Հայաստանին սիրահարված լեհ երկրպագուհին (տեսանյութ)

Այսօր Հայաստանի հավաքականը ժամանեց Վարշավա: Այնտեղ մեր թիմին դիմավորեցին մի քանի լեհ երկրպագուներ: VivaroNews.am-ի թղթակիցը զրուցել է մեր տղաներին դիմավորելու եկած լեհ երկրպագուհու հետ, ով սիրահարված էր Հայաստանին:

«Այո, ես սիրում եմ Հայաստանը Միկիի /Հենրիխ Մխիթարյանի/ շնորհիվ, կարծում եմ դա ակնհայտ է: Ես շատ հետաքրքրված եմ ձեր երկրով, գիտեմ Ձեր մշակույթի ու պատմության մասին, օրինակ` Հայոց Ցեղասպանության մասին լավ տեղյակ եմ: Ես նաև միշտ երկրպագում եմ ձեր ներկայացուցչին Եվրատեսիլում, փայլուն էիք: Ունեմ նաև մի շարք հայ ընկերներ ու ցանկանում եմ այցելել նրանց:

Կարծում եմ, որ Լեհաստանը կհաղթի առաջիկա խաղում, բայց ոչ այնպես, ինչպես հայերի նախորդ խաղում եղավ, քանի որ հայերը միշտ պայքարում են: Կարծում եմ դժվար կլինի, բայց ես միշտ Հայաստանի կողքին եմ: Ես ցանկանում եմ Հայաստան այցելել պատասխան խաղում, տեսնենք, թե ինչպես կստացվի:

Բացի Հենրիխ Մխիթարյանից ճանաչում եմ նաև Դավիթ Մանոյանին, Յուրա Մովսիսյանին, բայց նա կարծես այստեղ չէ: Գիտեմ նաև Արաս Օզբիլիսին ու Մարկոս Պիզելիին: Անունները շատ դժվար են, չեմ կարողանում մտապահել: Հանդիպմանը ներկա եմ լինելու»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ