ԳԵՐՄԱՆԻԱ – ԼԵՀԱՍՏԱՆ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: C խումբ
  • Գերմանիա – Լեհաստան
  • «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ, Սեն Դենի, Փարիզ
  • Հունիսի 16, ժամը 23:00

Խաղից առաջ

Խմբային փուլի C խմբի ճակատագիրն, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա արդեն այսօր՝ հենց այս խաղով: Հաղթողը առաջին տեղը կզբաղեցնի խմբում ու կշարժվի առաջ, պարտվողը ստիպված կլինի ավելի լավ արդյունքի համար պայքարել վերջին խաղում: Սակայն, այս խաղն ունի ոչ միայն մրցաշարային նշանակություն, այլև սկզբունքային է երկու կողմերի ֆուտբոլիստների համար, չէ որ հարևան երկրների դիմակայությունը երբեք առանց թեժ կրքերի չի ընթացել:

Անցկացրած 18 խաղերից հետո 19-րդում է միայն լեհերին հաջողվել հաղթանակ տանել գերմանացիների նկատմամբ: Դա հենց ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլում էր, երբ Նավալկայի թիմը Վարշավայում 2-0 հաշվով առավելության հասավ աշխարհի չեմպիոնների նկատմամբ: Այնուամենայնիվ, գերմանացիները դրանից հետո կարողացան վրեժ առնել ու հաղթել տանը, իսկ այս խաղին էլ ներկայանում են որպես ֆավորիտներ:

Գերմանիան առաջնությունում հաղթելու ֆավորիտներից միակն էր, որ բավականին հեշտ հաղթանակ տարավ առաջին տուրում՝ 2-0 հաշվով պարտության մատնելով ուկրաինացիներին: Սակայն, Յոախիմ Լյովի սաները զարմանալիորեն շատ պահեր թույլ տվեցին իրենց դարպասին ուկրաինացիների դեմ խաղում, ինչը անթույլատրելի կլինի այս անգամ: Գերմանիայի առաջնության վերջին մրցաշրջանի գլխավոր ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին, թեև առաջին խաղում նույնիսկ հարված չկատարեց, սակայն այսօր պատրաստ է խոցել իր ակումբային խաղընկեր Մանուել Նոյերի դարպասը: Հարձակվողը ինքն էր նշել խաղից առաջ, որ իր գոլերը պահել է Գերմանիայի համար:

Այսօր մեզ սպասում է խմբային փուլի ամենահետաքրքիր խաղերից մեկը, ու եթե լեհերին հաջողվի պահել ինտրիգը մինչև առաջին խաղակեսի ավարտ, ապա մեզ կսպասվի ֆանտաստիկ վերջաբան, իսկ ֆուտբոլասերները վերջապես օրը կավարտեն շատ վառ տպավորություններով:

3932f788b58e9c1d9b0f6a7067003cc2_r900x493

Հավանական մեկնարկային կազմեր

Գերմանիա. Նոյեր – Հովեդես, Հյումելս, Բոատենգ, Հեկտոր – Կրոս, Խեդիրա – Մյուլեր, Օզիլ, Դրաքսլեր – Գյոտցե

ԼեհաստանՖաբիանսկի – Պիշչեկ, Գլիկ, Պազդան, Յեդրժեյչիկ – Բլաշիկովսկի, Կրիխովյակ, Մաչինսկի, Կապուստկա – Միլիկ, Լևանդովսկի
Բացակայում է՝ Վոյցեխ Շեսնի /վնասվածք/
Հետաքրքիր փաստեր

  • Գերմանիան հաղթել է Եվրոպայի առաջնություններում իր վերջին 10 խաղից 8-ում՝ պարտվելով միայն ԵՎՐՈ-2008-ի եզրափակչում՝ Իսպանիային և ԵՎՐՈ-2012-ի կիսաեզրափակչում՝ Իտալիային:
  • Գերմանիան գրավել է մրցակցի դարպասը մեծ մրցաշարերում իր վերջին 14 խաղերում:
  • Թոմաս Մյուլերը, ով աշխարհի առաջնություններում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, Եվրոպայի առաջնություններում իր 6 խաղերում դեռևս արդյունավետ գործողությունով աչքի չի ընկել:
  • Լեհաստանը Եվրոպայի առաջնության խաղի ժամանակ դեռ երբեք 1 գոլից ավելի չի խփել:
  • Յակուբ Բլաշիկովսկին մասնակցել է Լեհաստանի՝ Եվրոպայի առաջնություններում խփած 3 գոլերին՝ 1 գոլ և 2 փոխանցում:

Միմյանց դեմ

04/09/15 Գերմանիա 3-1 Լեհաստան
11/10/14 Լեհաստան 2-0 Գերմանիա
13/05/14 Գերմանիա 0-0 Լեհաստան
06/09/11 Լեհաստան 2- 2 Գերմանիա
08/06/08 Գերմանիա 2-0 Լեհաստան
Խաղադրույքներ

Գերմանիայի հաղթանակ – 1,54
Ոչ-ոքի – 4,20
Լեհաստանի հաղթանակ – 6,50

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ