Հայաստանի առաջնության բոլոր պոկերները, պենտա-տրիկները և մյուս արտասովոր ռեկորդները

«Արարատի» հետ խաղում Մանասյանի օգտին գրանցված ֆուտբոլային պոկերը 56-րդն էր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում:

ՀՀ առաջնություններում ֆուտբոլային առաջին պոկերի հեղինակ է դարձել Կապանի «Սյունիքի» հարձակվող Վարդան Ղազարյանը, ով 1992թ. ապրիլի 22-ին գրավել է Ապարանի «Նիգի» դարպասապահ Էդուարդ Ղազարյանի պաշտպանած դարպասը:

ՀՀ առաջնություններում ֆուտբոլային պոկերների քանակով յուրօրինակ ռեկորդակիրն Արսեն Ավետիսյանն է, ում 5 անգամ հաջողվել է մեկ խաղում 4 գոլ խփել: 4 անգամ ֆուտբոլային փոքրիկ հրաշքի հեղինակ է դարձել Արա Հակոբյանը: Նրանցից յուրաքանչյուրին 17 անգամ հաջողվել է առաջնության մեկ խաղում 3 և ավելի գոլ խփել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Լավագույն եռյակը եզրափակում է Արման Քարամյանը՝  15 անգամ:

1990-ական թվականներին ոչ միայն ֆուտբոլային պոկերը, այլև միևնույն ֆուտբոլիստի կողմից մեկ խաղում 5 և ավելի գոլ խփելն այնքան էլ հազվադեպ երևույթ չէր ՀՀ առաջնություններում: Ֆուտբոլիստների կողմից արդյունավետության նման դրսևորումները կարելի է ֆուտբոլային փոքրիկ հրաշք համարել, իսկ նրանց՝ ֆուտբոլային հրաշագործներ:

Վահե Յաղմուրյան

Ֆուտբոլային փոքրիկ հրաշքների առատությամբ հատկապես աչքի է ընկել 1992թ. կայացած Հայաստանի բարձրագույն խմբի անդրանիկ առաջնությունը: Անցկացված 400 հանդիպումներում 77 անգամ միևնույն ֆուտբոլիստներին հաջողվել էր մեկ խաղում 3 և ավելի գոլ խփել: Այդ հանդիպումներից 13-ում ֆուտբոլային պոկեր էր գրանցվել:

Դա հիմնականում պայմանավորված էր մասնակից 24 թիմերի խաղամակարդակների խիստ տարբերությամբ, ինչն էլ առաջնությունում գրանցված մի շարք գերխոշոր հաշիվների հիմնական պատճառն էր:

Հարկ է նշել, որ 1992թ. ավելի շատ ֆուտբոլային փոքրիկ հրաշքներ գրանցվեցին, քան 2003-2016/17թթ. առաջնություններում միասին վերցրած (64): Ընդ որում 2008թ. առաջնությունում ֆուտբոլիստներից և ոչ մեկին չհաջողվեց իր օգտին թեկուզ մեկ հեթ տրիկ գրանցել:

ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններում մինչ օրս կայացած հանդիպումներում 37 թիմերի 118 ֆուտբոլիստների ընդհանուր առմամբ 342 անգամ հաջողվել է մեկ խաղում 3 և ավելի գոլ խփել:

265 անգամ գրանցվել է հեթ տրիկ, 56 անգամ ֆուտբոլիստներին հաջողվել է ֆուտբոլային պոկերի հեղինակ դառնալ: 14 անգամ միևնույն ֆուտբոլիստը մեկ խաղում 5 գոլ է խփել, 4 անգամ՝ 6, 2 անգամ՝ 7, 1 անգամ՝ 8 գոլ:

VivaroNews.am-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկ խաղում 5 և ավելի գոլերի հեղինակ են դարձել:

Ամսաթիվ Ֆուտբոլիստ Ակումբ Գոլ Մրցակից Հաշիվ
11.06.1992 Վահե Յաղմուրյան «Արարատ» 8 «Աղթամար» 18:0
22.10.1992 Աշոտ Բարսեղյան «Բանանց» 7 «Կիլիկիա» 12:0
30.05.1993 Աշոտ Բարսեղյան «Բանանց» 7 «Քասախ» 13:1
13.04.1992 Էդուարդ Վերանյան «Կիլիկիա» 6 «Դեբեդ» 9:0
25.09.1993 Անդրանիկ Հովսեփյան «Բանանց» 6 «Կանազ» 7:1
06.10.1997 Արթուր Պետրոսյան «Շիրակ» 6 «Լոռի» 10:0
17.09.2002 Արման Քարամյան «Փյունիկ» 6 «Լոռի» 13:2
12.04.1992 Վահե Յաղմուրյան «Արարատ» 5 «Ալաշկերտ» 10:2
11.06.1992 Կարեն Մարկոսյան «Արարատ» 5 «Աղթամար» 18:0
05.08.1992 Սերգեյ Հայրբաբամյան «Կիլիկիա» 5 «Քասախ» 10:2
07.10.1992 Հայկ Մարգարյան ՀՄԸՄ 5 «Կիլիկիա» 12:1
30.10.1992 Արմեն Կարապետյան ՀՄՄ-ՖԻՄԱ 5 «Կիլիկիա» 11:0
19.04.1994 Հենրիկ Բերբերյան «Կոտայք» 5 «Կանազ» 9:3
05.06.1994 Հենրիկ Բերբերյան «Կոտայք» 5 «Զանգեզուր» 10:0
04.08.1995 Տիգրան Եսայան «Երևան» 5 «Արագած» 6:0
22.04.1996 Արա Ադամյան «Շիրակ» 5 «Ազնավուր» 10:0
27.07.1996 Արմեն Կարապետյան «Երևան» 5 «Զանգեզուր» 7:2
07.04.1999 Արման Քարամյան «Կիլիկիա» 5 «Գյումրի» 9:0
03.11.1999 Արա Ադամյան «Շիրակ» 5 «Դվին» 11:1
25.03.2000 Արտյոմ Բեռնեցյան «Շիրակ» 5 «Լեռնագործ» 13:1
26.07.2003 Արա Հակոբյան «Բանանց» 5 «Դինամո» 9:0

Աշոտ Հայրապետյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ