Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ Vivaronews-ի

Vivaronews.am կայքը որոշեց ամփոփել Հայայստան-Չեռնոգորիա հանդիպումը ՝ գնահատականներ սահմանելով մեր ընտրանու ֆուտբոլիստների համար:

ԱՐՍԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ – 5

 Մեր ընտրանու ամենապատասխանատու խնդրահարույց դիրքը շարունակում է մնալ այդպիսին: Արսեն Բեգլարյանն իր լավագույն հանդիպումը չանցկացրեց: Դանիայի հետ արտագնա հանդիպումից հետո բոլորը նրան հերոսացնում էին, բայց էպիկ պահերն անցան ու եկանք իրականություն: Արսենը դեռ ստաբիլության հետ խնդիր ունի:

ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՅԱՆ – 8

«Փյունիկում» հանդես եկող Վարազդատ Հարոյանից այլևս ոչինչ չի մնացել: Տեղափոխվելով Իրան՝ Հարոյանը տիտանական աշխատանք կատարեց ու վերածվեց կենտրոնական գոտու առաջատար խաղացողի: Հիմա արդեն պետք է Անդոնյանը մտածի խաղային պրակտիկա հավաքելու ու հավաքականում նորից տեղ զբաղեցնելու համար: Համենայն դեպս այսպիսի տեմպերով խաղալու դեպքում Հարոյանը ստաբիլ կդառնա մեր ընտրանու հիմնական կազմի ֆուտբոլիստ:

ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆ – 7

Իրանում հանդես եկող մեր մյուս ֆուտբոլիստն այսօր իր լավագույն հանդիպումը չանցկացրեց: Նման մրցակցի հետ խաղում զգացվում էր նրա խաղային պրակտիկայի պակասը ու վնասվածքից նոր ապաքինված լինելու հանգամանքը: Օգնեցին փորձն ու ուժային պայքար մղելու ունակությունը:

ՏԱՐՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ – 6,5

Ակնհայտորեն աջ պաշտպանի դիրքը Տարոն Ոսկանյանի համար չէր: Գուցե 3 կենտրոնականով խաղալու դեպքում նա կարողանար հաջող փակել եզրերից մեկը՝ առանց գրոհելու: Թեպետ ճակատարգրական սխալներ չեղան, բայց վստահության համար կարելի է այլ աջ պաշտպան գտնել:

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ – 4

Առավել քան ակնհայտ է, որ Լևոն Հայրապետյանն այս հանդիպման ամենաթույլ ֆուտբոլիստն է: Առաջին կեսում նրա սխալներից հետո մրցակիցը գոլ խփեց: Կասեցումներ, գրոհների շարունակություն: Ամենուրեք սխալներ էին: Չէին դիմանում անգամ Մխիթարյանի նյարդերը: Կարելի է մտածել այլ թեկնածուի մասին:

ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ – 9

Հայաստանի հավաքականի նոր շարժիչը: Դավիթ Մանոյանի բացակայությամբ հենց նրան էր վստահված հենակետայինի պարտականությունը: Արտակը ոչ միայն լավ քանդում էր մրցակցի գրոհները, այլև այն աշխարհից հետ բերեց մերոնց՝ կրճատելով հաշվի տարբերությունը:

ԳՈՌ ՄԱԼԱՔՅԱՆ – 6

Այսօր Մալաքյանը ևս կարող էր ծանր կացության մեջ դնել թիմին: Վաղաժամ դեղինից հետո սկսեց ավելի զգուշավոր խաղալ ու տանուլ տալ անհատական պայքարների մեծամասնությունը:
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ – 6,5

Խաղից առաջ Մխիթարյանը հայտարարել էր, որ այսօր կարևորը ոչ թե պրակտիկան է, այլ նվիրվածությունը: Խաղը ցույց տվեց հակառակը: Բազմաթիվ դրվագներում զգացվում էր, որ Հենոն խաղային տոնուսի զգալի պակաս ունի: Բայց համեմատաբար բարձր կարգը թույլ տվեց նրան լիարժեք հանդիպում անցկացնել:

ՄԱՐԿՈՍ ՊԻԶԵԼԻ – 6

Ասյօր Մարկոսի օրը չէր: Գորշ հանդիպում անցկացրեց: Պատահական չէր, որ հենց առաջինն էլ փոխարինվեց:

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆ – 9,5

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Բառացիորեն բոլոր դրվագներում Ղազարյանը ոչ մի սխալ թույլ չտվեց, կատարեց մեծ ծավալի աշխատանք ու ցույց տվեց, որ իսկապես պետք է հավաքականին: Գոլի արժեքի մասին խոսելն ավելորդ է:
ՌՈՒՍԼԱՆ ԿՈՐՅԱՆ – 5,5

Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է լավ կենտրոնական հարձակվող: Ռուսլան Կորյանն այսօր չտպավորեց:
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԿԻՍՈՎ – 5,5

Սարկիսովը նույնպես:
ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – 5,5

Կամո Հովհաննիսյանը դուրս եկավ ճիշտ ժամանակին ու թարմություն հաղորդեց խաղին: Ոչ ավելին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ