Հայաստանի ընտրանի չհրավիրված ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Գևորգ Կասպարով

Հայաստանի թերևս ամենաչգնահատված խաղացողներից մեկը: Դարպասապահ, որն իր շատ որակներով ոչ միայն չէր զիջում Բերեզովսկուն, այլև կարելի է ասել, հավասար էր նրան: Իր լավագույն տարիներին հենց Կասպարովն էր մեր թիմի հիմնական դարպասապահը: Ով գիտի, ինչպես կդասավորվեր հայկական ֆուտբոլի ճակատագիրը, եթե Իռլանդիայի հետ չարաբաստիկ խաղին նա մասնակցելու հնարավորություն ունենար: Հիմա նա արդեն չի հրավիրվում հավաքական, մինչդեռ կարող է ցանկացած պահի օգնության ցատկ կատարել մեր օգտին:

Ռոբերտ Արզումանյան

Ռոբերտ Արզումանյանի հետ կապված պատմությունն այլ է: Պաշտոնապես նա հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին: Սակայն այնպես չէ, որ նա արդեն պիտանի չէ ազգային ընտրանուն, կամ տարիքը պարզապես չի ներում: Ուղղակի Ալբանիայի հետ խաղից հետո զարգացած իրադարձությունները նրան թողեցին հավաքականից դուրս: Ցավոք:

Արթուր Ավագյան

Մի պարզ հարց. Եթե Գևորգ Հովհաննիսյանը կարող է հրավիրվել ազգային հավաքական, ինչու դա չի կարող անել, օրինակ, Արթուր Ավագյանը: Հովհաննիսյանի գործողությունները Դանիայի հետ խաղում, մեղմ ասած, անհաջող էին: Նա, որպես փորձառու ֆուտբոլիստ, չկատարեց իր առջև դրված խնդիրը: Գուցե կարելի էր մեկ ա՞յլ վետերան ֆուտբոլիստի փորձել:

Արման Հովհաննիսյան

Գյումրիի «Շիրակի» եզրայինն այսօր շատ խնդիրներ կլուծեր: Հովհաննես Համբարձումյանի և Կամո Հովհաննիսյանի վնասվածքի պարագայում, նա կարող էր փակել աջ եզրը, չնայած խաղում է ձախից: Այս դիրքում ընտրվել է Լևոն Հայրապետյանը: Եթե հաշվի առնենք, թե վերջին մի քանի տարիներին այս ֆուտբոլիստները քանի անգամ են խաղադաշտ դուրս եկել ու ով քանի անգամ է վնասվածք ստացել, պետք է ընտրությունն ավտոմատ կատարվեր հօգուտ Արման Հովհաննիսյանի:

 Republic+Ireland+v+Armenia+EURO+2012+Qualifier+WlD3g5Ecua3x

Արթուր Եդիգարյան

Հայաստանի ազգային ընտրանու ամենանվիրված խաղացողներից մեկը վերջին շրջանում հրավեր չի ստանում: Սարգիս Հովսեփյանը պնդում էր, որ Արթուրը խաղային պրակտիկա չունի, մինչդեռ նա այդ ժամանակ համարվում էր իր ակումբի՝ Մինսկի «Դինամոյի», առաջատարներից մեկը: Ի վերջո, Արթուրը հեռացավ Մինսկից ու վերադարձավ հայրենիք, որտեղ շարունակում է առնվազն հավաքականի մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Հենակետային կիսապաշտպանների ի սպառ բացակայության պարագայում, Արթուր Եդիգարյանն իր նպատակասլացությամբ ու նվիրվածությամբ ևս մեծ օգնություն կլիներ հավաքականին:

Արտակ Ալեքսանյան

Արտակ Ալեքսանյանն այս ցուցակում վաղուց է տեղ գտել: Նա արդեն այս «թիմ» ավելի շատ է հրավիրվել, քան հիմնական կազմի մի շարք տղաներ: 2014-2015 մրցաշրջանում «Ուլիսն» Արտակ Ալեքսանյանի հետ ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում: Նրան հրավիրելը շատ ճիշտ քայլ կլիներ ստրատեգիական տեսանկյունից: Անհրաժեշտության դեպքում նա կարող էր գործել կիսապաշտպանության կենտրոնում՝ ազատելով Հենրիխ Մխիթարյանին «սև աշխատանքից»: Հնարավոր էին նաև նրա դիրքի այլ տարբերակներ: Որպես չհրավիրվելու ու չգնահատված լինելու հետևանք՝ Արտակ Ալեքսանյանը հեռացավ մի ակումբ, որտեղ ոչ ֆուտբոլ կար, ոչ ֆուտբոլիստ՝ Արմավիրի «Տորպեդո»: Հիմա Արտակը փորձում է կրկնել նույն ուղղին՝ բայց արդեն «Գանձասարի» կազմում: Եթե ստացվեց, հավաքականը կունենա իսկապես զորեղ ու խելացի կիսապաշտպան:

Ալիկ Առաքելյան

Ազգային թիմում պարբերաբար խաղալու հնարավարություն են ստանում երիտասարդ ֆուտբոլիստները: Ինչպես ասում են՝ աշխատանքի ընդունվելիս հնարավոր չէ միաժամանակ լինել ընդամենը 18 տարեկան և ունենալ աշխատանքային մեծ փորձ: Հիշենք, թե ինչպես կազմավորվեց, այսպես կոչված, «ոսկե սերնդի» հավաքականը: Նրանցից ոչ ոք լուրջ փորձ չուներ, այն կարելի է կուտակել միայն հրավեր ստանալով ու խաղալով: Ալիկ Առաքելյանը դեռ 2 տարի առաջ էր «Միկայի» կազմում տպավորում բոլորին: Կարիերան շարունակելով «Փյունիկում»՝ նա զարգացրեց իր խաղային որակներն ու հիմա արդեն լիովին արժանի է հրավեր ստանալ հավաքական, մանավանդ, որ մեզ պետք են նոր ու թարմ գաղափարներ…

Գևորգ Ղազարյան

Նշենք, որ Գևորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուներից մեկն է: Հիմա նրա կարիերայում պետք է լինի ամենածաղկուն շրջանն ու գագաթնակետը: Սակայն փոխարենը նա մեծ հաջողությամբ մնում է իր «Մարիտիմուի» պահեստայինների նստարանին: Երկու տարի առաջ մեր ընտրանին անհնար էր պատկերացնել առանց Ղազարյանի: Իսկ հիմա նա արդեն «կայուն» չի հրավիրվում: Իզուր, հարձակվող չունենալու պարագայում Ղազարյանը հանգիստ կարող է կատարել վերջին գծում կանգնող ֆուտբոլիստի պարտականությունները: Դանիայի հետ խաղում եթե նա լիներ Մարկոսի փոխարեն, գուցե հիմա մենք 1 միավոր ունենայինք: Գևորգը պրոֆեսիոնալ է, բայց պրակտիկա չունի: Այդ դեպքում հարց՝ ինչո՞վ է նա պակաս մյուս ֆուտբոլիստներից, ովքեր պրակտիկա չունենալով հանդերձ՝ հրավիրվել են:

Ինչքան է կազմում Հայաստանի հավաքականի տրանսֆերային արժեքը

Ռուսլան Կորյան

Հայաստանի հավաքականի կազմ հրավիրվելու կապակցությամբ նրա համար կազմակերպվել էր հատուկ ասուլիս: Երկար ժամանակ Ֆեդերացիան փնտրում էր նոր հարձակվող, որը կկարողանար փոխարիներ Յուրա Մովսիսյանին ու անհրաժեշտության դեպքում Արթուր Սարկիսովի ետ կազմեր 2 հարձակվողից բաղկացած բռունցք: Ռուսլան Կորյանը արդյունավետ հարձակվող է, սկզբնական շրջանում ուրախացնում էր գոլերով, սակայն վնասվածքը նրան դուրս թողեց ինչպես հավաքականից, այնպես էլ ֆուտբոլից: Հիմա կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց հրավեր դարձյալ չկա. որպես հիմք նշվում է վնասվածքը, թեպետ օրերս Կորյանը դարձել էր գոլի հեղինակ:

Մաուրո Գևգեոզյան

Հայկական արմատներ ունեցող այս հարձակվողին երկար էին սպասում հավաքականում: Ի վերջո, «հեղափոխական» Բեռնար Շալանդը կոտրեց սառույցը, և 2014-ի ամռանը Գևգեոզյանը հրավեր ստացավ հավաքականից: Բայց հիմնական կազմում դուրս բերելու փոխարեն Շալանդը նրան ընդամենն օգտագործեց որպես Յուրա Մովսիսյանի փոխարինող՝ դուրս բերելով խաղադաշտ ընդհանուր մոտ 30 րոպե՝ 3 խաղում միասին վերցրած: Նման վերաբերմունքից հետո ցանկացած ֆուտբոլիստ, հավաքականի հրավեր լսելուց հետո, կնյարդայնանար: Բայց հիմա, հայկական ֆուտբոլի պատիվը փրկելու համար կարելի էր կրկին փորձել նրան հրավիրել: Բայց…

Յուրա Մովսիսյան

Այստեղ կարելի է միայն բացատ դնել…

Հայաստանի հավաքական

Ռոբերտ Գասպարյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ