Հայաստանի հավաքականի արդյունավետ հարձակվողները և Մկոյանի վերադարձը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 17-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի 32-րդ տուրում «Ենիսեյը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Մորդովիայի» նկատմամբ: Արթուր Սարկիսովը հիմնական ժամանակի վերջին րոպեին հաղթանակ է պարգևել իր թիմին: Նա փոխարինման էր մտել 54-րդ րոպեին: «Ենիսեյը» եզրափակում է լավագույն քառյակը:

  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի 32-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության է մատնել «Զենիթ-2»-ին: Ռուսլան Կորյանը հաղթական գոլը հեղինակել է 89-րդ րոպեին՝ հստակորեն իրացնելով 11-մետրանոցը: Կորյանը փոխարինվել է ավելացված առաջին րոպեին: «ԲՄԱ-Խաբարովսկը» 3-րդ հորիզոնականում է:

  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Էսթեղլալը» հյուրընկալել է «Սաբ Աիհանին» և առավելության հասել 2-1 հաշվով: Հրայր Մկոյանը երկարատև ընդմիջումից հետո խաղադաշտ է մտել մեկնարկային կազմում և փոխարինվել 80-րդ րոպեին: «Էսթեղլալը» զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Հրրայր Մկոյան

  • Իրանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում «Փեյքանը» սեփանական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Զոբ Ահանին»: Լևոն Հայրապետյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 67-րդ րոպեին: «Փեյքանը» բաժանում է 6-7-րդ հորիզոնականները:
  • Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի Հարավային գոտու մրցաշարի 23-րդ տուրում «ՍԿԱ»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Բիոլոգին»: Հաղթական գոլը 79-րդ րոպեին հեղինակել է Արտյոմ Գևորգյանը, ով փոխարինվել է 90-րդ րոպեին: «ՍԿԱ»-ն 9-րդ հորիզոնականում է:
  • Մոլդովայի առաջնության 26-րդ տուրում «Զիմբրուն» հյուրընկալվելիս մրցել է «Դաչիայի» հետ և պարտություն կրել 1-3 հաշվով: Արտյոմ Խաչատուրովը փոխարինման է մտել 60-րդ րոպեին: «Զիմբրուն» եզրափակում է լավագույն հնգյակը:
  • Լեհաստանի 2-րդ դիվիզիոնի 26-րդ տուրում «Բելհատուվը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Ստալև-Վոլի «Ստալի» հետ: Աղվան Պապիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Բելհատուվը» կիսում է 9-10-րդ տեղերը:
  • Լյուքսեմբուրգի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Վիկտորիա Ռոսպորտը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է «Ֆոլոյ Էշին»: Ալեքսանդր Կարապետյանն ամբողջական խաղ է անցկացրել: «Վիկտորիա Ռոսպորտը» դուրս է մնացել հետագա պայքարից:
  • Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնի 22-րդ տուրում «Լիմոժը» մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Բրեսյուիրին»: Արթուր Թորոյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Լիմոժը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ