրցաշարում հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ առավելության հասնելով Սան Մարինոյի «Տրե Պենեի» նկատմամբ (3:0, 0:1):

Չեմպիոնների լիգայի 19 խաղարկություններում հայկական 7 ակումբներն ընդհանուր առմամբ 50 խաղ են անցկացրել, որից 10-ում հաղթել են, 10-ն ավարտել են ոչ-ոքի, կրել են 30 պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 39 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 80 գոլ:

Ահա Չեմպիոնների լիգայի մրցաշարերում հայկական ակումբների ցուցանիշները:

Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Փյունիկ 34 8 7 19 30:57 31 30,3
2.Շիրակ 6 1 3 2 6:5 6 33,3
3.Բանանց 2 1 0 1 3:3 3 50
4.Ուլիս 2 0 0 2 0:2 0 0
5.Արաքս 2 0 0 2 0:3 0 0
6.Երևան 2 0 0 2 0:5 0 0
7.Ցեմենտ 2 0 0 2 0:5 0 0

Չեմպիոնների լիգայի վերջին 5 խաղարկություններում Հայաստանի չեմպիոններին 2 անգամ է հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:

«Վիվառո Նյուզը» ներկայացնում է Չեմպիոնների լիգայի վերջին 5 խաղարկություններում հայկական թիմերի անցկացրած հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

2011/12թթ. Որակավորման 1-ին փուլ

12.07.2011    «Փյունիկ»«Վիկտորիա» Չեխիա` 0:4 (0:3)
Բակոշ (7, 40` 11մ), Հորվաթ (28` 11մ), Կոլարժ (72):

19.07.2011    «Վիկտորիա»«Փյունիկ»` 5:1 (3:0)
Բակոշ (38, 42), Կոլարժ (45+1, 57), Պիլարժ (90+1) – Էդգար Մալաքյան (49):

2012/13թթ. Որակավորման 1-ին փուլ

17.07.2012     «Ուլիս»  – «Շերիֆ» Մոլդովա` 0:1(0:0)
Գեորգիև (60):

24.07.2012    «Շերիֆ»  – «Ուլիս» ` 1:0 (0:0)
Սամարջիչ (66` 11մ):

2013/14թթ. Որակավորման 1-ին փուլ

02.07.2013    «Շիրակ» «Տրե Պենե» Սան Մարինո՝ 3:0 (1:0)
Ֆոֆանա Բեկո (36, 55, 64): 11-րդ րոպեին Դամե Դիոպը չիրացրեց 11մ հարվածը:

09.07.2013    «Տրե Պենե» – «Շիրակ» ՝ 1:0 (1:0)
Սամուել Կյերե (2՝ ինքնագոլ):

Որակավորման 2-րդ փուլ

 17.07.2013    «Շիրակ»«Պարտիզան» Սերբիա՝ 1:1 (0:0)
Դավիթ Հակոբյան (48) – Վլադիմիր Վոլկով (90+3):

24.07.2013     «Պարտիզան» – «Շիրակ»` 0:0

2014/15թթ. Որակավորման 1-ին փուլ

01.07.2014    «Սանտա Կոլոմա» Անդորրա – «Բանանց»՝  1:0 (1:0)
Պուխոլ (5):

08.07.2014     «Բանանց»«Սանտա Կոլոմա»` 3:2 (1:1)
Ռումյան Հովսեփյան (29, 56` 11մ), Գարեգին Մաշումյան (47) – Լիմա (20), Կասալս (90+4):

2015/16թթ. Որակավորման 1-ին փուլ

30.06.2015    «Փյունիկ» – «Ֆոլգորե» Սան Մարինո՝  2:1 (0:0)
Վարդգես Սաթումյան (45+2), Սեսար Ռոմերո (48) – Հիրշ (71):

07.07.2015     «Ֆոլգորե» – «Փյունիկ»` 1:2 (0:2)
Տրաինի (65) – Կամո Հովհաննիսյան (6), Վարդգես Սաթումյան (41):

Որակավորման 2-րդ փուլ

 14.07.2015   «Մոլդե» Նորվեգիա – «Փյունիկ»՝  5:0 (2:0)
Էլյունուսի (35, 44), Կամարա (84, 90+2), Մոստրեմ (90+5):

21.07.2015     «Փյունիկ»«Մոլդե»՝  1:0 (0:0)
Զավեն Բադոյան (74):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ